«Բժշկական հանիբալիզմ»․ ինչո՞ւ էին 18-րդ դարում բժիշկները ստիպում մարդկանց մահացածների մարմին ուտել.

Դժվար կլինի հավատալ, բայց պատմության ընթացքում, երբ մարդիկ այդքան լավ տեղյակ չեն եղել բժշկական տարրական մոտեցումներից ու, առհասարակ, բժշկությունն այդքան զարգացած չի եղել, դիմել են տարատեսակ մեթոդների իրենց հիվանդությունները բուժելու կամ տարածված հիվանդություններից խուսափելու համար։ Ահա այսպես էլ 18-րդ դարում լայնորեն տարածվեց «բժշկական հանիբալիզմ» կոչվածը, երբ Եվրոպայում բժիշկները խորհուրդ էին տալիս մահացած մարդկանց մարմին ուտել՝ հիվանդություններից զերծ մնալու համար։

Կար տարածված կարծիք, որ եթե առողջ մարդն ուտի որևէ հիվանդության պատճառով մահացած մարդու մարմնի որևէ մաս, ապա նա այդ հիվանդությամբ երբեք չի վարակվի։ Օրինակ՝ ժանտախտի տարածման ժամանակաշրջանում մարդիկ հաճախ բժշկի հորդորով խմում էին թեյ՝ համեմված ժանտախտից մահացած մարդու մանրացրած գանգով։

 

Մեկ այլ հիվանդության դեպքում բավականին տարածված էր օգտագործել մահացածի մանրացրած մազերը, որոնք օգնում էին ազատվել գլխացավից։ Հնարավոր էր նաև, որ բժիշկը խորհուրդ տար ուտել մարմնի տարբեր մասեր, քանի դեռ դրանք չեն փտել, ու սա էլ արվեր լրիվ առողջապահական նպատակներով։ Սակայն ամենասարսափելին դեռ առջևում է։

Երբ հնէաբանները սկսեցին ավելի ակտիվ գործունեություն ծավալել ու գտնել տարատեսակ մումիաների, «բժշկական հանիբալիզմը» ավելի արագ սկսեց տարածվել։ Այս անգամ մարդիկ հավատում էին, որ եթե ամբողջությամբ ուտեն մումիայի մարմինը, ապա նրանք ոչ մի հիվանդությամբ երբևէ չեն տառապի։

Ահա սա էր պատճառը, որ հնէաբանների գտածոները երբեմն անգամ չէին էլ հասնում թանգարանների, ու նրանք դա ծախում էին տարատեսակ մարդկանց, ովքեր հավատում էին, որ մումիան կօգնի իրենց միշտ առողջ մնալ։ Դրա արդյունքում մարդիկ ավելի շատ հիվանդությունների զոհ էին դառնում, քան կարող էին պատկերացնել, բայց, միևնույն է, մի ամբողջ հարյուրամյակ շարունակում էին ապրել նույն կանոններով։

Ընդունված է կարծել, որ բուժման այս մեթոդները սկսեցին տարածվել 17-րդ դարում, սակայն ավելի մեծ թափ հավաքեցին ու առավել տարածվեցին 18-րդ դարում։ Ի վերջո բժշկությունը չդոփեց տեղում և «բժշկական հանիբալիզմը» գնալով նահանջեց՝ տեղը զիջելով բժշկության մերօրյա մեթոդներին, որոնք վերջին մեթոդների համեմատ չափազանց մարդկային են։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մայիսի 18-ից տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրականացման վայրերը. Ավինյան Առյուծներ, այսօր դուք շատ եք բաներ հնարում․ ապրիլի 30-ի աստղագուշակը Բաղանիսում վիրավորված սպայի կյանքին վտանգ չի սպառնում Առաջին նորածինը, որը վարակվել է կորոնավիրուսով. վիրուսը շարունակում է տարածվել Ուսումնական հաստատությունների աշխատանքը երկու շաբաթով դադարեցնել. Դավիթ Սանասարյան Կոտայքի մարզում բախվել են 26-ամյա վարորդի Mercedes-ն ու 28-ամյա վարորդի Renault-ը. կա վիրավոր ՔՊ-ական որ պաշտոնյաներն են սոց.ցանցերում լծվել «ԱՅՈ»-ի քարոզին Իրանից Հայաստան է տեղափոխվել օդանավով` 139, իսկ ցամաքային սահմանով՝ 229 ՀՀ քաղաքացի. Իրանում ՀՀ դեսպանություն Իմ 7-րդ հրաշալիք. Սամվել Ալեքսանյանի որդու քաղցր անակնկալը՝ մայրիկին (տեսանյութ) Դուխով սելֆիներ` Փաշինյանի հետ (տեսանյութ) Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը 2500-ից ավել փախստական անօթևան է. Անօթևան փախստականների նախաձեռնության ներկայացուցիչ (տեսանյութ) «Սոցիալական շարժումը» պետք է, քանի որ մեր ժողովուրդն անպաշտպան է. Ալեքսանդր Ամարյան (տեսանյութ) Հնին վերադարձ չկա՛, Նոր Հայաստանը պետք է կառուցենք միասին. Արման Վարդանյանի ուղերձը` «Սոցիալական շարժման» համաժողովին (տեսանյութ) Մարտի 1-ին որոշ փողոցներ փակ են լինելու (տեսանյութ) Ազատամարտիկներն ունեն հազարավոր խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել․ Ալլա Նիկողոսյան (տեսանյութ) Ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր օդի ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր Սարատոկվա գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20-30 հա խոտածածկույթ (տեսանյութ) Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց (տեսանյութ)
Ամենաընթերցվածները