Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը

Թե ինչ է լինում կապիտուլացիա ստորագրած ղեկավարների հետ, պատմությունը տվել է այդ հարցի պատասխանը, Հիտլերը, որ Հիտլեր էր ինքնասպան եղավ, իսկ, ահա, Նիկոլ Փաշինյանը որոշել է խախտել պատմական օրինաչափությունները եւ պատմության մեջ մնալ ղեկավար, որը ստորագրել է կապիտուլացիայի փաստաթուղթ եւ շարունակել իր գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրություններ է ուզում,նա այդ մասին հայտարարեց տարեվերջին՝ առաջարկելով ընդդիմադիրներին այս հարցով կոնսուլտացիաներ սկսել: Փաշինյանը ցանկանում է իր վարչապետությամբ ընտրություն անցկացնել եւ շարունակել իր իշխանությունը՝ մեզ որպես արժանապատվություն ունեցող ազգ ջնջելով պատմության էջերից: Ու հենց սրա համար պետք է մերժել իր վարչապետությամբ արտահերթ ընտրությունները: Այն ուժերը, որոնք կմասնակցեն այդպիսի ընտրություններին, կդառնան Փաշինյանի հանցակիցները: Սակայն ակնհայտ է դառնում, որ իշխանությունում էլ չեն ցանանում գնալ արտահերթ ընտրությունների: Մամուլում այս թեման վերջին օրերին բուռն քննարկվում է, որ միայն Նիկոլ Փաշինյանն է ցանկանում օր առաջ վերարտադրել իշխանությունը, որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, իշխանությունը կարող է վերջնականապես կորցնել իր վարկանիշը Խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն հարցուպատասխանի ընթացքում պարզ դարձավ, որ արտահերթ ընտրությունների պատրաստ չեն նույնիսկ իշխող ուժում:

Չենք անի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու լծակից, այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ արտահերթ ընտրությունների մասին հարցին՝ հայտարարեց վարչապետ Փաշինյանը, այդպես էլ չհստակեցնելով կլինեն արտահերթ ընտրություններ և եթե այո, երբ:
«Եթե խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել, ընդդիմադիր ուժերը, այդ տրամաբանությունը, մենք համապատասխան դիրքորոշում կձևավորենք արդեն այդ իրողության նկատմամբ, բայց հարցն այն է, որ ձեր ասած բոլոր հարցերի լուծման համատեքստում վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին, և մենք չենք թույլ տա այնպիսի զարգացում, որ այս բանաձևը խախտվի», - հավելեց Փաշինյանը՝ չմանրամասնելով, թե ինչ բանաձեւի մասին է խոսքը:
Նույն հարցը բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Եղիազարյանը, պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ այսօր առաջին անգամն է, որ ընդդիմության կողմից արտահերթի մասով նման հստակ դիրքորոշում է արտահայտվում։ Փոխվարչապետը ընդդիմադիրներին առաջարկեց հուշագիր ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Պետք չէ արտահերթ ընտրությունները կապել ինչ-որ հուշագրի և նախապայմանների: Ես կարծում եմ, որ եթե դուք վստահ եք ձեր քաղաքական ուժի, ձեր վստահության վրա, պետք չեն այդ հուշագրերը: Հուսով եմ` մենք հասկանում ենք` ինչ հուշագրի մասին է խոսքը, և դուք վտանգ չպետք է զգաք: Հակառակ պարագայում եթե դուք վտանգ եք զգում, որ վտանգը չեզոքացնելու համար պետք է այդ հուշագիրը, շատ ավելի կասկածի տակ է ձեր ղեկավարումը երկրում», - ասաց Եղիազարյանը:
Մամուլի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է խորհրդարանի ընդդիմությանը հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականից հետո վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն Իմ Քայլում չունի այլեւս ազդեցություն, համենայն դեպս այսօր էլ իշխող ֆրակցիան խորհրդարանում մեծամասնություն է եւ ընդդիմության կողմից առաջադրած թեկնածուին անցկացնելու համար մոտ 25 իմքայլականի աջակցություն է պետք: Եթե Փաշինյանը Տիգրան Ավինյանի շուրթերով այսօր եւս մեկ անգամ կարեւորում է հուշագիրը, սա նշանակում է, որ Իմ Քայլում շատերին վախով կամ շանտաժով է պահում իր կողքին և կասկածներ ունի, որ առաջին հնարավորության դեպքում Իիմ Քայլը կփախչի Փաշինյանի ձեռքի տակից:

Անի Սահակյան

դիտվել է 11681 անգամ
Լրահոս
Զարմանալի չէ, որ Արամ Զավենիչն ու Նաիրի Բադալյանն ունեն նույն տեսակետներն ու պատկերացումները. Լուսանկար Դուք ունեք մեկ կարևոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին. Իշխան Սաղաթելյանը՝ Գլխավոր դատախազությանը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում․ Գևորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ընթացքում կնոջ ԲԿ-ի հետ 2 մլն դոլարի պայմանագիր կնքելու մասին Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին. Լպուտյան Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Ծառուկյանն ինչ անում եւ ասում է, դա անում է հրապարակային. Նաիրա Զոհրաբյան Այսպիսի հարմար, սիրուն, սահմանադրական ընդդիմությունը եւ զինված ուժերը ցանկացած դավաճանի համար գայթակղություն են Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ Հոգեխանգարվածների ու վախեցածների իշխանություն Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը Ընդդիմության երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր Կասկածող կա՞ր. Արմեն Սարգսյանը միացրեց «վինտիլիատորը» Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը. Սենոր Հասրաթյան Առողջապահության նախարարության արձագանքը Մարությանի գրառմանը Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել. video Տավուշի մարզպետարանը՝ «Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքի մասին «Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը». Գոհար Մելոյան Ու՞մ եք ուզում վախեցնել զինված մարդկանցով Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել...
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub