«Հրապարակ» թերթը գրում է. «2020 թվականի սեպտեմբերի 19-ին «Հրապարակը» գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է «Տրանսպորտի եւ առեւտրի 2020-2040 թթ. ռազմավարության» մշակման աշխատանքները համակարգող խումբ, որում ընդգրկված 5 փոխնախարարներին ղեկավարում է Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Կառավարման համակարգում այս որոշումը ոչ միայն անհեթեթ է, այլեւ վիրավորական ու սուբորդինացիան խախտող, քանի որ խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել եւ համակարգել նրանց աշխատանքը:
Այսօր արդեն պարզ է, որ այս կառավարությունում դա սովորական բան է. Նիկոլ Փաշինյանն էլ 2021 թ. հունվարի 15-ին աշխատանքային խումբ է ստեղծել՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների եւ նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ ՌԴ նախագահի հայտարարության դրույթների իրագործման հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա եւ հնարավոր խնդիրների բացահայտման եւ օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով:
Խմբում ներկայացված են ավելի քան մեկ տասնյակ կառույցների ղեկավարների տեղակալներ, որոնց կառավարելու է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այս պարագայում եւս գործ ունենք նույն անհեթեթության հետ, որովհետեւ խորհրդականը չի կարող փոխնախարարից բարձր լինել:
Այս խմբում ընդգրկված է նաեւ վարչապետի գլխավոր խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը: Պաշտոնյա, ով 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը գործուղվեց Սյունիք, բայց թե ինչու, ինչ արեց կամ ինչ չհասցրեց անել՝ մնաց անհայտ: Ստացվում է՝ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբում վարչապետի խորհրդականը ղեկավարելու է վարչապետի գլխավոր խորհրդականին, մեկ տասնյակ փոխնախարարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ո՞վ է Ռոբերտ Ղուկասյանը: Մասնագիտությամբ կենսաբան Ղուկասյանը մինչեւ թավշյա հեղափոխությունը աշխատել է Կալավանի, ապա՝ ճամբարակի համայնքապետարաններում, եղել է համայնքապետի խորհրդական եւ մի մեծ թռիչքով հայտնվել է կառավարությունում «հպարտ»:
Ալիևն ասում է՝ հայկական «բանակ չի լինելու», Երևանից ասում են՝ դեռ կբանակցենք
Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
ԹԵՄԱ՝ մարտի 1-ի զանգվածային միջոցառումների, երթերի ու հանրահավաքների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա:
Մարտի 2-ին, ժամը 11։00-ին Newmag հրատարակչատունը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրավիրում են մասնակցելու և լուսաբանելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը. Իմ կյանքի պատմությունը» գրքի շնորհանդեսը:
Մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց հարցազրույց «ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ» թեմայով:
Մարտի 1-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է գրականագետ Ամալյա Գրիգորյանը:
Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ