Թուրքը ուրախ զինում է Ալիևին, դուք ինչո՞ւ եք հանդարտ «հորթի հրճվանք» ապրում

Լեռնային Ղարաբաղի պատերազմը և կորոնավիրուսային համավարակը ևս մեկ անգամ ընդգծեցին թյուրքալեզու երկրների միասնության, համերաշխության և համախմբման կարևորությունը՝ պաշտպանությունից՝ առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև էներգետիկա, օրերս հայտարարել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Օդերևութաբանների ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում, որին մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:

Ըստ թուրքական «ԱՆԱԴՈԼՈՒ» լրատվական գործակալութան՝ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին 44-օրյա պատերազմում «պատմական հաղթանակի կապակցությամբ». «Վերջին գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մենք բոլորս 300 միլիոնանոց մեծ ընտանիքի մի մասն ենք, որին միավորում է ընդհանուր հավատքը, պատմությունն ու մշակույթը: Որպես այս ընտանիքի մի մաս՝ մենք պարտավոր ենք ամրապնդել այս կապերն ու համագործակցությունը: Թյուրքական աշխարհի օդերևութաբանների միություն ստեղծելու որոշումը նշանակալի քայլ է այս ուղղությամբ» ։

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն էլ նախօրեին ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի գլխավորած պատվիրակությանը: Շենթոփն, անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերությունների թեմային, նշել է, որ այն իր մտերմությամբ ու անկեղծությամբ «աշխարհում եզակի է»: Դարձյալ շահարկելով արդեն ավանդական դարձած «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը՝ Թուրքիայի մեջլիսի նախագահը նշել է, որ արցախյան պատերազմում Ադրբեջանի գրանցած արդյունքը մեծ ոգևորությամբ է ընդունվել թուրք ժողովրդի կողմից: Նրա դիտարկմամբ՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին հաջակցություն Ադրբեջանի Թուրքիայի խորհրդարանի չորս կուսակցությունների կողմից հրապարակված «Հայաստանի հարձակումների դատապարտման մասին» համատեղ հռչակագիրն ու դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսին թուրք զինվորակաների մասնակցությունը ցույց են տալիս թուրք-ադրբեջանական հարաբերությունների «բարձր մակարդակը»:

Շենթոփը հայտնել է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Թուրքիայի տեսլականն է՝ ձևավորել կայունություն, ընդհանուր անվտանգություն և համագործակցության դաշտ, որը հիմնված կլինի տարածաշրջանի հանձնառության վրա: Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության հարթակ ձևավորելու առաջարկին: Չխորշելով Հայաստանի նկատմամբ ունեցած մաղձի արտահայտումից՝ Շենթոփը հայտնել է, որ Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանն այս անգամ «ճիշտ քայլ կատարելով՝ խաղաղության գործընթացի մաս կկազմի»: «Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ բարեխիղճ և անկեղծ վերաբերմունքի դեպքում Հայաստանի կողմից ձեռնարկվելիք դրական քայլերին մենք նույն ըմբռնումով կարձագանքենք»,-ասել է նա:

Մեկ այլ թուրք պաշտոնյա էլ՝ Տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նաիլ Օքթայը, օգտագործելով «Մեկ ազգ, մեկ տնտեսություն» եզրույթը, շեշտել է, որ այս նպատակին հասնելու համար ռազմավարական քայլերով առաջ են ընթանում: Թուրքիայի տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմակերպված «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորում» միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, Էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը և երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Թուրքիա-Ադրբեջան Գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթն էլ ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությունը և նշել, որ չնայած կորոնավիրուսի համաճարակին՝ ուժի մեջ մտած առևտրի ազատականացման համաձայնագրի շնորհիվ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 30 տոկոսանոց աճ է գրանցել։ Թուրք պաշտոնյան շնորհավորել է Ադրբեջանին «Ղարաբաղում տարած հաղթանակի առթիվ» և հայտարարել, որ այս նոր ժամանակաշրջանում Ղարաբաղն իրենց տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մեջ է լինելու։ Ամեն ինչ անելու են ներդրողներին ուղղորդելու դեպի Ղարաբաղ։ Աքաթը շեշտել է, որ Ղարաբաղն իրենց համար զուտ բիզնես ծրագիր չէ, այլ՝ պարտականություն։

Ի՞նչ եք կարծում, Հայաստանի ուղղությամբ արդեն «մտրակի ու բլիթի» քաղաքականություն վարող Թուրքիայի իշխանությունները պատրա՞ստ են Հայաստանի հետ խաղաղ հարևանություն անել... Ո՞ր տրամաբանող մարդու ուղեղում կարող է ծագել նման համոզում, եթե նա ընթերցի Թուրքիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին աջակցության երդումներ տալու հայտարարությունները...

Իսկ հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում Փաշինյանն ու իր աջակիցների թիմը, երբ տեղեկանում են, որ Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին... Դա է՞լ է Հայաստանի հետ խաղաղ հարևանություն անելու շրջանակներում արվում:

Փետրվարի 19-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են տասից ավելի համաձայնագրեր, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Համաձայնագրերից մեկը վերաբերում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռներ մատակարարելուն։ Այս մասին, ըստ «Ռազմինֆո»-ի, հայտնում է թուրքական SavunmaSanayİst մասնագիտացված կայքը։ Ինքնաթիռից արձակման համար նախատեսված SOM թևավոր հրթիռները, ենթադրաբար, ինտեգրվելու են Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչներին։

Հայտնի է, որ դեռևս 2018թ․ հունիսին Բաքվում կայանալիք զորահանդեսի փորձերից մեկի ժամանակ երևացել էր թուրքական արտադրության SOM թևավոր հրթիռ: Բացի այդ՝ 2019 թ․ հունվարին Ադրբեջանի ՌՕՈւ փոխգնդապետներից մեկը հայտարարել էր, որ իրենք գնել են այդ հրթիռներից։ SOM հրթիռն արտադրում է թուրքական Roketsan ընկերությունը`ամերիկյան Lockheed Martin ընկերության տրամադրած արտոնագրով: Թուրքիայում արտադրվում է 3 տարբերակ՝ SOM-A, SOM-B1 բեկորաֆուգասային և SOM-B տանդեմային զրահահար մարտագլխիկներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3117 անգամ
Լրահոս
Հենրիկ Մուրադյանը և Ալեքսան Ալեքսանյանը ազատվեցին պաշտոնից Ժամկետը սպառվեց Նիկոլական երեսփոխանի հերթական տգիտությունը. Լուսանկար Նիկոլի հեռացնելու գործընթացը կավարտվի այն ժամանակ, երբ զինվորականությունը գործի անցնի. Նարեկ Սամսոնյան (video) Այս պատմության մեջ վերոնշյալ 2-ին ընդամենը մի հարց է պետք տալ՝ ո՞ւմ եք էշի տեղ դրել Ու՞ր են անհետացել Ռուսաստանից Հայաստան բերված օգնությունները. ինչու՞ է աղմկում Հայկ Սարգսյանը (video) Իրականում այս շարքը շարունակելի է Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Էրդողանի ու Ալիեւի նոր խրամատը Հայաստանի «բկին» Ադրբեջանցիները Սյունիքում գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ. Վահե Հակոբյան «Կարծում եմ` սա ծրագրված պարտություն էր. պարտված կառավարությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից». Ռոբերտ Քոչարյան Ուշադրություն վարորդներ. Նոր նախագիծ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու հնարավորության մասին Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը Կրեմլում Քոչարյանին Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչ են անվանել Օնիկ Գասպարյանը չի՛ ենթարկվի նախագահի որոշմանն ու կշարունակի պաշտոնավարել. Արա Զոհրաբյան (video) Է՞ս չեք. Իրանագետ Ադրբեջանը շարունակում է Վարանդայում միջազգային օդանավակայանի կառուցումը /լուսանկարներ/ Քոչարյանը շատ կոնկրետ հարցադրումներ է հնչեցրել Ըստ Հովիկ Աղազարյանի, Քարվաճառը հայկական չէ Թուրքիայի Սպարտա քաղաքում մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական համատեղ զորավարժությունը. Սյունիքի սպառնալիքը Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունի. իրավապահ համակարգը չի հասկանում իր քայլերի հետևանքը. Արթուր Դանիելյան (video) Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչությունը կարող է կրկին ունենալ 2 պետի տեղակալ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինչի պետք է սպասի Նիկոլ Փաշինյանը, եթե ինքն իշխանության գա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: Գործարարի օրը՝ մարտի 3-ին, ժամը 17:33 Wine Time-ում տեղի կունենա «Նյու Յորք Թայմսի» և «Ուոլ Սթրիթ Ջորնալի» վարկանիշով բեսթսելերների հեղինակ Սեթ Գոդինի «Սա է մարքեթինգը» և «Մանուշակագույն կով» գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդեսը: Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Շնորհանդեսին սպասվում են հետաքրքիր բանախոսներ, ինքնատիպ խաղեր և երաժշտական հատված:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub