Խայտառակություն․ Նիկոլի միակ «ձեռքբերումը» գերիների ու զոհերի աննախադեպ մեծ թիվն է

Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել քաղաքական, բարոյական և հումանիստական ամենամեծ խայտառակությունը՝ Հայաստանի անկախության ողջ պատմության ընթացքում։

«Բավական երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։ Նախկինում ոչ մի անգամ այդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցը երկար տարիների ընթացքում չի հնչել։ Ընդ որում, այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում՝ գերիների վերադարձը։ Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել, որ երկար տարիներ եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչո՞ւ մենք ամեն անգամ այդ հարցը չենք բարձրացրել՝ դուք գնացիք, գերիների հարցը չլուծվեց, հետևաբար, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Ինչո՞ւ չի հնչել ամեն անգամ՝ այ դուք, գնացիք, բանակցեցիք, Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Դուք գնացիք բանակցեցիք և Ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնան, թե՞ մենք ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք։ Ես չեմ տեսել ընդդիմադիր դաշտից մի գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցերին։

Սա իսկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական լկտիության, պետական և ազգային դավաճանության բարձրակետն է, ավելի խորը անկման տեղ էլ պարզապես չկա, որովհետև սույն քաղաքականապես տհասն արդեն ձեռքբերում է համարում Ադրբեջանում գտնվող մեծ քանակությամբ հայ գերիների թիվը։ Այս նույն լկտի տրամաբանությամբ՝ Փաշինյանը կարող է հպարտորեն հայտարարել, թե նախկինում երբեք այսքան մեծ թվով զոհեր ու անհետ կորածներ չենք ունեցել։ Նախկինում երբեք այս կարգի խայտառակ պարտություն չենք կրել ու կապիտուլացիայի ակտ չենք ստորագրել, նախկինում երբեք Արցախը ազատագրված շրջանները, Շուշին ու Հադրութը, Սյունիքի ու Գեղարքունիքի տարածքները թուրքին չենք տվել, նախկինում երբեք սպառազինության զգալի մասը թշնամին չի առգրավել, նախկինում երբեք ազգի ողնաշարն այսքան կոտրված չի եղել, հայ մարդն այսքան նվաստացած չի եղել, նախկինում երբեք թուրքական շահերը սպասարկող գործակալները ՀՀ բարձրագույն իշխանության մաս չեն եղել ու թշնամու պատվերով պետական կործանարար քաղաքականություն չեն վարել։

Գերիներն ու անհետ կորածները Նիկոլի ու նրա թիմի խարանն են, և նա ամոթից գլուխը կախելու, ներողություն խնդրելու, բոլոր ուժերի աջակցությունը հայցելու փոխարեն, շարունակում է նենգաբար իր տապալումները վերագրել կամ ընդդիմությանը, կամ նախկիններին։ Նիկոլ Փաշինյանի հաթաթան, թե բա ինչու նախկինում իշխանության հրաժարականը չէին պահանջում, վերստին ցույց է տալիս, որ նա շարունակում է կատարել թշնամու հետ իր ունեցած դավաճանական ծրագրի կետերը։ Մի հարցում սակայն, այնուամենայնիվ, նրա հետ պետք է համաձայնվել․ ներկա ընդդիմությունը, մասնավորապես այն հատվածը, որը ներկայացված է խորհրդարանում, չի կարող սպասարկել ՀՀ պետական շահը։ Եթե կարողանար, գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցինիկ հայտարարության ժամանակ ուղղակի կընդհատեր նրա ելույթը՝ գետնին ու սեղաններին դոփելով, դահլիճը լքելով կամ մեկ այլ տարբերակով թույլ չէր տա, որ Նիկոլ շարունակի իր ազգադավ ու մարդատյաց ելույթը՝ խայտառակելով մեզ, վիրավորելով գերիներին ու նրանց հարազատներին։ Այս թրքահաճո հայտարարությունից հետո ընդդիմությունը պարտավոր էր թույլ չտալ, որ Նիկոլը մոտենա ԱԺ բարձր ամբիոնին։


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 1872 անգամ
Լրահոս
Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին. Լպուտյան Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Ծառուկյանն ինչ անում եւ ասում է, դա անում է հրապարակային. Նաիրա Զոհրաբյան Այսպիսի հարմար, սիրուն, սահմանադրական ընդդիմությունը եւ զինված ուժերը ցանկացած դավաճանի համար գայթակղություն են Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ Հոգեխանգարվածների ու վախեցածների իշխանություն Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը Ընդդիմության երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր Կասկածող կա՞ր. Արմեն Սարգսյանը միացրեց «վինտիլիատորը» Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը. Սենոր Հասրաթյան Առողջապահության նախարարության արձագանքը Մարությանի գրառմանը Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել. video Տավուշի մարզպետարանը՝ «Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքի մասին «Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի հանգուցալուծմանը». Գոհար Մելոյան Ու՞մ եք ուզում վախեցնել զինված մարդկանցով Կործանվող և կորսվող Հայրենիքն այլևս չի կարող սպասել... Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել «GPS-ը հասավ Տավուշ: Ռուս խաղաղապահները արդեն մարզում ակտիվ շարժի մեջ են». Մարինե Մանուչարյան Նիկոլն ամեն կերպ ուզում է պլստալ․ նա պատասխանատվության է ենթարկվելու․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub