Փաշինյանն ու Ալիևը էլի պայմանավորվածություն ունե՞ն

Հայաստանը բանակի բարեփոխումներ կանցկացնի Ղարաբաղում մարտերից հետո, կօպտիմալացնի բանակի թվաքանակը, կանցնի սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի, երեկ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ռազմաշինության գործընթացը սկզբունքորեն շարունակվում է, իսկ այսօր Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը որոշում է ազգային զինված ուժերի բարեփոխումներն անդառնալի և անվիճելի առաջնահերթություն: «Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձը և Ղարաբաղում հայտնի իրադարձությունները՝ մենք կվերանայենք հետևյալ հարցերը՝ մարտական օպտիմալացում, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի մեծացման, նոր համալիրներով սպառազինման, կադրային ներուժի պահպանման, սպաների, պետական ծառայողների և պայմանագրային զինծառայողների պաշտոնների մակարդակի բարձրացման միջոցով»,-նշել է Հարությունյանը:

Ընդ որում, նրա խոսքով, ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային և հրետանային զորքերի զարգացմանը: Նա հիշեցրել է, որ ս.թ. հունվարի 25-30-ը երկկողմ համաձայնագրերին համապատասխան Հայաստանում է գտնվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ԶՈւ բարեփոխման և արդիականացման հարցերով աջակցության համար: «Համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա մշակվել են առաջարկություններ Հայաստանի զինված ուժերի արդիականացման շրջանակում հետագա գործողությունների և միջոցառումների վերաբերյալ, ընդ որում, շատ լուրջ շեշտ է դրվել տվյալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչի վրա»,-նշել է նախարարը:

Այսպես, ՀՀ ՊՆ նախարարը Հայաստանում ռազմական ռեֆորմի անցկացման մասին է ազդարարել և հաշվի առնելով Արցախում պատերազմը՝ կվերանայվեն հետևյալ հարցերը՝ մարտական և թվային կազմի օպտիմալացում՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով ընտրողական վերազինում, կադրային ներուժի պահպանում, սպաների, պետական ծառայողների և պայմանագրային զինծառայողների համալրվածության մակարդակի բարձրացում:

Մի կողմից Վաղարշակ Հարությունյանը խոսում է մարտական և թվային կազմի օպտիմալացման մասին, մյուս կողմից՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով, առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրների անհրաժեշտության մասին է խոսում:

Այսօր, երբ ակնհայտ է, թե ինչ վտանգավոր իրավիճակում են հայտնվել Հայաստանն ու Արցախը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ամրացման պայմաններում, ակնարկել հայկական բանակում սպասվող օպտիմալացման մասին, իսկապես անհեթեթություն է:
Հաջորդը, Վաղարշակ Հարությունյանը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Հայաստանը կապահովի Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը... «Նախ և առաջ ես կցանկանայի անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը սխալ է, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերին», - ասել է Հարությունյանը: Ըստ նրա, համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության, որը թվագրված է 2020թ. նոյեմբերի 9-ին, միայն Լաչինն է միջանցք, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնացած բոլոր դեպքերում խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին է: «Պատասխանելով ներկայացված հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր պարտավորություններին համապատասխան, կապահովի վերը նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը: Բանակը դրա պաշտպանության մեջ ներգրավելու հարցը ներկայումս դրված չէ, և տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը, կրկին եռակողմ հայտարարության համաձայն, վստահված է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմիններին»:

Այսինքն, տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը ռուսներն են իրականացնելու, իսկ Հայաստանը պարտավորված է լինելու ապահովել Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությո՞ւնը...

Իսկ կարո՞ղ է պարզվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրավոր կամ բանավոր այլ պայմանավորվածություններ էլ ունեն, որի համատեքստում Հայաստանը այլ պարտավորություններ ունի ստանձնած:

Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում, թեև հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնման հարցում, սակայն նաև հարկ է համարել շեշտել, որ երկրորդ ռազմաբազայի ստեղծման անհրաժեշտություն չկա: «Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։ Սա նշանակում է` ռազմակայանի հնարավորությունների ընդլայնումն իր հետ կբերի համատեղ զորամիավորման ներուժի ավելացման, որը երկկողմ հիմքով գործում է կովկասյան տարածաշրջանում», - ասել է նա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5792 անգամ
Լրահոս
Ժամկետը սպառվեց Նիկոլական երեսփոխանի հերթական տգիտությունը. Լուսանկար Նիկոլի հեռացնելու գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ զինվորականությունը գործի անցնի. Նարեկ Սամսոնյան (video) Այս պատմության մեջ վերոնշյալ 2-ին ընդամենը մի հարց է պետք տալ՝ ո՞ւմ եք էշի տեղ դրել Ու՞ր են անհետացել Ռուսաստանից Հայաստան բերված օգնությունները. ինչու՞ է աղմկում Հայկ Սարգսյանը (video) Իրականում այս շարքը շարունակելի է Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Էրդողանի ու Ալիեւի նոր խրամատը Հայաստանի «բկին» Ադրբեջանցիները Սյունիքում գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ. Վահե Հակոբյան «Կարծում եմ` սա ծրագրված պարտություն էր. պարտված կառավարությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից». Ռոբերտ Քոչարյան Ուշադրություն վարորդներ. Նոր նախագիծ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու հնարավորության մասին Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը Կրեմլում Քոչարյանին Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ են անվանել Օնիկ Գասպարյանը չի՛ ենթարկվի նախագահի որոշմանն ու կշարունակի պաշտոնավարել. Արա Զոհրաբյան (video) Է՞ս չեք. Իրանագետ Ադրբեջանը շարունակում է Վարանդայում միջազգային օդանավակայանի կառուցումը /լուսանկարներ/ Քոչարյանը շատ կոնկրետ հարցադրումներ է հնչեցրել Ըստ Հովիկ Աղազարյանի, Քարվաճառը հայկական չէ Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը. Սյունիքի սպառնալիքը Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի. իրավապահ համակարգը չի հասկանում իր քայլերի հետևանքը. Արթուր Դանիելյան (video) Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը կարող է կրկին ունենալ 2 պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչի պետք է սպասի Նիկոլ Փաշինյանը, եթե ինքն իշխանության գա Փաշինյանը փորձում է Թուրքիայից անվտանգության աշխատակիցներ բերել իր համար. ԱՂԲՅՈւՐ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Գործարարի օրը՝ մարտի 3-ին, ժամը 17:33 Wine Time-ում տեղի կունենա «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub