Գագիկ Ջհանգիրյանը չի համապատասխանում ԲԴԽ անդամի թեկնածուի պահանջներին. օրենքը կփոխե՞ն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ կամ նախագահ դառնալու լուրը դատական համակարգում տհաճ խոսակցությունների պատճառ է դարձել:

Տարբեր դատարանների դատավորներ հավաքվել եւ քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջեւ մտնել ԲԴԽ, եւ ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։

«Ժողովուրդ» օրաթերթին դատավորների հավաքից ու խոսակցությունից մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ «վնգստացողների» հարցերը լուծելու համար իշխանությունները որոշել են նաեւ օրենքը շրջանցել։

Մասնավորապես, դատավորները առաջ են քաշել Ջհանգիրյանի տարիքի հարցը: Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, հաստատում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:

Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք:

Իսկ, ահա, Գագիկ Ջհանգիրյանը ծնվել է 1955 թվականին եւ 66 տարեկան է, այսինքն՝ 6 տարի մեծ է պահանջվող տարիքային շեմից։ Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը դատավոր չէ, իսկ ԲԴԽ անդամի կարգավիճակը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, սակայն, փաստորեն, նա դատավոր էլ չի կարող ընտրվել տարիքային սահմանափակման պատճառով:

Ուստի ելքը մնում է այն, որ ԱԺ-ն՝ իր գրպանային մեծամասնությամբ, Ջհանգիրյանի համար օրենք պիտի փոխի։ Սա դատավորները համարել են անթույլատրելի եւ նախկիններից չտարբերվող քայլ, ուստի որոշել են սպասել՝ հասկանալու համար, թե ինչ քայլերի կգնան քաղաքական իշխանությունները հանուն Գագիկ Ջհանգիրյանի: Դատավորներից շատերն էլ նաեւ հիշել են Մատաղիսի հայտնի գործը եւ նշել, թե ինչպես է նախկին զինդատախազը դատավորներին իր բուռը հավաքելու, երբ դատավորները շատ լավ գիտեն նրա «կարած» գործերի մասին:

Ինչեւէ, հավաքի վերջում դատավորները կարծիք են հայտնել, որ ո՛չ Գագիկ Հարությունյանին, ո՛չ Ռուբեն Վարդազարյանին չի հաջողվել իրենց «կանոններ թելադրել կամ բուռը հավաքել», ուստի Գագիկ Ջհանգիրյանը թող այդ «հովերով» չգա, քանի որ դա նրան եւս չի հաջողվի:

Հավելենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները խորհրդարանում կհանդիպեն Ջհանգիրյանին եւ կքննարկեն նրա թեկնածության հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և իր դուստրերը շարունակում են իրենց երջանիկ շրջագայությունը 5 անխուսափելի բան, որ կլինի Հայաստանում առաջիկայում այս իշխանության պահպանման դեպքում «Նիկոլիզմի Կարթագենը» պետք է հեռանա։ Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու «Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը երևակայել են, թե լրագրող են եղել». Մարգարիտ Եսայան «Հայաստանի վարչապետ-խեղկատակը վաճառել է Ղարաբաղը. փաստերը և դեպքերի հաջորդականությունը դա վերահաստատում են». Տիգրան Սարուխանյան Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը Թուրք-ադրբեջանական զորավարժությունն ու գերիներին Բաքվում պահելը մի բան է նշանակում. Սուրեն Սարգսյան Դիակներ.գերիներ...իմքայլականների «պոռնո» խրախճանքը Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը Փաշինյանը շարունակում է ցինիկ ծաղրը Խայտառակություն․ Նիկոլի միակ «ձեռքբերումը» գերիների ու զոհերի աննախադեպ մեծ թիվն է Ցեղասպան Նիկոլն ու ԲՀԿ-ի թամաշան Շուշին, հենց դո՛ւ ես հանձնել՝ դավաճան Նիկոլով ու մարտի 1-ով Սիրիացի վարձկանները ազատություն են պահանջում. «Մենք համաձայն չենք, որ կալանքի ժամկետը երկարացվի». Medialab.am. video ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանի. օրակարգում ԲԴԽ անդամներ ընտրելու հարցն է «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածը զրպարտչական հերյուրանքներ է պարունակում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հասցեին. հայտարարություն Հայաստանի պետական պարտքը հասավ 8 միլիարդ դոլարի. տնտեսագետ «Էս ինչե՞ր ա խոսում էս մարդը» Նիկոլը պարտության խորհրդանիշն է, իսկ Նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը` հաղթանակի Ռ. Քոչարյան. Скоты. կարմիրով նշված սրիկաները հիմա վրեժ լուծում Ընկերս նկատել է, որ Շուշիի մասին հայտարարությունից հետո վոժդը սկսել է զոմբիաթափ լինել, էն կիսաանհույսներից շատերը թռնում են․․․ Հիմա տուրիստներին կբերեն Շուշի ու մեր՝ հայկական մշակույթը կներկայացնեն որպես թուրքական Էս պատերազմում մենք ավելի շատ գերիներ ունենք, որովհետև մեր գերագույն գլխավոր հրամանատարն ինքն էր Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը: Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո... Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը: Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ... Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub