Կույսերը կարող են առանց վախենալու ռիսկի գնալ․ մայիսի 22-ի աստղագուշակը


Խոյ

Այսօր Խոյերը ճիշտ կանեն՝ պահպանեն արտաքինից թելադրված կանոնները: Անցանկալի է ձեզ հանդուգն պահել` հատկապես մեծերի հետ, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, վիճաբանել ղեկավարության հետ: Օրվա առաջադրանքը ոչ միայն լավ աշխատանքն է, այլև ձեռք բերածի պահպանումը: Չարժե քմահաճույքներ անել, քանզի կարող եք ինքներդ ձեր ձեռքով ջնջել արածի մի մասը և խաթարել ձեր դիրքերը: Եթե միապաղաղությունը ձանձրացնում է, արժե փոխել մթնոլորտը:

Ցուլ

Ցուլերը կարող են ամրապնդել նախօրեի ձեռքբերումները: Օրը թույլ է տալիս զարգացնել համագործակցությունը: Գործերի հարթ ընթացքին կարող է խանգարել իրադարձությունների անսպասելի շրջադարձը, սակայն արդյունքում ամեն ինչ բարեհաջող կավարտվի: Եթե նախօրեին չեք օգտվել հաջող հնարավորությունից, այսօր հնարավորությունները պակասում են, սակայն դեռևս պահպանվում է բաց թողածը լրացնելու հավանականությունը:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են մի շարք տհաճ կրիտիկական պահեր ապրել, սակայն դրանով օրվա խնդիրները կվերջանան: Չարժե ձեր հոգեկան աշխարհը նոր փորձությունների ենթարկել, ավելի լավ է սահմանափակվել ընթացիկ հոգսերով: Գլխավորը ստացած արդյունքը պահպանելն է, հատկապես եթե այն ձեզ համար թանկ է և ռիսկերի հետ է կապված եղել: Նույնիսկ մանրուքներում և առօրյա զբաղմունքներում խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները:

 

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս շարունակել փոխշահավետ համագործակցությունը: Հետաքրքրությունների խաչման վրա հիմնված ցանկացած հարաբերություն այժմ արժանի է ուշադրության և խրախուսման: Ձեր և ուրիշի պահվածքը կարող է այնքան էլ հետևողական չլինել, ժամանակ առ ժամանակ ստիպված կլինեք ներել միմյանց քմահաճույքները: Եթե ինչ-որ կարևոր բանում բացահայտ առավելություն ունեք մրցակիցների նկատմամբ, չարժե խրոխտանալ:

Առյուծ

Առյուծների մոտ աճում է անհաջողության հետ բախվելու հավանականությունը: Հնարավոր են ընդհատումներ և խափանումներ ծանոթ աշխատանքում: Ձեզ կարող է դավաճանել այլ մարդ, տեխնիկան կամ սեփական առողջությունը: Բացառված չէ, որ ցանկալի առաջընթացը դանդաղի, գործը ստիպված լինեք ժամանակավորապես դադարեցնել: Չարժե դրանից հեռուն գնացող հետևություններ անել և ենթադրել, որ կանոնները չեն աշխատում: Հնարավոր է, որ ուղղակի այսօր ձեր օրը չէ:

Կույս

Կույսերը կարող են առանց վախենալու փոքրիկ ռիսկի գնալ: Ամեն ինչ մինչև մանրուքները կանխատեսել չի հաջողվի, սակայն դա պարտադիր էլ չէ. ընդհանուր առմամբ, կկարողանաք վերահսկել իրադարձությունները: Օրվա ընթացքում ձեզ անպայման պետք կգա ձեր չճանաչված տաղանդներից մեկը: Կարելի է հույս ունենալ գործարքի, ուղևորության, ինչ-որ արկածախնդրային միջոցառման հաջող ելքի: Միաժամանակ կարելի է նոր հետաքրքիր հնարավորություններ բացահայտել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում չնահանջել ընտրած վարքագծից: Այսօր թույլատրելի են շեղումներ մանրուքներում, սակայն անցանկալի է տատանվել գլխավորում: Եթե դեռ չեք կողմնորոշվել նոր ռազմավարության հարցում, օրվա իրադարձությունները կօգնեն այն ճշտել: Պետք կգա գործնական տրամադրվածություն, շատ դեպքերում ավելորդ չեն լինի տնտեսական հմտությունները: Ակտուալ է տարածքների, ունեցվածքի պաշտպանության մասին հոգատարությունը:

Կարիճ

Կարիճների համար իրադրությունը մինչ գիշեր բարենպաստ կմնա: Կարևոր գործերի համար ավելի լավ է ընտրել օրվա առաջին կեսը. այդ ժամանակ կունենաք հաջողության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հնարավոր է, որ ստիպված չլինեք նոր ջանքեր գործադրել. բավական կլինի նախկինների պտուղներին սպասելը: Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լինել մանր խափանումներին և անցքերին, որոնք այսօր լիովին հավանական են:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարևոր է ավարտին հասցնել գործը, որքանով թույլ են տալիս հանգամանքները: Յուրաքանչյուր որակյալ կատարված առաջադրանք կբարձրացնի ձեր մասնագիտական որակավորումը և միաժամանակ կամրապնդի ինքնավստահությունը: Լավագույն պահը չէ ինքնախաբեության համար, չարժե գերագնահատել կամ թերագնահատել ձեր իրական նվաճումները: Կոնկրետ գործնական հարցերն ավելի լավ է լուծել օրվա առաջին կեսին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս մինչև գիշեր պահպանել ինքնատիրապետումը և մտքի հստակությունը: Եթե հաջողությամբ վարում եք ինչ-որ գործընթաց, կարևոր է վերջին պահին չթուլանալ և հիմարություններ չանել: Նման բան լիովին հնարավոր է, եթե դուք տպավորվող անձանվորություն եք կամ սովոր եք ենթարկվել այսրոպեական ցանկություններին: Հատուկ զգուշություն է խորհուրդ տրվում վատ ինքնազգացողության դեպքում:

Ջրհոս

Աշխատասեր Ջրհոսներին այսօր խորհուրդ չի տրվում ավելացնել ծանրաբեռնվածությունը: Բարձր աշխատունակություն հնարավոր է միայն գերազանց առողջության կամ իդեալական պայմանների դեպքում: Եթե չկա ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ավելի լավ է նախապես նշել առաջադրանքների շրջանակը և անվտանգության միջոցներ ձեռք առնել անկանխատեսելի դեպքերի համար: Չարժե տրամադրվել տոնի, քանզի որոշ տհաճ առաջադրանքներից խուսափել չի հաջողվի:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում չդանդաղել ակտիվ գործողություններում: Ձեր և հանգամանքների դեմ պայքարել խորհուրդ չի տրվում. հենց որ էնտուզիազմը մարի, ավելի լավ է կանգ առնել: Արդյունավետության գագաթնակետը կլինի առավոտյան, իսկ հետո ամեն ինչ կախված կլինի իրադարձությունների ընթացքից և դրանց նկատմամբ ձեր արձագանքից: Որքան ձեզ վստահ զգաք, այնքան ավելի երկար կկարողանաք լիարժեք աշխատել: Իրավիճակը թույլ կտա ստեղծագործ լինել:

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Մայիսի 18-ից տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կբացվեն առեւտրի իրականացման վայրերը. Ավինյան Առյուծներ, այսօր դուք շատ եք բաներ հնարում․ ապրիլի 30-ի աստղագուշակը Բաղանիսում վիրավորված սպայի կյանքին վտանգ չի սպառնում Առաջին նորածինը, որը վարակվել է կորոնավիրուսով. վիրուսը շարունակում է տարածվել Ուսումնական հաստատությունների աշխատանքը երկու շաբաթով դադարեցնել. Դավիթ Սանասարյան Կոտայքի մարզում բախվել են 26-ամյա վարորդի Mercedes-ն ու 28-ամյա վարորդի Renault-ը. կա վիրավոր ՔՊ-ական որ պաշտոնյաներն են սոց.ցանցերում լծվել «ԱՅՈ»-ի քարոզին Իրանից Հայաստան է տեղափոխվել օդանավով` 139, իսկ ցամաքային սահմանով՝ 229 ՀՀ քաղաքացի. Իրանում ՀՀ դեսպանություն Իմ 7-րդ հրաշալիք. Սամվել Ալեքսանյանի որդու քաղցր անակնկալը՝ մայրիկին (տեսանյութ) Դուխով սելֆիներ` Փաշինյանի հետ (տեսանյութ) Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը 2500-ից ավել փախստական անօթևան է. Անօթևան փախստականների նախաձեռնության ներկայացուցիչ (տեսանյութ) «Սոցիալական շարժումը» պետք է, քանի որ մեր ժողովուրդն անպաշտպան է. Ալեքսանդր Ամարյան (տեսանյութ) Հնին վերադարձ չկա՛, Նոր Հայաստանը պետք է կառուցենք միասին. Արման Վարդանյանի ուղերձը` «Սոցիալական շարժման» համաժողովին (տեսանյութ) Մարտի 1-ին որոշ փողոցներ փակ են լինելու (տեսանյութ) Ազատամարտիկներն ունեն հազարավոր խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն լուծվել․ Ալլա Նիկողոսյան (տեսանյութ) Ողջ ձմռան ընթացքում նորմայից ցածր օդի ջերմաստիճան է եղել ընդամենը 4 օր Սարատոկվա գյուղում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 20-30 հա խոտածածկույթ (տեսանյութ) Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց (տեսանյութ)
Ամենաընթերցվածները