Դավաճանի տրամաբանությունը, կամ անգրագիտությունը, կամ էլ ծրագրված փակուղի տանելը... Կասկած չկա, որ Փաշինյանը ի վիճակի չէ գլուխ հանել հայկական պետության ղեկավարի գործառույթներից: Երեկ աչքներիցս վրիպեց դավաճանի պատասխանը ալիևի ծաղրանքի վերաբերյալ։ Ըստ իր տրամաբանության նա չի կարող պատասխանել պաշտոնական Բաքվի հայատյաց սադրանքներին, քանի որ վախենում էր, որ դա վնաս կհասցնի ռազմագերիներին և Ադրբեջանում բռնի պահված խաղաղ բնակիչներին, բայց եթե նկատեցիք հունվարի 11֊ին, ալիևի հետ գինի խմեց, առանց հասկանալու ինչի կենացն է խմում և հաց կերավ։ Զարմանալի է, որ Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը, երկիր, որը սովոր է հպարտանալ իր մտավոր ներուժով, բարձրաձայն արտասանում է այդպիսի բացահայտ հիմարությունը: Ի՞նչ եզրակացություն կանի Բաքուն այս խոսքերից, ճիշտ հասկացաք, ռազմագերիներին պահել հնարավորինս երկար կամ ընդհանրապես, ինչը, ըստ էության, անում է Ադրբեջանը` ձգտելով համապատասխանեցնել Հայաստանի ղեկավարությանը: Հաշվի առնելով դավաճանի տրամաբանությունը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հնարավոր վնաս է հասցնում հայ պատանդներին, քանի որ նա ամեն օր գրում է, խոսում և դիմում է բոլոր միջազգային կառույցներին՝ իրերն իրենց անուններով կոչելով և բացահայտելով Ալիևի ռեժիմի ֆաշիստական հակումները: Հաշվի առնելով դավաճանի տրամաբանությունը՝ ՌԴ գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին կարող է վնաս հասցնել հայ պատանդներին, քանի որ նա հաստատեց արգելված կասետային ռումբերի օգտագործումը Արցախի քաղաքացիական բնակչության դեմ: Հաշվի առնելով դավաճանի տրամաբանությունը՝ լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը կարող է վնաս հասցնել հայ պատանդներին, քանի որ նա 40 էջանոց զեկույց է հրապարակել Արցախում Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Հաշվի առնելով դավաճանի տրամաբանությունը՝ հայ ժողովուրդը կարող է վնասել հայ պատանդներին, քանի որ կարծում է, որ Իլհամ Ալիևը պետք է միջազգային դատարանի առջև հայտնվի՝ որպես մեղադրվող ռազմական հանցագործությունների մեջ, պլանավորելով և էթնիկ զտումներ կատարելով Արցախի հայ բնակչության դեմ: Սա բավական է, որ հայ ժողովրդին պարզ լինի՝ դավաճանը ալիևի կատարածուն է ՀՀ Կառավարությունում։
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները
Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: