Փաստ օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Աբու Դաբիում անցկացվում է «IDEX 2021» (International Defense Conference & Exhibition) ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև հայկական կողմը՝ ի դեմս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության։ Բայց մասնակցում է միայն... բուկլետներով: Ճիշտ է, երեկ օրվա ընթացքում նախարարությունը պարզաբանեց, որ առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի, բայց սա առավել ցցուն է դարձնում նախարարության, մեղմ ասած, անպատասխանատու աշխատանքը: Բայց սա զարմանալի չէ մի քանի առումով. նախ՝ նման գործելաոճը բնորոշ է ընդհանրապես այս կառավարությանը, երկրորդ՝ ԲՏԱ նախարարը ավելի շատ զբաղված է այլ գործերով, քան իր ոլորտին վերաբերող:
Մասնավորաբար, մենք արդեն նշել էինք, որ Արշակյանը «զբաղված» է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրություններով: Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հասել: Ըստ մեր աղբյուրների, առաջադրված վեց թեկնածուների մեջ ԲՏԱ նախարարն իր «սրտի» թեկնածուն ունի: Մեզ, իհարկե, փոխանցել են այդ թեկնածուի անունը, բայց ընտրական գործընթացին չմիջամտելու և ավելորդ գովազդ չանելու համար այս պահին խուսափում ենք հրապարակել անունը: Կրթական ոլորտում ներգրավվելու` Արշակյանի ձգտումները սրանով, սակայն, չեն սահմանափակվում. մասնավորաբար, մեզ տեղեկություններ են հասել, որ վերապատրաստման համար պետբյուջեի հաշվին տարբեր կրթական ծրագրեր են պատվիրվում, մեր աղբյուրի փոխանցմամբ, «ոչ պատահական» մասնավոր կազմակերպություններին, սակայն դրանց իրականացման, դասընթացների արդյունավետության առումով փաստացի վերահսկողություն չի իրականացվում:
Ինչ վերաբերում է Աբու Դաբիի խայտառակությանը, դեռևս 2019 թվականին զենք արտադրելու ու ներդրումներ անելու խոստումով կոնկրետ կազմակերպությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալուն, այնուհետ նաև պետության միջոցներից նշյալ կազմակերպությանը գումարներ հատկացնելուն, ապա այս թեմաներին կանդրադառնանք առաջիկայում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները
Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Գործարարի օրը՝ մարտի 3-ին, ժամը 17:33 Wine Time-ում տեղի կունենա «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված: