Լավրովը չի տեսնում թուրանական զավթողական ծրագիրը. Թուրքիան այն չի էլ թաքցնում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի կիսում այն կարծիքը, որ Թուրքիան նպատակ ունի ստեղծել «Մեծ Թուրան»: «Եթե մենք խոսենք «Մեծ Թուրան»-ի մասին, որպես պատմական իմաստով վերազգային սուբյեկտ, չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է այդպիսի նպատակ: Ես չեմ տեսնում, թե իրականում ինչպես կարող են նախկինում ԽՍՀՄ մաս կազմող և անկախ պետություններ դարձած երկրները ինչ-որ ձևով աջակցել այս գաղափարին», - ասել է Լավրովը:

Ընդհակառակը, ըստ նրա, Ադրբեջանի նման երկրների արտաքին քաղաքականության ամբողջ պաթոսը, Թուրքիայի իշխանությունների՝ հաջակցություն «Մեծ Թուրան»-ի արտահայտվելու պարագայում, նրանց ազգային պետությունների ամրապնդումն է: Նա նշել է, որ Թուրքիան ունի իր սեփական շահերը, դրանց թվում են «այն ժողովուրդները, որոնք նույն լեզվով են խոսում»:

Լավրովը բացատրել է նաև Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների կապը. «Մեր մի քանի հանրապետություններ հետաքրքրված են շփումներով: Այնտեղ նրանք խթանում են հատուկ նախագծեր: Գոյություն ունի ԹՈՒՐՔՍՈՅ-ն՝ թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը: Կա նաև այնպիսի կառույց, ինչպիսին է թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովը: Բոլորն էլ գործում են երկար ժամանակ: Նրանք իրենց ծրագրերն ունեն, միջոցառումներ են անցկացնում»: Լավրովի խոսքով՝ դա տեղի է ունենում մշակութային, լեզվական և կրթական ավանդույթների միջոցով:

Նկատենք, որ ավելի վաղ Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը հայտարարել էր, որ ժամանակն է, որ Թուրքիան հրաժարվի Ռուսաստանի հարավում տարածքների մասին երազանքներից:

Հիշեցենք՝ նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ թուրքական պետական TR1 հեռուստաալիքը հեռարձակել էր քարտեզ, որտեղ կանխատեսվել էր Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնումը մինչև 2050 թվականը: Ըստ այդմ՝ երկրի ազդեցությունը կընդլայնվի, այդ թվում՝ Ռուսաստանի հարավում ՝ Ղրիմում, Հյուսիսային Կովկասի հանրապետություններում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Կալմիկիայում, Ռոստովում և Աստրախանում:

Իր հերթին Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը, մեկնաբանելով թուրքական կողմի մտադրությունները, նշել էր, որ Անկարան երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Միևնույն ժամանակ, պատգամավորը կասկած էր հայտնել այդ հողերը բռնի ուժով անեքսիայի ենթարկելու (մի պետության կողմից մյուս պետության ամբողջ տարածքի բռնի միավորում կամ զավթում միակողմանի կարգով,- խմբ.) Թուրքիայի մտադրությունների վերաբերյալ:

Լավրովի գնահատականը, մեղմ ասած՝ զարմանալի է, երբ դիտարկում ես, թե թուրք պաշտոնյաներն ինչ են հայտարարում, գործնականում ինչպես են «օկուպացնում» նախկին խորհրդային միությունները:

Չտեսնել՝ զավթողական թուրքական քաղաքականությունը նշանակում է՝ չցանկանալ տեսնել, կամ տեսածը վերարտադրել՝ այլ կերպ: Ինչո՞ւ, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Եթե Կրեմլը որդեգրել է հրապարակային չհակադրվել թուրքական զավթողական քաղաքականությանը՝ դա այլ հարց է: Բայց դրանից ամենևին չի բխում, որ Թուրքիան թուրանական երազանքների իրագործման ճանապարհին չէ: Ընդհակառակը՝ այդ քաղաքականությունը օրը ցերեկով բացեիբաց իրականացվում է, ինչպես ասում են՝ առանց ավելորդ սեթևեթանքների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3267 անգամ
Լրահոս
Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը Կրեմլում Քոչարյանին Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ են անվանել Օնիկ Գասպարյանը չի՛ ենթարկվի նախագահի որոշմանն ու կշարունակի պաշտոնավարել. Արա Զոհրաբյան (video) Է՞ս չեք. Իրանագետ Ադրբեջանը շարունակում է Վարանդայում միջազգային օդանավակայանի կառուցումը /լուսանկարներ/ Քոչարյանը շատ կոնկրետ հարցադրումներ է հնչեցրել Ըստ Հովիկ Աղազարյանի, Քարվաճառը հայկական չէ Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը. Սյունիքի սպառնալիքը Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի. իրավապահ համակարգը չի հասկանում իր քայլերի հետևանքը. Արթուր Դանիելյան (video) Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը կարող է կրկին ունենալ 2 պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչի պետք է սպասի Նիկոլ Փաշինյանը, եթե ինքն իշխանության գա Փաշինյանը փորձում է Թուրքիայից անվտանգության աշխատակիցներ բերել իր համար. ԱՂԲՅՈւՐ ԱԱԾ-ն խայտառակ է լինում. դարձել է Գագիկ Սողոմոնյանի անվան միջնակարգ դպրոց. Վահե Հակոբյան (video) Փաշինյանի սոցիալական անպատասխանատվությունից չէ՞, որ կորոնավիրուսի թվերի աճ կա.պատասխանում է նախարարը (video) Պետության վերջին սյան ոչնչացումն ու ապաշնորհ ընդդիմությունը Արցախը գնելու «բազարի» միջնորդն և Ադրբեջանին ակտիվ զինողը Նիկոլը պարտվեց Գլխավոր շտաբին ու ժողովրդին Ի՞նչ կլինի, եթե Օնիկ Գասպարյանը չենթարկվի Փաշինյանին ու չհեռանա. մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանը (video) Օնիկ Գասպարյանի նախկին զնիվորները ի աջակցություն նրա մարտի 6-ին ակցիա են անելու ՊՆ-ի մոտ Փաշինյանի դեմ պետք է շատ արագ քրգործ հարուցել ու նրան հետապնդել. Վազգեն Մանուկյան (video) Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագրիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ Մի զզվելի թիմի ոչ պակաս զզվելի թիմակիցների պատմություն Ինչու էին Նիկոլին անհրաժեշտ դիպուկահարները Ի՞նչ է նշանակում Նիկոլի «Վերջ թավիշին» կարգախոսը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Գործարարի օրը՝ մարտի 3-ին, ժամը 17:33 Wine Time-ում տեղի կունենա «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub