Պաշտպանը պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորներին

Գ. Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի՝ ՀՀ Արդարադատության խորհրդին ներկայացված բողոքները, որոնցով նա հիմնավորում է, որ Գ. Սաֆարյանին կալանքի ենթարկելու հարցով որոշումներ կայացրած դատավորներ Դավիթ Գրիգորյանը, Գայանե Մազմանյանը, Մելիք Սարգսյանը և Գագիկ Խանդանյանը հանցագործություններ են կատարել, ուստի ենթակա են պատասխանատվության:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Փաստաբան Տիգրան Հայրապետյանից, (հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64)   Բ Ո Ղ Ո Ք դատավոր Մելիք Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու մասին Հարգելի Արդարադատության խորհուրդ. Ցանկանում եմ հայտնել, որ դատավոր Մելիք Սարգսյանը ակնհայտ անօրինական դատական ակտ է կայացրել: Դատավոր Մելիք Սարգսյանը գոնե մեկ նախադասությամբ չի պատճառաբանել իր որոշումը: Նա ըստ էության հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց և յուրացրել է դատական իշխանությունը: Այսպես. Դատավոր Մելիք Սարգսյանը մեղադրյալ Գևորգ Սաֆարյանի և նրա պաշտպան Տ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքների հիման վրա դատական ստուգման ենթարկելով  ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով մեղադրյալ Գևորգ Վիտալիկի Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամանակով կալանավորում ընտրելու վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 03.01.2016թ. որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը 25.11.2016թ. որոշել է վերաքննիչ բողոքները թողնել առանց բավարարման: Դատավոր Մելիք Սարգսյանը գոնե մեկ նախադասությամբ չի պատճառաբանել իր որոշումը: Որոշման մեջ Մելիք Սարգսյանը ուղղակի նշել է, որ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, իսկ վերաքննիչ բողոքների փաստարկները և հանգամանքները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ դատարանի որոշումը բեկանելու, մեղադրյալին կալանքից ազատելու համար: Դատավորը ընդհանրապես չի պատճառաբանել այս եզրահանգումը: Հարգելի Արդարադատության խորհուրդ. Մեղադրյալը իրավունք ուներ, որ դատարանը ստուգի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը՝ իր կողմից բերված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում: Սակայն դատավորը որևէ ձևով չի ստուգել դատական ակտը այդ առումով: Գոնե մեկ նախադասությամբ Մելիք-Սարգսյանը չի մատնանշել, թե ինչու վերաքննիչ բողոքի փաստարկները հիմք չեն դատական ակտը բեկանելու համար: Մինչդեռ վերաքննիչ բողոքներ էր ներկայացվել բազմաթիվ հիմնավորումներով, այդ թվում նաև այն հիմքով, որ առաջին ատյանի դատարանը կեղծել է միջազգային պայմանագիրը: Ամբողջ որոշման մեջ թեկուզև մեկ նախադասություն կոնկրետ բողոքի վերաբերյալ առկա չէ: Գտնում եմ, որ դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կարելի նման ձևով նսեմացնել և սահմանափակել միայն այն իրողությամբ, որ դատարանը միայն մեկ նախադասությամբ նշի, որ դատական ակտը հիմնավոր է և վերջ: Եթե այս չափանիշը բավարար լիներ, ապա ամենևին անհրաժեշտ չէր վերաքննիչ բողոքում շարադրել ՀՀ քր. դատ. օր-ի 381 հոդվածում նշված այն բոլոր պահանջները, որոնք պետք է պարունակի վերաքննիչ բողոքը: Այսպիսով դատավոր Մելիք Սարգսյանը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց, յուրացրել է դատական իշխանությունը և կայացրել է ակնհայտ անօրինական և չպատչառաբանված դատական ակտ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ պատասխանատվության ենթարկել դատավոր Մելիք Սարգսյանին: Փաստաբան Տիգրան Հայրապետյան 25.02.2016թ. …………. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Փաստաբան Տիգրան Հայրապետյանից, (հասցեª ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64)   Բ Ո Ղ Ո Ք դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու մասին Հարգելի Արդարադատության խորհուրդ. Ցանկանում եմ հայտնել, որ դատավոր Գրիգորյանը յուրացրել է դատական իշխանությունը,  չի պատճառաբանել դատական ակտը, օրենքով չնախատեսված հիմքով կիրառել է կալանքըª կայացնելով ակնհայտ անօրինական դատական ակտ: Այսպես. 24.02.2016 թ. դատավոր Դավիթ Գրիգորյանը քննության առնելով ՀՀ ՀՔԾ քննիչ Լ. Մելքոնյանի կողմից ներկայացված միջնորդությունըª մեղադրյալ Գևորգ Սաֆարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշել է այն բավարարել, իսկ պաշտպան Տ. Հայրապետյանի միջնորդությունըª գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին մերժել: Դատավոր Գրիգորյանը կալանքի անհրաժեշտությունը բառացիորեն հիմնավորել է հետևյալ կերպ. ՙԱռկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից մի քանիսը՚, և վերջ, որևէ այլ պատճառաբանություն չի նշվել: Դատավոր Գրիգորյանը անգամ չի մատնանշել, թե որ հիմքերով է կալանքը կիրառում: Բացի այդ դատավոր Գրիգորյանը կալանքի կիրառումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Սաֆարյանը մշտական գրանցման վայրում չի բնակվում:   Ինչ վերաբերում է գրավի միջնորդությունը մերժելուն դատավոր Գրիգորյանը նշել է. ՙՎճռաբեկ դատարանը սահմանել է, որ գրավի միջնորդությունը մերժելու և անձի կալանավորման մասին որոշումները կարող են հիմնավորվել նույնական փաստարկումներով, այլ կերպª գրավը մերժելու համար լրացուցիչ փաստարկում չներկայացնելն ինքնին ոչ իրավաչափ չէ, ուստի սույն միջնորդության քննարկման շրջանակներում դատարանը լրացուցիչ փաստարկումներ և հիմնավորումներ չի ներկայացնում՚: Այսպիսով, դատավոր Գրիգորյանը նաև օրենքով չնախատեսված հիմքով անձին զրկել է ազատությունից: Բացի այդ, դատավոր Գրիգորյանը ընդհանրապես չի պատճառաբանել գրավը մերժելու միջնորդությունը: Ավելին, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի որոշմանըª հանգել է հետևության, որ գրավը մերժելու միջնորդությունը կարելի է նաև չպատճառաբանել: Այսպիսով, դատավոր Գրիգորյանը հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց, չի պատճառաբանել դատական ակտը, օրենքով չնախատեսված հիմքով կիրառել է կալանքը և ակնհայտ անօրինական դատական ակտ կայացրել: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ պատասխանատվության ենթարկել դատավոր Դավիթ Գրիգորյանին: Փաստաբան Տիգրան Հայրապետյան 25.02.2016 թ. …………. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Փաստաբան Տիգրան Հայրապետյանից, (հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64)   Բ Ո Ղ Ո Ք դատավոր Գայանե Մազմանյանին պատասխանատվության ենթարկելու մասին Հարգելի Արդարադատության խորհուրդ. Ցանկանում եմ հայտնել, որ դատավոր Գայանե Մազմանյանը ակնհայտ անօրինական դատական ակտ է կայացրել, նա գերազանցել է իր լիազորությունները և մերժել է գրավ կիրառել, դուրս գալով իր լիազորություններից: Դատավոր Մազմանյանը յուրացրել է դատական իշխանությունը: Բացի այդ նա իր որոշումը պատճառաբանել է ուժը կորցրած սահմանադրական նորմով: Այսպես. Նախագահող դատավոր Գայանե Մազմանյանը 15.02.2016թ-ին քննելով մեղադրյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպանի միջնորդությունը Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու մասին որոշել է միջնորդությունը մերժել անհիմն լինելու պատճառով: 03.01.2016թ. դատարանը (դատավոր Գ.Խանդանյան) Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց էր ընտրել միայն մեկ հիմքով, այն է, որ Սաֆարյանը կարող է նոր հանցագործություն կատարել: Չնայած քննիչը, կալանավորման համար բազմաթիվ այլ հիմքեր էր նշել, սակայն դատարանը գտել էր, որ դրանցից հիմնավոր է միայն այն, որ Սաֆարյանը կարող է նոր հանցագործութուն կատարել: Մեկ ամիս անց պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ կալանավորումը գրավով փոխարինելու մասին, և գործը մակագրվել էր դատավոր Գայանե Մազմանյանին: Վերջինս քննելով միջնորդությունը մերժել էր այն հիմնվելով այլ հանգամանքների վրա, այն է, որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելու դեպքում նա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից և կխոչընդոտի մինչդատական վարույթում գործի քննությանը: Դատավոր Մազմանյանը գրավի կիրառման միջնորդության քննարկման ժամանակ չէր կարող դատարանի այս որոշման շրջանակներից դուրս գալ: Դատարանը պարտավոր էր ընդունել, որ կալանքի կիրառման հիմքը բացառապես այն է, որ Սաֆարյանը կարող է նոր հանցավոր արարք կատարել: Մինչդեռ Մազմանյանը քննելով միջնորդությունը բոլորովին այլ եզրահանգման էր եկել, և գտել էր, որ կալանքը չպետք է փոխարինել գրավով, որովհետև մեղադրյալը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Դատավոր Մազմանյանը դուրս է եկել իր լիազորություններից և կրկնակի անգամ կալանքի ընտրման հարց էր քննել և նոր հիմքերով կալանք ընտրել: Այսպիսով դատավոր Գայանե Մազմանյանը ակնհայտ անօրինական դատական ակտ է կայացրել, նա դուրս է եկել իր լիազորություններիցª յուրացնելով դատական իշխանությունը: Բացի այդ նա իր որոշումը պատճառաբանել է ուժը կորցրած սահմանադրական նորմով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ պատասխանատվության ենթարկել դատավոր Գայանե Մազմանյանին: Փաստաբան Տիգրան Հայրապետյան 25.02.2016 թ. ………….. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Փաստաբան Տիգրան Հայրապետյանից, (հասցե՝ ք.Երևան, Գր. Լուսավորչի 15/1, հեռախոս 093-23-64-64)   Բ Ո Ղ Ո Ք դատավոր Գագիկ Խանդանյանին պատասխանատվությանենթարկել ու մասին Հարգելի Արդարադատության խորհուրդ. Ցանկանում եմ հայտնել, որ դատավոր Գագիկ Խանդանյանը ակնհայտ անօրինական դատական ակտ է կայացրել և անձին կալանավորել՝ հիմնվելով միջազգային պայմանագրի վրա՝ ընդ որում կեղծելով այդ պայմանագրի իրական իմաստը: Դատավոր Գագիկ Խանդանյանը միջազգային պայմանագրի բովանդակության մեջ կեղծ հիմնավորում է մտցրել: Ավելին բացի այն, որ Գագիկ Խանդանյանը կեղծել է միջազգային պայմանագրի իրական բովանդակությունը, նա նաև իրենից նոր մտքեր է ավելացրել այդ պայմանագրին, որպեսզի կարողանա կալանավորել Գևորգ Սաֆարյանին: Այսպես. Նախագահող դատավոր Գագիկ Խանդանյանը քննելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա.Գ.Գեղամյանի միջնորդությունը թիվ 13100116 քրեական գործով մեղադրյալ Գ.Սաֆարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 03.01.2016թ. որոշել է միջնորդությունը բավարարել և 2 ամիս ժամանակով կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց: Դատավար Գագիկ Խանդանյանը վիճարկվող որոշումը պատճառաբանել է հղում կատարելով 1994թ. հունիսի 30-ի ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված «Դատական քննության ընթացքում նախնական կալանքի մասին» թիվ 1245 /1994/ հանձնարարականի 6-րդ կետի վրա և նշել. «1994թ. հունիսի 30-ի ԵԽ ԽՎ-ի կողմից ընդունված «Դատական քննության ընթացքում նախնական կալանքի մասին» թիվ 1245 /1994/ հանձնարարականի 6-րդ կետում նշված է, որ դատաքննության փուլում նախնական կալանքը, որը միշտ պետք է լինի հայեցողական և բացառիկ միջոց, պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ մեղադրվող արարքի համար նախատեսված պատժաչափը էական է կամ մեծ է օրենքով չթույլատրվող այլ արարք կատարելու հավանականությունը»: Մինչդեռ Դատարանի նշված պնդումը կեղծ է, և ընդհանրապես այն չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ նման հանձնարարական իրոք առկա է, սակայն նշված հանձնարարականի 6-րդ կետում նշում չկա այն մասին, որ նախնական կալանքը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ մեղադրվող արարքի համար նախատեսված պատժաչափը էական է կամ մեծ է օրենքով չթույլատրվող այլ արարք կատարելու հավանականությունը: Ոչ միայն 6-րդ կետում, այլև ողջ հանձնարարականում որևէ կերպ ամրագրված չէ, որ նախնական կալանքը կարող է կիրառվել օրենքով չթույլատրվող այլ արարք կատարելու հավանականության առկայության դեպքում: Այս առումով դատավոր Խանդանյանի կողմից նշվել է ակնհայտ կեղծ տեղեկություն: Ինչ վերաբերում է մեղադրվող արարքի համար նախատեսված պատժաչափի էական լինելուն, ապա այս առումով ևս Խանդանյանի պնդումը կեղծ է, և այն չի համապատասխանում հանձնարարականի իրական բովանդակությանը: Այսպես. սույն հանձնարարականի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված է. «դատական քննության ընթացքում նախնական կալանքը, որը միշտ պետք է լինի հայեցողական և բացառիկ, պետք է նշանակվի միայն, երբ ենթադրվող արաքի համար նախատեսված նվազագույն պատժաչափը էական է»: Գ. Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որի հաստատման դեպքում որպես նվազագույն պատժաչափ նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Այս հանգամանքը ևս վկայում է այն մասին, որ դատավոր Խանդանյանը չէր կարող պատճառաբանել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը մեղադրվող արարքի համար նախատեսված պատժաչափի էական լինելու հիմքով, այդ իսկ պատճառով էլ դատավոր Խանդանյանը հանձնարարականի բովանդակությունից հանել է իրեն համար ոչ շահեկան հիմնավորումները: Այսպիսով դատավոր Խանդանյանը կայացրել է ակնհայտ անօրինական դատական ակտ: Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում եմ պատասխանատվության ենթարկել դատավոր Գագիկ Խանդանյանին: Փաստաբան՝ Տիգրան Հայրապետյան 25.02.2016 թ. «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Էրդողանը հրահանգել է վերանայել կամ չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան Հայտնի հաղորդավար Վարդան Սարգսյանը ահազանգում է.ոստիկանները գործողություններ են իրականացրել իր նկատմամբ (video) Մանվել Գրիգորյանի դուստրը չափահաս աղջիկ է և ընտրել է կյանքի իր ընկերոջը.ինչու՞ են փորձում ցնցել հիվանդին.Գրիգորյանի փաստաբան (video) «Անդունդ» մեծացնելու հատուկ շնորհք Թուրքիան շոկի մեջ է ԱՄՆ-ի հակազդեցությունից. Սուրբ Սոֆիայի տաճարը 2 շաբաթ էլ դեռ թանգարան կմնա Երկրորդ ալիքից առաջ. Աշխարհի երկրները հերթ են կանգնել մեկ դեղամիջոց գնելու համար Ողջ օրը մարդաշատ սրճարաններում լանչ անող պարետի որոշմամբ տուգանում են հեռուստահաղորդավարին, ով հետևել է ՀՌՀ նախագահի կոչին ու եթերում դիմակ չի դրել Մանվել Գրիգորյանը գտնվում է անօգնական վիճակում՝ միացված վերակենդանացման սարքավորումներին.ահազանգում է փաստաբանը (video) Արսեն Թորոսյանն անդրադարձավ տատիկի դին չգտնելու հայտնի դեպքին «Դոնը» բացում է խաղաքարտերը Բժիշկ Թորոսյանի ախտորոշումը՝ անբուժելի ցինիզմ Վանաձորում քաղաքացին ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել 28-ամյա բնակչի ուղղությամբ. հարուցվել է քրգործ Այն կինը ում փոխարեն թաղել են տատիկին չի մահացել Ինչ է ասել նախարարը դատարանում Քննարկումը կասկածի տակ է Քննիչները խուզարկություն են կատարում Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում․ Մակինյան Կատարված բոլոր աշխատանքները հակասում են համաճարակաբանության գիտությանը. Համաճարակաբան (video) Նիկոլ Փաշինյանը որոշել է ձեռնոց նետել լրատվամիջոցների ազատությանը «Արմնյուզ» ՀԸ-ը թիրախավորված է, ոստիկանները նպատակուղղված են եկել. մեդիապաշտպանը՝ ՀԸ-ն դեմ վարչական վարույթ հարուցելու մասին. Տեսանյութ Ինչու են ոստիկանները մտել Արմնյուզ ՀԸ Նիկոլը՝ Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված և ՍԴ դեմ իր հանցավոր գործողությունների մեջ գնալով ավելի ու ավելի շատ պաշտոնյաների է ներգրավում «Եթե Ոստիկանությունը մի դեպքում կարող է ստանձնել ՍԴ լիազորությունները, ինչու այլ դեպքում չի կարող…»․ Վարդևանյան Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ՝ հեռուստատեսության դեմ վարույթ հարուցելու ծանուցմամբ Էս ի՞նչ ֆեյք հարցումներ են,չէ մի չէ 185%
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 4-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ժողովրդագրական զարգացում սոցիալական ՀԿ-ի նախագահ, պատմական գիտ. թեկնածու Վանիկ Բաբաջանյանը: ԹԵՄԱ՝ ,,Մարդու սոցպաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում /2020թ. մարտ-մայիս/, սոցաջակցության ծրագրերը և հետևանքների մեղմման արդյունավետությունը՛՛ թեմայով ՀԿ-ի իրականացրած հետազոտության մասին: Հարգելի գործընկերներ, այսօր՝ հունիսի 3-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսի ժամը փոխվում է: Այն տեղի կունենա այսօր՝ 15:00-ին: COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռ... ՀՈՒԼԻՍԻ 3-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի ասուլիսը: Թեմա- Հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մանրամասները, առաջիկա ծրագրերը, ոլորտի խնդիրները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող ե... Հուլիսի 3-ին` ժամը 12.00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ՀՀ-ում Հունիսի 10-27-ը իրականացված հերթական հետազոտության արդյունքները:մենք հնարավորություն ունենք ընդունելու մինչև 10 լրատվամիջոց, որպեսի կարողանանք պահպանել անհրաժեշտ համաճարակային պայմանները: Ուստի խնդրում ենք նախա... Հուլիսի 3-ին ժամը 12-ին կկայանա «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը` նվիրված նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված հաղորդման Հատուկ քննչական ծառայություն պաշտոնական պատասխանին։ Հասցեն՝ Հանրապետության 51/53 Հունիսի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններ, գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ Հուլիսի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և ֆերմեր Տիգրան Եղոյանը: Թեմա՝ Գյուղատնտեսական խնդիրներ, ինչ խոչընդոտների են բախվել գյուղացիները, ֆերմերը կոչով կդիմի համայն հայությանը Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մոնթե Մելքոնյան կազմակերպության ղեկավար Նարինե Հովհաննիսյանը և PR տեխնոլոգ Հայկ Մկրտչյանը: Թեմա՝ գույքահարկի բարձրացում, ինչ հետևանքներ կունենա բնակչության վրա, տույժեր և տուգանքներ այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 21։00-ին, տեղի կունենա ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը, հանդիսավոր կերպով, իրշնորհակալությունը կհայտնի բուժաշխատողներին, ովքեր առաջնագծում պայքարում են Covid 19-ի դեմ։ Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտա ԵՊԲՀ 2019-2020 թվականի863 շրջանավարտ՝ հեռավար կարգով ՀՈՒԼԻՍԻ 1-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի ասուլիսը: Թեմա- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ծրագրերը, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Ա...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub