Նիկոլ Փաշինյանը դավաճանի ու չնթռլոյի արանքում. որն է նախընտրելու

Հայրենիքի փրկության շարժման շաբաթ օրվա հանրահավաքը, իրապես, հուժկու էր, ինչպես որ խոստանում էին շարժման առաջնորդներն ու ընդդիմադիր գործիչները: Հուժկու էր այն առումով, որ թվում էր, թե շարժումը մարել է, ինչից իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այնքան էին ոգեւերվել, որ հայտարարեցին, թե արտահերթ ընտրությունների չեն գնալու, չկա հանրային պահանջ: Խնդիրն այն է, որ շարժումը տեւական ժամանակ մեծ հանրահավաք չէր կազմակերպում, ընդդիմության լիդերները Նիկոլ Փաշինյանի հետ արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ համաձայնության չէին գալիս: Իսկ երբ հայտարարվեց արտահերթի չեղարկման մասին, ընդդիմությունը կրկին տեղափոխվեց փողոց: Եղանակային անբարենպաստ պայմանները, սակայն, չխանգարեցին, որ Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաք կայանար: Սա ցույց տվեց, որ անկախ ամեն ինչից իշխանությունների նկատմամբ դժգոհությունն աճում է, մարդիկ թոթափում են հետպատերազմական սթրեսը, շոկը:

Հանրային գիտակցության վրա թերեւս ազդեց նաեւ այն հանգամանքը, որ մոտ մեկուկես ամիս միայնակ էր մնացել Նիկոլ Փաշինյանի առջեւ, առանց ընդդիմության ու առերեսվեց իշխանության անգործությանը, կամ լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանի մանիպուլացիաներին: Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր պնդումները հիմարություն են, հանրահավաքներն չէին խանգարում գերիների վերադարձին, զահմանազատման գործընթացին, ադրբեջանցիների հետ առճակատելու խնդրին: Այս մարդը պարզապես ապիկար է ու ապաշնորհ եւ որեւէ բան ունակ չէ անելու բացի ՀՀ սահմանները թուրքին հանձնելուց: Աշխարհասփյուռ հայությունն էլ առերեսվեց իր ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգեւ ստացած նոր կարգավիճակին, այն է՝ նվաստացած, պարտված հայի կոչմանը:
Իհարկե, կուսակցություններն էլ էին լավ պատրաստվել , ուժերի ստուգարք տեղի ունեցավ, կուսակցության առաջնորդները հրապարակ մտան տարբեր մուտքերով եւ յուրայիններով՝ ցույց տալով, թե ով որքան ռեսուրս ունի: Մեր տեղեկություններով այս հարցի շուրջ հատկապես մշտական բանավեճեր են ծավալվել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ու մի քիչ էլ ՀՅԴ-ի միջեւ, ամենահամեստը թերեւս Արթուր Վանեցյանն է, նա չի թաքցնում, որ նորաստեղծ իր ուժը դեռեւս մարդկային այն չափի ռեսուրսների չի տիրապետում, որքան իր դաշնակիցները:

Հանրահավաքը ցույց տվեց, որ համախոհների առումով ՀՀԿ-ն առաջին տեղում է, երկրորդը՝ ԲՀԿ-ն է, ապա ՀՅԴ-ն եւ մյուսները: Մեր տեղեկություններով հարթակից ելույթ ունենալու հարցում եւս տարաձայնություններ են առաջացել, Գագիկ Ծառուկյանը պնդել է, որ ինքը պետք է վերջին եզրափակիչ ելույթն ունենա, համենայն դեպս այդպես էլ եղավ:

Այդուհանդերձ հանրահավաքի ժամանակ հարթակից ընչող ելույթներն ու գործողությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից, ավելին, դրանք չեն բավաարում նաեւ ՀՀ քաղաքացիներին, որոնք երեք ամսում հասկացել են, որ իշխանությունը դավաճան է, ապիկար է, որ նվազագույնը իր անհեռատես քայլերի արդյունքում ենք հայրենիք կորցրել: Ու հիմա նրանք հստակ գործողություններ են ուզում տեսնել: Իսկ այս առումով ընդդիմությունը կարելի է ասել նույն երգն է երգում՝ հանրահավաքներ, երթեր, անհնազանդության ակցիաներ, որոնք, ի վերջո, կպարպեն հանրային դժգոհության ալիքը: Դարձ ի շրջանս յուր պրոցեսներ են, կամ ընդդիմությունը սպառվել է, կամ էլ չգիտի՝ ինչ անել: Տպավորություն է, որ ընդդիմության հույսը ժամանակն է, օրերը կտաքանան, ավելի շատ մարդ դուրս կգա, Նիկոլ Փաշինյանն էլ կհրաժարվի, կգնա: Այն , որ բնության ինքնանորոգման ուժով դավաճան սրիկան մի օր գնալու է, դրանում ոչ մեկ թող կասկած չունենա, խնդիրն այն է, թե որքան պետք է նրան հանդուրժել այդ աթոռին եւ թույլ տալ հայրենիքը տալաշ-տալաշ հանձնել: Այնպես որ, այս հանրահավաքի միակ թարմությունը , միակ օրիգինալ դրվագը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ելույթն էր, ով պայթեցրեց Նիկոլի թվային մանիպուլացիան տնտեսության մեջ եւ հողատուին նոր՝ չնթռլիկ տերմինով օծեց: Բառարաններում այս բառի ստուգաբանությունը չկա, այն ըստ էության տաղանդավոր տնտեսագետի բառաստեղծությա արդյունքն է, բայց այնքան տիպիկ, որ մնում է կողմնորոշվել՝ դավաճան, թե չնթռլիկ:

Անի Սահակյան

դիտվել է 1775 անգամ
Լրահոս
Մոլագար Նիկոլին ես ամեն օր «սպանում եմ». դու ո՞վ ես, որ գյուղացուն հողից կտրում, տանում ես միտինգ. Տիգրան Եղոյան (video) Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Էրդողանի ու Ալիեւի նոր խրամատը Հայաստանի «բկին» Հենրիկ Մուրադյանը և Ալեքսան Ալեքսանյանը ազատվեցին պաշտոնից Ժամկետը սպառվեց Նիկոլական երեսփոխանի հերթական տգիտությունը. Լուսանկար Նիկոլի հեռացնելու գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ զինվորականությունը գործի անցնի. Նարեկ Սամսոնյան (video) Այս պատմության մեջ վերոնշյալ 2-ին ընդամենը մի հարց է պետք տալ՝ ո՞ւմ եք էշի տեղ դրել Ու՞ր են անհետացել Ռուսաստանից Հայաստան բերված օգնությունները. ինչու՞ է աղմկում Հայկ Սարգսյանը (video) Իրականում այս շարքը շարունակելի է Ադրբեջանցիները Սյունիքում գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ. Վահե Հակոբյան «Կարծում եմ` սա ծրագրված պարտություն էր. պարտված կառավարությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից». Ռոբերտ Քոչարյան Ուշադրություն վարորդներ. Նոր նախագիծ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու հնարավորության մասին Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը Կրեմլում Քոչարյանին Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ են անվանել Օնիկ Գասպարյանը չի՛ ենթարկվի նախագահի որոշմանն ու կշարունակի պաշտոնավարել. Արա Զոհրաբյան (video) Է՞ս չեք. Իրանագետ Ադրբեջանը շարունակում է Վարանդայում միջազգային օդանավակայանի կառուցումը /լուսանկարներ/ Քոչարյանը շատ կոնկրետ հարցադրումներ է հնչեցրել Ըստ Հովիկ Աղազարյանի, Քարվաճառը հայկական չէ Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը. Սյունիքի սպառնալիքը Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի. իրավապահ համակարգը չի հասկանում իր քայլերի հետևանքը. Արթուր Դանիելյան (video) Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը կարող է կրկին ունենալ 2 պետի տեղակալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Գործարարի օրը՝ մարտի 3-ին, ժամը 17:33 Wine Time-ում տեղի կունենա «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub