Ընդդիմադիր ուժեր. Մարտի 1-ի հանցագործության պարտակումը հանգեցնում է դրա կրկնությանը

2008թ.-ի մարտի 1-ին իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակոծումը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ շուրջ հիսունի եւ ավելի քան հարյուր հոգի ենթարկվեցին բանտարկության ու ապօրինի քաղաքական դատավճիռների, աննախադեպ էին հայ ժողովրդի պատմության մեջ: Դեպքերից ութ տարի անց էլ, չնայած Հայաստանի հասարակության և միջազգային կազմակերպությունների հետևողական պահանջներին, որևէ մեկը չի կրել պատասխանատվություն և չի պատժվել այդ ոճրագործության համար: Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի, «Նոր Հայաստանի» եւ մի շարք այլ ուժերի համատեղ հայտարարության մեջ։ «Այդ կապակցությամբ հայտարարում ենք. 1. Համոզված լինելով, որ հանցագործության պարտակումը անխուսափելիորեն հանգեցնում է դրա կրկնությանը, մենք հետեւողականորեն տանելու ենք մեր Դատը, որպեսզի Մարտի 1-ի ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխան տան Հայաստանի Հանրապետության արդարադատության առջեւ: Այդ նպատակով օգտագործելու ենք պայքարի բոլոր օրինական միջոցները, ներառյալ՝ զանգվածային հանրային միջոցառումները, խորհրդարանում հարցի բարձրացումը, միջազգային կառույցներում և դատական ատյաններում խնդրի արծարծումը: 2. Մարտի 1-ի հանցագործությունների պարտակումը պարարտ հող ստեղծեց պետական բռնաճնշումների և ահաբեկչության ծավալման համար: 2008թ.-ից մինչ օրս գրեթե չի եղել մի ժամանակահատված, երբ Հայաստանն ապրեր առանց քաղբանտարկյալների: Դրա ցայտուն դրսևորումն է «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ»-ի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի հետ կատարվածը: Հայաստանում պետք է բացառվի քաղաքական հայացքների համար մարդուն դատապարտելու կամ հալածելու երևույթը: Հանրահավաքի անունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին: 3. Մարտի1-ի ոճրագործությունն առաջին հերթին հետեւանք է Հայաստանում իշխանությունը յուրացրած բռնապետական ռեժիմի կողմից ընտրությունների կեղծմամբ ժողովրդի կամարտահայտությունն անտեսելու եւ այդ կեղծիքի դեմ ելնող ժողովրդի խաղաղ ցույցերը ուժի անօրինական գործադրմամբ ճնշելու: Ոստիկանական ուժի զանգվածային ներգրավման ու դրա կիրառման սպառնալիքի և համակարգված ընտրախախտումների ու բռնությունների միջոցով 2015 թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծումը, ինչպես նաև կեղծարարության դեմ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հետագա բռնությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ռեժիմը շարունակում է Մարտի 1-ի տրամաբանության զարգացմամբ մերժել ժողովրդի քվեն և յուրացնել իշխանությունը: Մարտիմեկյան ոճրագործության կրկնությունը հնարավոր է բացառել և բռնապետության դեմ պայքարը հաջողել միայն ռեժիմի հեռացմանն ուղղված` սահմանադրականության և օրինականության շրջանակներում ժողովրդական լայն դիմադրության ձևավորմամբ, որը կապահովի ընտրակեղծարարության մեքենայի կազմաքանդումը, օրինական ընտրությունների անցկացումը և օրինակարգ իշխանության ձևավորումը»: 4. ՈՒթ տարի շարունակ մարտի 1-ը համաժողովրդական ընդգրկմամբ նշվում է որպես 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Մենք սատարում ենք ժողովրդի կողմից արդեն իսկ նշվող այդ օրը պետական հիշատակի օրերի մեջ ներառելու վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրես խորհրդարանական խմբակցության նախաձեռնությանը»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը, Ազգային ինքնորոշում միավորումը, «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նշենք, որ ընդդիմադիր ուժերը Ազատության հրապարակից երթ են անելու դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ հարգելու են Մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երթին չի մասնակցում։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կրկնվում են 90-ականները.մարդիկ ստիպված կլինեն լքել կենտրոնի իրենց տները.Նունե Ներսիսյան (video) «Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք Թուրքիան շոկի մեջ է ԱՄՆ-ի հակազդեցությունից. Սուրբ Սոֆիայի տաճարը 2 շաբաթ էլ դեռ թանգարան կմնա Երկրորդ ալիքից առաջ. Աշխարհի երկրները հերթ են կանգնել մեկ դեղամիջոց գնելու համար Չեմ ընկնելու Դավիթ Տոնոյանի կամ էլ մեկ ուրիշի հետևից.թող իրենք իրենց պարտքերը ճիշտ բաժանեն.պահեստազորի սպա (video) Սոցիալական երկրում գույքահարկի նման օրենքը տեղ չունի. փաստաբան (video) Ամոթ է Արամ Սարգսյան. Ռոբերտ Քոչարյանը Ձեզ վատություն արել է՞, իհարկե ոչ, լավություն՝ ինչքան ուզես (video) Էրդողանը հրահանգել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան Հայտնի հաղորդավար Վարդան Սարգսյանը ահազանգում է.ոստիկանները գործողություններ են իրականացրել իր նկատմամբ (video) Մանվել Գրիգորյանի դուստրը չափահաս աղջիկ է և ընտրել է կյանքի իր ընկերոջը.ինչու՞ են փորձում ցնցել հիվանդին.Գրիգորյանի փաստաբան (video) Ողջ օրը մարդաշատ սրճարաններում լանչ անող պարետի որոշմամբ տուգանում են հեռուստահաղորդավարին, ով հետևել է ՀՌՀ նախագահի կոչին ու եթերում դիմակ չի դրել Մանվել Գրիգորյանը գտնվում է անօգնական վիճակում՝ միացված վերակենդանացման սարքավորումներին.ահազանգում է փաստաբանը (video) Արսեն Թորոսյանն անդրադարձավ տատիկի դին չգտնելու հայտնի դեպքին «Դոնը» բացում է խաղաքարտերը Բժիշկ Թորոսյանի ախտորոշումը՝ անբուժելի ցինիզմ Վանաձորում քաղաքացին ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել 28-ամյա բնակչի ուղղությամբ. հարուցվել է քրգործ Այն կինը ում փոխարեն թաղել են տատիկին չի մահացել Ինչ է ասել նախարարը դատարանում Քննարկումը կասկածի տակ է Քննիչները խուզարկություն են կատարում Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում․ Մակինյան Կատարված բոլոր աշխատանքները հակասում են համաճարակաբանության գիտությանը. Համաճարակաբան (video) Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել լրատվամիջոցների ազատությանը «Արմնյուզ» ՀԸ-ը թիրախավորված է, ոստիկանները նպատակուղղված են եկել. մեդիապաշտպանը՝ ՀԸ-ն դեմ վարչական վարույթ հարուցելու մասին. Տեսանյութ Ինչու են ոստիկանները մտել Արմնյուզ ՀԸ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով ՀՈՒԼԻՍԻ 1-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի ասուլիսը: Թեմա- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ծրագրերը, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Ա...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub