ՊՆ դարպասը վնասած Գուրգեն Վարդանյանի դեմ հարուցված քրգործի նպատակը Գուրգենին և մնացած ծնողներին լռեցնելն է. զավակներին սպանեցին, հողերը տվեցին, հիմա էլ փորձում են զրկել ձայնի իրավունքից. Մ. Մինասյան

Խնդրում և հորդորում եմ զբաղվել ՊՆ դարպասը վնասած և ազատությունից զրկված Գուրգեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ դիմելով իրավաբաններին ու իրավապաշտպաններին:


Միքայել Մինասյանի գրառումը՝ ստորև.

«Սկզբում Նիկոլը նրանից վերցրեց լավ ապրելու հավատը, ապա գողացավ ազատ ապրելու հույսը։ Հետո խլեց հայրենիքի մի մասը, վերջում՝ որդուն։ Իսկ հիմա զրկում է ազատությունից։


Ես գրում եմ Գուրգեն Վարդանյանի մասին, որովհետև նա հավաքական կերպար է ու այն, ինչ կատարվում է նրա հետ, կարելի է պրոյեկտել ամբողջ ժողովրդի վրա։

Գուրգենին սկզբում ասացին, որ կառավարությանը դուռը ժողովրդինն է, հետևաբար՝ կուզի կջարդի, կուզի՝ ոչ։ Իսկ հիմա, երբ սեփական որդու կորստի ցավից ու չդադարող ստից հուսահատված, նա վնասեց ՊՆ դարպասը, նրան նետեցին բանտ և սպառնում են 5-10 տարի զրկել ազատությունից:

Պատկերացնո՞ւմ եք հայրենիքին սեփական զավակին նվիրած, նրան խելագարի պես փնտրող մարդուն… ինչ-որ դարպաս վնասելու համար:

Իսկ թե ինչու են սա անում, շատ պարզ է։ Դավաճան վիժվածքի հաշվարկով՝ այդ մարդիկ պետք է վախենան և լռեն։ Նոյեմբերին 10-ից հետո այդ մարդիկ ընկան նիկոլական թակարդը և որոշեցին, որ իրենց պայքարը Նիկոլի դեմ չէ, ավելին՝ այն ապաքաղաքական է։

Իհարկե, Գուրգենին կարելի է հարցել, օրինակ, ինչո՞ւ ընտրեց հենց ՊՆ դարպասը, որովհետև կոնկրետ այդ դարպասից ոչինչ կախված չէր և եթե պետք էր դուռ կոտրել, ապա դա Նիկոլի և Աննայի շքամուտքն է, որի հետևում է խեղվել Գուրգենի որդու ճակատագիրը:

Բայց այս գրառման հասցեատերը ոչ թե Գուրգեն Վարդանյանն է, այլ ՔԿ Երևանի քննչական վարչության պետը, որը Նիկոլի ուղիղ հրահանգով քրեական գործ է կարում ցավից կուրացած ու հայրենիքին իր ամենաթանկը տված մարդու դեմ: Այս քրեական գործի նպատակը Գուրգենին և մնացած ծնողներին լռեցնելն է: Զավակներին սպանեցին, հողերը տվեցին, հիմա էլ փորձում են զրկել ձայնի իրավունքից։

Վարչության պետը երևի լավ չի հասկանում, թե իրեն ինչ է սպասվում այդ սրբապղծությունը անելու դեպքում: Իսկ եթե հասկանալով է անում, թող չփոշմանի:

Նա և իր մեծ ընտանիքը կունեզրկվեն, ինքն անձամբ կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ և կհայտնվի այն բանտախցում, որում կլինեն Սասուն Խաչատրյանն ու Նիկոլի մյուս «դահիճները»։ Նա դեռ շանս ունի չասոցացվելու հոգեվարքի մեջ գտնվող դավաճանների հետ և դեռ ունի հնարավորություն մարդկային ողբերգությունը մահակ ու քաղաքական գործիք չդարձնելու:

Ես դիմում եմ նաև իմ իրավաբան ու իրավապաշտպան ընկերներին: Խնդրում և հորդորում եմ զբաղվել այդ մարդու իրավունքների պաշտպանությամբ։

Որդեկորույս հոր տառապանքների վրա ինքնահաստատվելը չի ներվելու: Սերունդներով պատասխան եք տալու»:

դիտվել է 740 անգամ
Լրահոս
Պայքարելու ենք ու կրելու ենք. Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է (video) Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը գործում է միայն ադրբեջանցիների համար Էս անհայրենիք մտածելակերպով մարդիկ մեզ հետ ապրում են նույն երկրում ու նույն իրավունքներն ունեն. ապրեք էդ մտքով Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար Խաղաղություն չկա՝ Երևանում ասացին Իրանի բարձրաստիճան պաշտոնյային Պուտին-Բայդեն ծանր շփումներն ու Արցախը Շամլուղի փլուզվող շենքի բնակիչներին խիստ զայրացրել է Լոռու մարզպետի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՀՀ պարտքը կկազմի մոտ 9.34 միլիարդ ԱՄՆ դոլար. video Տարօրինակ ա, որ Նիկոլը մինչ օրս Ջոնի Բրջոնիին մի հատ պատասխանատու պաշտոն չի գնել Ղուլարյան Արմենը, լինելով նախկին իշխանությունների ամենաերկարամյա պաշտոնյաներից մեկը և նախկին իշխանությունների օրոք ահռելի հարստություն կուտակած մարդ, թուրք Նիկոլի որոշմամբ պաշտոն է ստանձնում Սահմանադրական մարմինն ի զորու չեք լուծարել Որպեսզի ամեն օր, քնից արթնանալուց հետո, պատկերացնեք դավաճանների՝ դեռևս իշխանության լինելու ողջ սարսափը, պարզապես նայեք այս նկարին Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ. լուսանկար Արտեմ Հարությունյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ Այդ ինչի՞ վրա էիք այդքան ուրախանում. Հայկ Ալումյան Ճշգրտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվը Հերթական դիվանագիտական խայտառակությունը Ուսապարկերի ապստամբության վտանգը. Փաշինյանը վա բանկ է գնում Էրատոյի սիրտը խրախճանք է ուզում ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել. video Դու, Արարատ Միրզոյան, առնետ ես․ նույնիսկ այս իրավիճակում փող վերցրեցիր Ով է ԱԱԾ տնօրենի նոր տեղակալը Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու Այս հայտարարությունն ուղիղ ակնարկ է, որ վտանգված է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը Մինսկի խմբի ձևաչափի կարևորությունը արդիական է․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
հունվարի 28-ին, ժամը 14:00-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում (Աբովյան 52 հասցեում` Սև շենքում) տեղի կունենա հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանի բացումը և հուշ-ցերեկույթ: Հրավիրում ենք լուսաբանելու, հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 098-339-350 հեռախոսահամարին: Հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Արցախյան այս պատերազմի ժամանակ Վահագնին հաջողվում է փրկել 82 զինվորականի կյանք: Հերոսական արարքից օրեր անց՝ հոկտեմբ... ՀՈՒՆՎԱՐԻ27-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի աշխատանքների ամփոփում, 2021 թվականի անելիքներ՝ զարգացման և երիտասարդական ծրագրեր, սփյուռքի կրթական նախագծեր, միջազգային երկկողմ ու բազմակողմ համագործակցություն: Հունվարի 27-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը, ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Թեման՝ «Տնտեսական նոր հնարավորություններ Հայաստանի համար: Ապաշրջափակում.... Հունվարի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Թուրքիայի ռազմա-քաղաքական առաջնահերթությունների և տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ: Հունվարի 26-ին`այսօր, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` Հայրենիքի փրկության շարժման հերթական իրականացվելիք հանրահավաքը, ինչ քայլեր են սպասվում, ինչ է պետք ձեռնարկել և ինչ անել այս վիճակից դուրս գալու համար Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան, ինչ աղետի կհանգեցնի Մեղրիի երկաթգծի շահագործումը, գործող իշխանության կադրային տգետ քաղաքականությունը շարունակվում է Հունվարի 26-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ինչ բացահայտումներ արվեցին Հունվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում Հունվարի 26-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եղիազարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը» Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub