«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «2019 թ. կառավարությունը տարեսկզբի նիստերից մեկում անդրադարձավ դպրոցների սեյսմակայունության խնդրին։ Այդ ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, թե կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում ներկայումս իրականացվում է 4 դպրոցի ուժեղացման նախագծումը։ Նախատեսվում է սկսել նաև երկու դպրոցի նախագծային աշխատանքները։ Տեղեկացրեց նաև, թե ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են միջազգային փորձաքննություն։ Այդ ժամանակ միջազգային փորձագետը ուսումնասիրության հիմամբ 4 առաջարկ էր ներկայացրել, որոնք քննարկվել էին մեր Քաղշին կոմիտեի հետ։ Երկու կողմերի մոտեցումները տարբերվել էին։ Ինչևէ, այդ պահի՝ փետրվարի դրությամբ պարզ էր, որ ուսումնասիրված դպրոցներից 46-ն արդեն խնդրահարույց էին։
Նույն տարում, երկու ամիս անց՝ 2019 թ. ապրիլին դպրոցների վիճակի հետ կապված կրկին քննարկում եղավ և արձանագրվեց՝ 400 դպրոց սեյսմակայունության առումով լրջագույն խնդիրներ ունեն։ Հարկ է տեղեկացնել, որ դեռ 2015 թ. կառավարության որոշում կար, որով հաստատվել էր սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 377 դպրոցների ցանկը։ Այն կազմվել էր 1448 դպրոցներից։ Համապատասխան ծրագրից բխող միջոցառումների համաձայն պետք է հաստատվեր ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների 46 գերակա շենքերի ցանկը։ Այս 46 դպրոցների մասին էլ հենց խոսել էր կառավարությունը 2019 թ. փետրվարին ու ապրիլին։ Այս ծրագրի գործողություններն ու ժամկետները մի քանի անգամ խախտվել են։ Ինչու՛ է մեզ համար սա մնում մի խնդիր, որի մասին ցնցումից ցնցում ենք հիշում, և ո՛ր պարագայում կկարողանանք ասել, որ հաջողել ենք խնդրի լուծումը...»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները
Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: