Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլ առ փուլ կարգավորման մասին հայեցակարգը, որը Ռուսաստանը պատրաստել էր տարիներ առաջ, թույլ էր տալիս հակամարտությունը լուծել առանց ուժի կիրառման: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:

Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ հանդես է եկել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Նրա խոսքով՝ 2016 թվականին ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի փուլ առ փուլ կարգավորման հայեցակարգը, որի վերջին խմբագրմամբ փաստաթուղթը կողմերին է փոխանցվել 2019 թվականին:

«Եթե այս առաջարկները հաջողվեր իրականացնել, ապա Ղարաբաղի խաղաղ բնակչության համար պայմաններ կստեղծվեին բնականոն կենսագործունեության համար, իսկ Ադրբեջանը կվերադարձներ իր կորցրած շրջանները՝ չդիմելով ուժի կիրառմանը»,- ընդգծել է պաշտոնյան:

Նուրգալիևը պարզաբանել է, որ հայեցակարգը ենթադրում էր առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո, Լեռնային Ղարաբաղին իշխանության մարմիններ և ինքնապաշտպանական ուժեր ձևավորելու իրավունք տրամադրել, ինչպես նաև դադարեցնել տարածաշրջանի շրջափակումն Ադրբեջանի կողմից:

Երկրորդ փուլում նախատեսվում էր Բաքվի վերահսկողությանը հանձնել ևս երկու շրջան՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի պարզման հետ մեկտեղ, որը տեղի կունենար հանրաքվեի անցկացման եղանակով՝ միջազգային նորմերին համապատասխան»: Նախատեսվում էր նաև Լաչինի շրջանում միջանցք թողնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովման համար: «Այդ առաջարկները բանակցային գործընթացի հիմնական թեման էին, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի անմիջական երկխոսությունը չի դադարել մինչև 2020 թվականը, սակայն, ցավոք սրտի, լիակատար համաձայնության հասնել կողմերին չհաջողվեց»,- հավելել է գործիչը:

Ռուսաստանը, ինչպես նկատում ենք, հետևողականորեն շարունակում է թեժ պահել Հայաստանի իշխանությանը պատերազմի բռնկման մեջ մեղադրելու և խաղաղ բանակցություններում համաձայնության չգնալու մեջ:

Խնդիրն այն չէ, որ հայկական կողմը մշտապես եղել է խաղաղության կողմնակից ու դա ողջ աշխարհն իմացել է նախորդ իշխանությունների օրոք:

Փաստն այն է, որ այսօր Փաշինյանի ապաշնորհ իշխանության պատճառով հայկական կողմը դարձել է պատերազմի կողմնակից, ապակառուցողական կողմ, իսկ Ադրբեջանը, որը Թուրքիայի հետ պատերազմ է հրահրել, դարձել է՝ «արդար» կողմ:

Ահա, սրանք են Փաշինյանի իշխանության պտուղները, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը մեզ մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ, այսինքն՝ պատերազմի պատասխանատու, մինչդեռ Արցախի ու Հայաստանի նկատմամբ հարձակում գործած Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք տարածաշրջան են լցրել վարձկան ահաբեկիչների՝ ավելի «արդար» դիրքերից են հանդես գալիս ու շարունակում Հայաստանի ու Արցախի հասցեին սպառնալիքներ հնչեցնել:

Եվ ոչ մի խոսք Ռուսաստանից, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրների ներկայացուցիչների կողմից այն մասին, որ Ադրբեջանն է գոնե վերջին տասնամյակում եղել է ամենաապակառուցողականը բանակցային գործընթացում ու մերժել է միջնորդների բոլոր առաջարկները:

Մեզ քիչ էր Փաշինյանի ստորագրած կապիտույլացիոն փաստաթուղթը, գումարած այդ ամենին, պատերազմից հետո Հայաստանը պետք է լսի մեղադրանքներ այն մասին, որ պատերազմ հրահրեց, քանի որ բանակցություններում չէր գնում համաձայնության Ադրբեջանի հետ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11515 անգամ
Լրահոս
Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը Կասկածում եմ, որ վարչապետը հասկանում է, թե ինչ է նշանակում Ալիևի ելույթները. նա ապրում է այլ իրականության մեջ Նիկոլին ձեռնտու է թեկուզ արդյունքում Իջևանի Հանրապետության վարչապետ մնալը, բա մե՞նք հայեր...խելքի եկեք ժողովո՛ւրդ, խելքի եկե՛ք ...որպեսզի շատ չշահարկվի բանակի իշխանությանը չենթարկվելու հանգամանքը Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ՀՕՊ ունենք և Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմ սկսի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է. video Սյունիքից կարող են ալիևին ցույց տալ, թե որտեղ են ձմեռում խեցգետինները Ամենասարսափելին՝ պարտությունը և պարտության պատասխանատու ողորմելիին աջակցողներ կան. ազատ, անկախ ՉՀայաստան Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Զարմանալի չէ, որ Արամ Զավենիչն ու Նաիրի Բադալյանն ունեն նույն տեսակետներն ու պատկերացումները. Լուսանկար Դուք ունեք մեկ կարևոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին. Իշխան Սաղաթելյանը՝ Գլխավոր դատախազությանը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում․ Գևորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ընթացքում կնոջ ԲԿ-ի հետ 2 մլն դոլարի պայմանագիր կնքելու մասին Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին. Լպուտյան Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Ծառուկյանն ինչ անում եւ ասում է, դա անում է հրապարակային. Նաիրա Զոհրաբյան Այսպիսի հարմար, սիրուն, սահմանադրական ընդդիմությունը եւ զինված ուժերը ցանկացած դավաճանի համար գայթակղություն են Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ Հոգեխանգարվածների ու վախեցածների իշխանություն Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը Ընդդիմության երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub