Ինչու են բոլոր շիկահեր կանանց «հիմար» անվանում. պատմություն, որ գիտեն շատ քչերը

Կա գործող կարծրատիպ, որ բոլոր շիկահերները հիմար են, ու այս կարծրատիպը ստիպում է մինչև օրս թերահավատորեն մոտենալ շիկահեր կանանց, ովքեր չգիտեն էլ, թե ինչպես փոխեն իրենց մասին գործող պատկերացումներն ու կոտրեն բոլոր կարծարտիպերը։ Սակայն որտեղի՞ց է եկել այն մտածելակերպը, թե բոլոր շիկահեր կանայք հիմար են. առաջարկում ենք ծանոթանալ այս կարծրատիպի առաջացման պատմությանը։

Ամեն ինչ սկսվեց հոլիվուդյան համր ֆիլմերից, որտեղ մեծամասամբ խաղում էին շիկահեր կանայք, ովքեր էլ հենց ստեղծեցին պատկերացումը, թե շիկահեր կանայք հիմար են ու ոչինչ չեն հասկանում։ Սակայն պատմությունը այդքան հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։

Քանի որ հոլիվուդյան համր ֆիլմերում հիմնականում խաղում էին շիկահերներ, նրանց սկսեցին անվանել «dumb», որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «համր»։ Ինչո՞ւ էին հիմնականում շիկահերներ խաղում համր ֆիլմերում։ Կար պատկերացում, որ շիկահերներն անգամ առանց խոսքի կարող են գրավել հանդիսատեսին ու տղամարդկանց, քանի որ նրանց արտաքինն արդեն գրավիչ է։ Ու քանի որ ԱՄՆ-ում «dumb» բառը ավելի շատ հասկանում էին անխելք, հիմար իմաստով, այս արտահայտությունը սկսեց հասկացվել այնպես, թե իբր շիկահերները հիմար են, որտեղից էլ և առաջացած կարծրատիպը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։

Արտահայտությունը սկսեց ԱՄՆ-ում տարածվել 1920-ական թվականներից, սակայն մինչ օրս չի կորցնում իր արդիականությունը։ Արտահայտությունն ավելի սկսեց ամրապնդվել Անիտա Լուսի «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» գրքում, որտեղ, սակայն, «հիմար շիկահեր» արտահայտությունը հերոսներն այդպես էլ իրենց թույլ չէին տալիս, քանի որ դա համարվում էր չափազանց վիրավորական։

Առաջին կինն, ով աշխարհին հայտնի է որպես «հիմար շիկահերի» համբավ ունեցող համաշխարհային աստղ, Մերիլին Մոնրոն է։ Նրա մասին լուրերը, թե իբր դերասանուհին չի առանձնանում իր խելքով, սկսեցին արագ տարածվել աշխարհով մեկ, սակայն իրականում Մոնրոյի կերպարի հետևում բավականին մտածված քայլ էր, որը փոխելու էր դերասանուհու կյանքը։

 

Նա տիպիկ սևահեր էր, երբ փոխեց մազերի գույնն ու որոշեց, որ պետք է այսուհետ շիկահեր լինի։ Մոնրոն շատ լավ էր հասկանում, որ այդ տարիներին ԱՄՆ-ում շիկահերների վրա բավականին շատ են կենտրոնացած, ու նա կարողացավ շատ ճիշտ ձևով օգտագործել այդ կենտրոնացումը։ Արդյունքում դերասանուհին դարձավ ամենահայտնի շիկահեր դեմքերից, ում ասոցացնում էին հիմարիկության հետ, սակայն միևնույն ժամանակ սիրում հենց դրա համար։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մայիսի 18-ից տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրականացման վայրերը. Ավինյան Առյուծներ, այսօր դուք շատ եք բաներ հնարում․ ապրիլի 30-ի աստղագուշակը Բաղանիսում վիրավորված սպայի կյանքին վտանգ չի սպառնում Առաջին նորածինը, որը վարակվել է կորոնավիրուսով. վիրուսը շարունակում է տարածվել Ուսումնական հաստատությունների աշխատանքը երկու շաբաթով դադարեցնել. Դավիթ Սանասարյան Կոտայքի մարզում բախվել են 26-ամյա վարորդի Mercedes-ն ու 28-ամյա վարորդի Renault-ը. կա վիրավոր ՔՊ-ական որ պաշտոնյաներն են սոց.ցանցերում լծվել «ԱՅՈ»-ի քարոզին Իրանից Հայաստան է տեղափոխվել օդանավով` 139, իսկ ցամաքային սահմանով՝ 229 ՀՀ քաղաքացի. Իրանում ՀՀ դեսպանություն Իմ 7-րդ հրաշալիք. Սամվել Ալեքսանյանի որդու քաղցր անակնկալը՝ մայրիկին (տեսանյութ) Դուխով սելֆիներ` Փաշինյանի հետ (տեսանյութ) Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը 2500-ից ավել փախստական անօթևան է. Անօթևան փախստականների նախաձեռնության ներկայացուցիչ (տեսանյութ) «Սոցիալական շարժումը» պետք է, քանի որ մեր ժողովուրդն անպաշտպան է. Ալեքսանդր Ամարյան (տեսանյութ) Հնին վերադարձ չկա՛, Նոր Հայաստանը պետք է կառուցենք միասին. Արման Վարդանյանի ուղերձը` «Սոցիալական շարժման» համաժողովին (տեսանյութ) Մարտի 1-ին որոշ փողոցներ փակ են լինելու (տեսանյութ) Ազատամարտիկներն ունեն հազարավոր խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել․ Ալլա Նիկողոսյան (տեսանյութ) Ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր օդի ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր Սարատոկվա գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20-30 հա խոտածածկույթ (տեսանյութ) Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց (տեսանյութ)
Ամենաընթերցվածները