Նիկոլ Փաշինյանի հույսը քաղաքական թշվառներն են

Նիկոլ Փաշինյանը մնացել է քաղաքական թշվառների աջակցության հույսին: Լեւոն Շիրինյան, Գուրգեն Արսենյան, էլ մարդ կուսակցություն չմնաց, որ Փաշինյանը չհասցրեց կառավարություն, լուսանկարվեց նրանց հետ, որպեսզի իրենցից ոչինչ չներկայացնող իբր քաղգործիչները հետո վեր կենան ու պաշտպանեն հողատու դավաճանին:

Արցախը հանձնած Փաշինյանի ամենամոլի աջակիցն, այդուհանդերձ շարունակում է
մնալ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը: Արամ Սարգսյանը շաբաթվա բոլոր օրերին իշխանական եթերներ է գործուղվում ու շարունակում Նիկոլ Փաշինյանի հակահայ քաղաքականությունը: Երբ Փաշինյանը հանձնում էր Սյունիքի տարածքները, Սարգսյանը մինչեւ անգամ հայտարարեց, որ Շուռնուխը ադրբեջանական տարածք է: Մի մարդ, ում քաղաքական ամբողջ «գաղափարաբանությունը» և քաղաքական գոյությունը հենվում էր մի քանի թեզի վրա՝ «հոկտեմբերի 27», եւ այս կոնտեքստում՝ «Մեղրին ծախում էին, Ղարաբաղը տալիս են», այսօր պաշտպանում է Արցախը հանձնած դավաճանին, ու ոչ միայն Արցախը, Սյունիքը՝ Շուռնուխն ու Որոտանը, տեսանելի առաջիկայում՝ նաեւ Մեղրին: Նա նորից ասպարեզ է նետվել ու հիմա էլ ուզում է հավատացնել, թե գերիների վերադարձի հարցում ամենաշահագրգռվածը Նիկոլ Փաշինյանն է եւ սին էին ընդդիմադիրների այն մտահոգությունները, թե պարտված ղեկավարը չի կարող այսուհետ բանակցել: Արամ Սարգսյանն ասում է, թե տեսաք՝ ինչպես գնաց Մոսկվա ու բանակցեց, Պուտինի ու Ալիեւին ասաց, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծել:
Համաձայնեք, որ այս մարդու անմեղսունակության աստիճանը անչափելի է: Ինչ Արցախի կարգավիճակ, եթե, ըստ էության, Արցախն այսօր չկա, իր պաշտելի Փաշինյանը հանձնել է Արցախի 75 տոկոսը՝ ներառյալ Շուշին, Հադրութը եւ յոթ շրջաի մեջ չմտնող այլ տարածքներ: Ինչ է մնացել Արցախից, ո՞ր սահմաններով կարգավիճակի հարցն է բանակցելու:

Եթե Շուշին հանձնելուց եւ դա մարսելուց հետո Նիկոլ Փաշինյանը Շուշիի պատմությունն է խեղաթյուրում ու ասում, որ այն հայկական չէ, առնվազն խելապակաս է պետք լինել՝ հավատալու համար, որ Փաշինյանին առհասարակ հուզում է Արցախի կարգավիճակը:
Իսկ ընդհանրապես Արցախի կարգավիճակը ըստ էության լուծված էր, Փաշինյանն ընդամենը պետք է պահեր այն, այլ ոչ թե 10 հազար մարդկային կյանքերի գնով հանձնր Արցախը ու հետո հերոսաբար պայքարեր մի թիզ տարածքի կարգավիճակի համար: Այո, ստատուս քվոյի պահպանումն արդեն իսկ կարգավիճա էր եւ հեռու չէր այն օրը, որ այդ վիճակի տրամաբանական հանգուցալուծումը դառնալու էր ազգերի ինքնորոշման ճանապարհով հարցի կարգավորումը: Մինչեւ 2018 բանակցված փաստաթուղթը, լինելով փոխզիջումային, ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխիքները։
Արցախին տրվելու էր միջանկյալ կարգավիճակ, որն անհամեմատ բարձր էր իր ունեցած դե ֆակտո կարգավիճակից։Ապա կար կետ Արցախի վերջնական կարգավիճակի մասին: Լաչինի եւ Քելբաջարի վերադարձի հարցը կարգավորվելու էր միայն Արցախի վերջնական կարգավիճակի խնդիրը լուծելուց հետո։ Այնինչ Փաշինյանը դրանք հանձնեց առանց թշնամու կողմից գրավված լինելու: Ոչ մի խոսք չի եղել երբեք Ադրբեջանին դեպի Նախիջեւան տրվող ճանապարհների եւ կոմունիկացիաների մասին։ Մինչեւ 2018 թվական եղել է կանոնավոր բանակցային գործընթաց, որը խաթարվեց Նիկոլ Փաշինյանի պատճառով, ինչը դարձավ աղետաբեր պատերազմի հիմնական պատճառը։ Ու այս ամենից հետո վեր կենալ ու հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը շատ լավ էլ կարող է բանակցել, առնվազն կնշանակի խրախուսել, աջակցել Նիկոլ Փաշինյանի ցեղասպան քաղաքականությանը եւ ողջունել նոր պատերազմի հավանականությունն արդեն Հայաստանի տարածքում: Բոլոր ժամանակների հաճախորդաց հարեմի կարկառուն ներկայացուցիչն այլեւս ակնհայտ պրոադրբեջանական քարոզին է լծվել, քանզի այսօր Նիկոլ Փաշինյանին պաշտպանելը կնշանակի աջակցել Ալիեւի հայասպան նկրտումներին:

Անի Սահակյան

դիտվել է 1571 անգամ
Լրահոս
Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Զարմանալի չէ, որ Արամ Զավենիչն ու Նաիրի Բադալյանն ունեն նույն տեսակետներն ու պատկերացումները. Լուսանկար Դուք ունեք մեկ կարևոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին. Իշխան Սաղաթելյանը՝ Գլխավոր դատախազությանը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում․ Գևորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ընթացքում կնոջ ԲԿ-ի հետ 2 մլն դոլարի պայմանագիր կնքելու մասին Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին. Լպուտյան Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Ծառուկյանն ինչ անում եւ ասում է, դա անում է հրապարակային. Նաիրա Զոհրաբյան Այսպիսի հարմար, սիրուն, սահմանադրական ընդդիմությունը եւ զինված ուժերը ցանկացած դավաճանի համար գայթակղություն են Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ Հոգեխանգարվածների ու վախեցածների իշխանություն Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը Ընդդիմության երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր Կասկածող կա՞ր. Արմեն Սարգսյանը միացրեց «վինտիլիատորը» Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը. Սենոր Հասրաթյան Առողջապահության նախարարության արձագանքը Մարությանի գրառմանը Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել. video Տավուշի մարզպետարանը՝ «Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքի մասին «Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը». Գոհար Մելոյան Ու՞մ եք ուզում վախեցնել զինված մարդկանցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub