Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը

Երեկ ողջ աշխարհի ուշադրությունը ԱՄՆ-ում էր, որտեղ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները:

ԱՄՆ 46-րդ նախագահ, 78-ամյա Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկա էին նախկին նախագահներից Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և Բարաք Օբաման: ԱՄՆ-ի պատմության մեջ Ջո Բայդենը ամենամեծահասակ նախագահն է՝ նա պաշտոնը ստանձնեց 78 տարեկան հասակում։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հեռացել էր մայրաքաղաքից: Նա ներկա չէր Բայդենի ինաուգուրացիային, ինչը ամերիկյան քաղաքական հին ավանդույթի կոպիտ խախտում է: Սովորաբար հեռացող նախագահները, եթե առողջական կամ որևէ այլ լուրջ խնդիր չունեն, անպայման մասնակցում են ինաուգուրացիային:

Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: Նա արդեն նշել է առաջնահերթությունների ցանկը: Կլիմա՝ Ամերիկան կվերադառնա Փարիզյան համաձայնագրին: Կորոնավիրուս՝ Ամերիկան կվերականգնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամի կարգավիճակը: Իրան՝ Բայդենը կփորձի ինչ-որ եղանակով վերանայել այդ երկրի հետ միջուկային գործարքը խզելու Թրամփի որոշումը: Կրթություն, արդար հարկեր, Եվրոպայի հետ քաղաքական կապերի վերականգնում: Այդ և տասնյակ այլ կարևոր թեմաներ կլինեն ԱՄՆ 46-րդ նախագահի աշխատանքային օրակարգում:

«Դարերի խառնարանների միջով Ամերիկան նորից փորձության ենթարկվեց, և Ամերիկան ընդունեց մարտահրավերը։ Այսօր մենք նշում ենք ոչ թե թեկնածուի հաղթանակը, այլ գործի՝ ժողովրդավարության գործի հաղթանակը», - ասաց ԱՄՆ 46-րդ նախագահը՝ շարունակելով․ - «Ժողովուրդը, ժողովրդի կամքը լսվեց, և ժողովրդի կամքը հաշվի առնվեց»։

«Մենք կրկին գիտակցեցինք, որ ժողովրդավարությունը թանկ է, ժողովրդավարությունը փխրուն է։ Այս ժամին, բարեկամներ, ժողովրդավարությունը հաղթանակել է», - Կապիտոլիումում անցկացված պաշտոնամուտի արարողությանը հայտարարում էր դեմոկրատ Ջո Բայդենը, ով համառ պայքարում հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփին։ Վերջինս այդպես էլ չընդունեց իր պարտությունը, չշնորհավորեց նորընտիր նախագահին։

Բայդենը իր ելույթում իսկույն գործելու կոչ արեց․ - «Մենք պետք է արագ և առանց հապաղելու առաջ շարժվենք։ Այս ձմռան ընթացքում մենք պետք է շատ բան անենք՝ շատ բան պետք է ուղղել, վերանորոգել, վերականգնել, կառուցել, բուժել և շատ բանի հասնել», - ասել է նախագահը՝ նշելով, որ ԱՄՆ-ի պատմության ընթացքում քչերն են նման մարտահրավերների և դժվարին ժամանակի հանդիպել, ինչպես հիմա է։

Ջո Բայդենը վերհիշել և մեջբերել է Միացյալ Նահանգների ամենահայտնի նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի խոսքերը, ով 1863թ. հունվարի 1-ին ստորագրել է ստրուկներին ազատություն շնորհող հռչակագիրը։ «Երբ գրիչը դրել է թղթի վրա, նախագահն ասել է․ - «Եթե իմ անունը երբևէ մնա պատմության մեջ, դա կլինի այս գործողության շնորհիվ, և իմ ամբողջ ոգին սրա մեջ է»։ Իմ ամբողջ ոգին սրա մեջ է», - շարունակել է Բայդենը, - «Հունվարյան այս օրով իմ ամբողջ ոգին այստեղ է՝ համախմբել Ամերիկան, միավորել մեր ժողովրդին, և ես խնդրում եմ յուրաքանչյուր ամերիկացուն միանալ ինձ այդ գործում»։ ԱՄՆ 46-րդ նախագահը կոչ է արել լսել միմյանց, տեսնել միմյանց, հարգել միմյանց, վերջ տալ «անքաղաքակիրթ պատերազմին», նորից սկսել։ «Ամերիկան երբեք չի ձախողվել, երբ միասնական է եղել», - հայտարարել է Բայդենը։
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում, որի հետևանքով ԱՄՆ-ում ավելի քան 400 հազար մարդ է մահացել, 46-րդ նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվեց նախորդների համեմատ սահմանափակ թվով հյուրերով, շատ քիչ ժողովրդով։ Կապիտոլիումի արարողություններից, Սենատի և Ներկայացուցիչների տան առաջնորդների ելույթներից հետո Ջո Բայդենը ուղևորվեց Արլինգթոնի զինվորական գերեզմանատուն, այնուհետև՝ դեպի Սպիտակ տուն։

Երեք նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման, դեմոկրատների քաղաքական հակառակորդ հանրապետականների բարձրաստիճան պաշտոնյաները, նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Սենատում և Ներկայացուցիչների տանը հանրապետականների առաջնորդները ներկա էին Բայդենի երդմնակալության արարողությանը՝ բացի նախկին նախագահ Դոնալդ Թրամփից։ Արարողությունից ժամեր առաջ նա հեռացել էր Վաշինգտոնից՝ մեկնելով Ֆլորիդայի իր առանձնատունը։
Ռուսաստանի հետ ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությունը, թերևս, ամենաինտրիգային հարցերից է: Ռուսաստանում Բայդենի իշխանավարման տարիներին ակնկալում են ավելի կոշտ քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ: Մինչ այդ, ԵՄ-ից արդեն կոշտ քայլեր են նշմարվում...

Գերմանական «Շպիգել» ամսագիրը գրում է, որ Եվրախորհրդարանը պահանջելու է դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» նախագիծը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության պատճառով։ Հայտարարության տեքստում, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ, ասվում է, որ եվրապատգամավորները մտադիր են պատժամիջոցներ պահանջել այն մարդկանց դեմ, որոնք պատասխանատվություն են կրում ընդդիմադիր քաղաքական գործչին ձերբակալելու համար։ Հնարավոր է, որ սառեցվեն նրանց ակտիվները և արգելվի նրանց մուտքը Եվրամիություն։ Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ են կրում և պարտադիր չեն կատարման համար։

Ավելի վաղ, հիշեցնենք, գազատարի շինարարությունը դադարեցվել էր, երբ գազատարի դեմ պատժամիջոցներ էր սահմանել Միացյալ Նահանգները, իսկ արտասահմանյան մի շարք ընկերություններ՝ խուսափելով ամերիկյան պատժամիջոցներից, հրաժարվել էին շարունակել շինարարական աշխատանքները։

Նավալնին Մոսկվա է վերադարձել հունվարի 17-ին։ Մոսկվա ժամանելուն պես նրան ձերբակալել են «Շերեմետևո» օդանավակայանի անձնագրային կետում։ Հունվարի 18-ին մերձմոսկովյան Խիմկի քաղաքի ոստիկանության շենքում տեղի ունեցած դատավարությանը նրան դատապարտել են 30-օրվա ազատազրկման։ Փետրվարի 2-ին պետք է կայանա նոր դատավարություն Նավալնիի դեմ «Իվ Ռոշե»-ի գործով։ Մեղադրող կողմը պահանջելու է, որ ընդդիմադիր գործչին դատապարտեն իրական ազատազրկման պայմանականի փոխարեն։

Ռուսաստանյան ընդդիմությունը համոզված է, որ իշխանությունները մի քանի տարով Նավալնիին դատապարտելու են ազատազրկման «Պուտինի պալատը» Նավալնիի սկանդալային նոր ֆիլմից հետո։ Ալեքսեյ Նավալնին հունվարի 19-ին Youtube-ի իր ալիքում հրապարակեց «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» անցկացրած հետաքննությունը Սև ծովի ափին արդեն տասը տարուց ավելի կառուցվող՝ Վլադիմիր Պուտինի աներևակայելի շքեղ ու անճաշակ պալատի մասին, նշելով, թե ռուսաստանցիներից գողացած գումարով երկրի նախագահի ընկերներն իրենց շեֆի համար կառուցել և այսօր էլ շարունակում են վերակառուցել աշխարհի ամենամեծ դղյակը՝ մի ամբողջ քաղաք, որը տասնյակ անգամներ ավելի մեծ է, քան Մոնակոն։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սա սուտ է և որ Պուտինը նման դղյակ չունի։ Պեսկովը կոչ է արել ռուսաստանցիներին՝ գումարներ չփոխանցել Նավալնու ղեկավարած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին»։ Նավալնիի թիմակիցներն էլ հայտարարել են, թե հունվարի 23-ին՝ շաբաթ օրը, կազմակերպելու են համառուսաստանյան բողոքի ակցիաներ։

Հիշեցնենք, 2020-ի օգոստոսին Նավալնին թունավորվել էր և անգիտակից վիճակում տեղափոխվել Բեռլին՝ բուժման։ Արևմուտքը հայտարարեց, թե Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» տիպի արգելված նյարդապարալիտիկ նյութով։ Իսկ Նավալնին իր թունավորման մեջ մեղադրում է Ռուսաստանի հատուկ ծառայություններին և անձամբ Պուտինին։

Նրա ձերբակալությունն, ահա, նոր առիթ է Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում նոր լարման: Թերևս, Նավալնիի հայտնվելը Ռուսաստանում, այս առումով, թերևս հաշվարկված էր՝ ժամանակային առումով պատահական չէր:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա՝ Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականությունը ԱՄՆ-ն կդիտարկի Իրանի ու Թուրքիայի հանդեպ վարվող քաղաքականության ճշգրտմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2733 անգամ
Լրահոս
Բացահայտ Զանգեզուրի սպառնալիք կա, դուք անողնաշարի դուդուկի տակ դեռ պարում եք Զինված ուժերը և անձամբ Օնիկ Գասպարյանն այս պահին արել են անհրաժեշտը Կասկածում եմ, որ վարչապետը հասկանում է, թե ինչ է նշանակում Ալիևի ելույթները. նա ապրում է այլ իրականության մեջ Նիկոլին ձեռնտու է թեկուզ արդյունքում Իջևանի Հանրապետության վարչապետ մնալը, բա մե՞նք հայեր...խելքի եկեք ժողովո՛ւրդ, խելքի եկե՛ք ...որպեսզի շատ չշահարկվի բանակի իշխանությանը չենթարկվելու հանգամանքը Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ՀՕՊ ունենք և Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմ սկսի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է. video Սյունիքից կարող են ալիևին ցույց տալ, թե որտեղ են ձմեռում խեցգետինները Ամենասարսափելին՝ պարտությունը և պարտության պատասխանատու ողորմելիին աջակցողներ կան. ազատ, անկախ ՉՀայաստան Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Զարմանալի չէ, որ Արամ Զավենիչն ու Նաիրի Բադալյանն ունեն նույն տեսակետներն ու պատկերացումները. Լուսանկար Դուք ունեք մեկ կարևոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին. Իշխան Սաղաթելյանը՝ Գլխավոր դատախազությանը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում․ Գևորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ընթացքում կնոջ ԲԿ-ի հետ 2 մլն դոլարի պայմանագիր կնքելու մասին Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին. Լպուտյան Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Ծառուկյանն ինչ անում եւ ասում է, դա անում է հրապարակային. Նաիրա Զոհրաբյան Այսպիսի հարմար, սիրուն, սահմանադրական ընդդիմությունը եւ զինված ուժերը ցանկացած դավաճանի համար գայթակղություն են Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ Հոգեխանգարվածների ու վախեցածների իշխանություն Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub