Դիակներ.գերիներ...իմքայլականների «պոռնո» խրախճանքը

Երեկ մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը: Խորհրդարանի պատերից ներս իրականությունը կողքից նայելիս անկեղծ նախանձում ես, թե ինչպես կարելի է երկրի գլխին աննկարագրելի աղետ բերել, բայց ապրել այնպես գոհ ու երջանիկ, ասես իրենք չեն ցեղասպանները: Իմքայլական պատգամավորների կյանքում եւ օրակարգում ամեն բան առաջվանն է, նրանց անբռնազբոս զրույցների եւ քրքջոցի ձայները միջանցքներից չեն դադարում, իրականությանն անհաղորդ պատկերը նաեւ ԱԺ նիստի օրակարգում է ու դահլիճից ներս: Օրակարգում ընդգրկված 46 հարցերից եւ ոչ մեկը չի առնչվում երկրի առջեւ ծառացած հետպատերազմական առաջնային խնդիրներին՝ գերիների հարց, փախստականների, սոցիալական աջակցություն եւ այլն:
Ավելին, նիստի առաջին իսկ օրը, երբ ընդդիմությունն առաջարկեց ԱԺ օրակարգում ներառել անհետ կորածների հայտնաբերման և գերիների վերադարձի, ինչպես նաև ռազմական գործողության նույն զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված և կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև գերի ընկած քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու ու պետական նպաստ սահմանելու մասին նախագծեր, իշխանական խմբակցությունը միահամուռ դեմ քվեարկեց։


Հաշվի առնելով իշխանականների պատկերացումները , այո, ոչ խորհրդարանում եւ ոչ էլ իշխանությունում չեն կարողանալու այս հարցին լուծում տալ: Նախ Նիկոլ Փաշինյանն էր ոգեւորված հայտնում, թե գնում է Մոսկվա նախեւառաջ գերիների հարցին լուծում տալու, մոսկովյան այցից հետո նրա ուսապարկ-պատգամավորներն են լծվել շեֆին արդարացնելու գործին: Օրինակ իմքայլական Հովիկ Աղազարյանն այսօր հայտարարեց ՝ ի՞նչ կարեւոր է, թե այսօր քանի գերի ունենք. «Կարող է պատահի, որ մեկ ամիս հետո մենք պարզենք, որ ևս 2 գերի ունենք, որոնք անհետ կորածների ցանկում էին: Դա նշանակում է, որ նրանք չպե՞տք է վերադարձվեն: Ոչ, անկախ թվից ու ամեն ինչից, պետք է վերադարձվեն»: Հասկացաք, հեչ կարեւոր չէ, թե քանի գերի ունենք, միեւնույն է այսօրվա պարտված իշխանությունը չի կարող նրանց վերադարձնել, իսկ եթե կարողանար, ապա հստակ թիվ կհրապարակեր, ավելին՝ այդ ցանկի վրա կհրավիրեր միջազգային հանրության ուշադրությունը, որպեսզի զբաղվեին այդ խնդրով եւ Ադրբեջանին թույլ չտային մեր ռազմագերիների հետ վարվել այնպես, ինչպես որ անում են…
Բայց քանի որ սա անմեղսունակ հանցագործների իշխանություն է, ապա նրանք իրենց ամեն բան էլ կարող են թույլ տալ: Նույնիսկ ՌԴ արտգործնախարար Սրգեյ Լավրովի հայտարարությունից հետո, երբ ըստ էության գերիների վերադարձի գործընթացի ձախողման հարցում հրապարակային եւ հստակ տվեց  մեղավորների անունները, դա Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս իշխանությունն է, այլ ոչ թե ընդդիմությունը, ինչպես պնդում են իրենք՝ իշխանականները: Լլավրովն ասաց, որ  եթե ժամանակին գերիների ամբողջական ցանկ եւ ինֆորմացիա ներկայացնեին, ապա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով այսօր հայ գերիներն էլ կվերադարձվեին: Ի դեպ, օսմանյան Թուրքիան էլ է թաքցրել ցեղասպանության զոհերի թիվը, ինչի մասին վերջերս հիշատակեց Միքայել Մինասյանը:
Դավաճանական խմբակի մեկ այլ կարկառուն Անդրանիկ Քոչարյանն էլ նախկին ցինիզմով հայտարարում է, թե հիմա մեղավորներ ու դավաճաններ փնտրելու ժամանակը չէ, հենց այդ պատճառով էլ հրաժարվում են ԼՀԿ-ի առաջարկից՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ձեւավորել: Սա այն մարդն է, ով պատերազմի օրերին եւ դրանից հետո ամենաշատն էր խոսում դավաճաններից ու դավաճանությունից, թե իբր եթե ոմանք չդավաճանեին, պատերազմը տանուլ չէինք տա: 

Փաշինյանի անմեղսունակների կուտոկի մեկ այլ ներկայացուցիչ էլ, Արփի Դավոյանը թիվ մեկ ամբիոնից հոխորտում է, թե «գերիների հարցը շահարկելն ընդամենն իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է», եւ որ «մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունը ընդդիմություն է»։ 
Իշխանականների լկտի պահվածքը պատերազմից հետո ոչ թե խրախճանք, այլ <պոռնո> խրախճանք են հիշեցնում, երբ անմեղսունակների մի խումբ բռնաբարում է մի ողջ պետություն ու հետո հաճույք ստանում...
Իշխանության անբռնազբոս ցինիզմին եւ լկտի պահվածին զուգահեռ զարմանալի է հանրության եւ ընդդիմության իներտությունը: Սպասվում էր, որ Լավրովի սկանդալային հայտարարությունից հետո անհետ կորածերի եւ գերիների ծնողներն ու հարազատները պետք է գրոհեին պետական բոլոր կառույցները եւ հոշոտեին իշխանության պատասխանատուներին՝ իրենց զավակների ճակատագրին մատների արանքով նայելու համար, բայց ինչպես տեսնում ենք սառ անտարբերություն: Իսկ խորհրդարանական ընդդիմությունը նույնիսկ ծպտուն չհանեց Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալը լինելու մասին հրապարակումներից հետո: Ասես հենց այդպես էլ պետք է լիներ:

Կամ էլ գործակալներն այնքան շատ են, որ յուրաքանչյուրը վախենում է առաջինը քար նետել: 

Անի Սահակյան

դիտվել է 9747 անգամ
Լրահոս
Սյունիքից կարող են ալիևին ցույց տալ, թե որտեղ են ձմեռում խեցգետինները Ամենասարսափելին՝ պարտությունը և պարտության պատասխանատու ողորմելիին աջակցողներ կան. ազատ, անկախ ՉՀայաստան Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Զարմանալի չէ, որ Արամ Զավենիչն ու Նաիրի Բադալյանն ունեն նույն տեսակետներն ու պատկերացումները. Լուսանկար Դուք ունեք մեկ կարևոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին. Իշխան Սաղաթելյանը՝ Գլխավոր դատախազությանը Սույն անձի պաշտոնի բարձրացումը վկայում է, որ այս շղթան մինչև ամենավերև է բարձրանում․ Գևորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ընթացքում կնոջ ԲԿ-ի հետ 2 մլն դոլարի պայմանագիր կնքելու մասին Լևոն Արոնյանի՝ Հայաստանից հեռանալը վնաս է հասցնելու հայկական շախմատին. Լպուտյան Պայքար Սյունիքի համար․ Ալիևի հույսը Նիկոլն է Մոսկվան չի կարող Երևանի հետ աշխատել՝ անընդհատ կատարելով սխալների ուղղում․ Քոչարյանը շարունակում է մնալ վստահելի Ինչ է հասկացնում Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին ու զինվորականներին Ադրբեջանից ու Պակիստանից նոր զենք Հայաստանի գլխին Ծառուկյանն ինչ անում եւ ասում է, դա անում է հրապարակային. Նաիրա Զոհրաբյան Այսպիսի հարմար, սիրուն, սահմանադրական ընդդիմությունը եւ զինված ուժերը ցանկացած դավաճանի համար գայթակղություն են Ալիևի «հրավերքը». Զանգեզուրը՝ «Ադրբեջանի պատմական տարածք». Խայտառակ պատասխան Երևանից Մեր նախընտրական խաղերն ու թուրք-ադրբեջանական 6 շաբաթանոց 2-րդ զորավարժությունները «Լեզուն» կուլ տված Փաշինյանից արդեն ականապատված տարածքների քարտեզ են պահանջում Ծառուկյանը կանգնած է բարդ քննության առջեւ Հոգեխանգարվածների ու վախեցածների իշխանություն Օնիկ Գասպարյանը կանի այդ քայլը Ընդդիմության երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր Կասկածող կա՞ր. Արմեն Սարգսյանը միացրեց «վինտիլիատորը» Մեր պարագայում ողբերգությունը կայանում է նրանում, որ այդ խորտակվողների հետ խորտակվում է նաև Երկիրը. Սենոր Հասրաթյան Առողջապահության նախարարության արձագանքը Մարությանի գրառմանը Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել. video Տավուշի մարզպետարանը՝ «Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ: Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը: Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը: Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում: Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub