Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին «Ժողովրդավարությունն անգին է» վերտառությամբ հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլեւ առաջին սեւամորթ եւ հնդկական արմատներով փոխնախագահը։

Իր երդման խոսքում նախագահ Բայդենն ասաց․ «Մենք կրկին հասկացանք, ընկալեցինք, որ ժողովրդավարությունն անգին է։ Ժողովրդավարությունը փխրուն է։ Իսկ այս պահին, բարեկամնե՛րս, մենք տեսնում ենք, որ ժողովրդավարությունը գերիշխում է»։ Ինչպես շեշտեց նախագահ Բայդենը, վերջին մի քանի շաբաթները թույլ տվեցին հասկանալ, որ ժողովրդավարության կայացումը պահանջում է շարունակական ջանքեր նույնիսկ Միացյալ Նահանգներում, որտեղ այն ունի մոտ երկուսուկես դարի պատմություն։

Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանում ժողովրդավարության պայքարին ոչ այն պատճառով, որ մեզ մոտ այն կատարյալ է, այլ որովհետեւ մեզ հայտնի է, թե դրա պաշտպանության եւ պահպանման համար որքան աշխատանք է պահանջվում։ Այս գործում առանցքային են ամուր ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումն ու պահպանումը, օրենքի գերակայության ամրապնդումը, տնտեսական հնարավորության ապահովումը բոլորի համար եւ կրթության հասանելիության ընդլայնումը։ Այս գործընթացը պահանջում է միասնականություն, վճռականություն եւ համառություն՝ հաճախ հսկայական մարտահրավերների պայմաններում։

Սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի եւ մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։

Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Կայուն եւ ներառական տնտեսական աճին աջակցելը, առեւտրի եւ ներդրումների ընդլայնումը, էներգետիկ անվտանգության խթանումը, շրջակա միջավայրի ռեսուրսների պատասխանատու կառավարումը, COVID-19 համավարակի դեմ պայքարն ու կրթական հնարավորությունների միջոցով մարդկանց մեջ կատարվող ներդրումները արտացոլում են ԱՄՆ-Հայաստան խորը եւ համապարփակ գործընկերությունը, որը վստահաբար դեռ ավելի կամրապնդվի։

Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ եւ անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարեւոր է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդման համար։

Այս տարվա մասին խորհելիս՝ լիովին գիտակցում եմ մեր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն գիտեմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել դրանք։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․ «Մենք երբեւէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում․ մեր հայ ընկերների եւ գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջեւ ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար»։

դիտվել է 935 անգամ
Լրահոս
Ամենասարսափելին՝ պարտությունը և պարտության պատասխանատու ողորմելիին աջակցողներ կան. ազատ, անկախ ՉՀայաստան Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Զարմանալի չէ, որ Արամ Զավենիչն ու Նաիրի Բադալյանն ունեն նույն տեսակետներն ու պատկերացումները. Լուսանկար Դուք ունեք մեկ կարևոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին. Իշխան Սաղաթելյանը՝ Գլխավոր դատախազությանը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում․ Գևորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ընթացքում կնոջ ԲԿ-ի հետ 2 մլն դոլարի պայմանագիր կնքելու մասին Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին. Լպուտյան Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Ծառուկյանն ինչ անում եւ ասում է, դա անում է հրապարակային. Նաիրա Զոհրաբյան Այսպիսի հարմար, սիրուն, սահմանադրական ընդդիմությունը եւ զինված ուժերը ցանկացած դավաճանի համար գայթակղություն են Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ Հոգեխանգարվածների ու վախեցածների իշխանություն Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը Ընդդիմության երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր Կասկածող կա՞ր. Արմեն Սարգսյանը միացրեց «վինտիլիատորը» Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը. Սենոր Հասրաթյան Առողջապահության նախարարության արձագանքը Մարությանի գրառմանը Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել. video Տավուշի մարզպետարանը՝ «Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքի մասին «Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը». Գոհար Մելոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub