ՀՀ վարչապետն իր վրա է վերցնում պատերազմի ընթացքի և հետպատերազմական հետևանքների ողջ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը և հրաժարական է տալիս. Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախկին նախարար ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցնե՛ր

Հետպատերազմյան իրավիճակը օր օրի ավելի ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ Հայաստանի քաղաքական համակարգը կոլապսի է ենթարկված, իսկ իշխող քաղաքական թիմի լիդերը պատերազմում պարտությունից և հայկական կողմերի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պարտվողական փաստաթուղթը ստորագրելուց հետո կորցրել է լեգիտիմությունը։ Հետևաբար, ընդամենը ժամանակի խնդիր է իշխանության լիակատար անգործունակությունը լեգիտիմության դեֆիցիտի հիմքով, ինչի անխուսափելի հետևանքն է լինելու նոր քաղաքական իշխանության ձևավորումը։ Բացառված չէ, որ քաղաքական մեծամասնությունը որոշակի եղանակներով փորձ կատարի գործող խորհրդարանի միջոցով վերարտադրվելու, կամ ժամանակի ընթացքում երկրի առերևույթ կարճաժամկետ կայունացման պատրանք ստեղծելու, սակայն ցանկացած պարագայում ներկա խորհրդարանն իր ոչ լեգիտիմ քաղաքական մեծամասնությամբ չի կարող սպասարկել ներքաղաքական և արտաքին քաղաքական սուր մարտահրավերները։ Արդյունքում քաղաքական նոր լեգիտիմ իշխանության ձևավորումն այլընտրանք չունի։ Այսինքն, Հայաստանում անխուսափելի են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Առաջնահերթ խնդիրն այս պահին երկրում իշխանության հաջորդայնության ապահովումն է։ Ընդսմին, անհրաժեշտ է ձևակերպել քայլերի որոշակի հերթականություն, ինչը հնարավորություն կստեղծի գործող իշխանությունը չպարալիզացնելով ձևավորել նոր լեգիտիմ քաղաքական իշխանություն։

Հայրենիքի համար օրհասական այս օրերին բոլոր հիմնական դերակատարների պարտավորությունն է մի կողմ դնել մասնավոր և խմբային շահերը, բոլոր տեսակի ամբիցիաներն ու թշնամանքը և լծվել մեր պետության ու ժողովրդի համար առաջացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման և վերացման գործին։ Այս նպատակներին հասնելու համար անխուսափելի անհրաժեշտություն է քայլերի որոշակի գրագետ հաջորդականությունը, որի մասին առաջարկներս ներկայացնում եմ ստորև։

Հովհաննես Մանուկյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ա/ ՀՀ վարչապետն իր վրա է վերցնում պատերազմի ընթացքի և հետպատերազմական հետևանքների ողջ քաղաքական և բարոյական պատասխանատվությունը և հրաժարական է տալիս՝հետագայում վարչապետի պաշտոնում չառաջադրվելու պայմանով,

բ/ քաղաքական մեծամասնությունը նշանակում է վարչապետ հանրության բացառիկ վստահությունը վայելող անձի, ով ձևավորում է ժամանակավոր /անցումային, հակաճգնաժամային/ կառավարություն՝ երկրի կայունացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու ծրագրով։ Նոր վարչապետը կառավարությունը ձևավորում է ոչ քաղաքական սկզբունքով, մասնագիտական և կառավարչական հմտությունների չափորոշիչներից ելնելով,

գ/ Կառավարության կազմում ամենասկզբունքային նշանակությունն են ունենալու արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները։ Այս նշանակումները պետք է կատարվեն, հաշվի առնելով թեկնածուների բացառիկ անձնական հատկանիշները, նրանց աֆիլացված չլինելու փաստը քաղաքական կամ տնտեսական որոշակի խմբերի և ազդեցիկ անհատների հետ, ինչպես նաև, և հատկապես՝այդ անձանց մասնագիտական և անձնական կարողությունները բնականոն և սերտ գործընկերային հարաբերություններ հաստատելու օտարերկրյա գործընկերների, մասնավորապես, և հատկապես ՌԴ համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ,

դ/ Կառավարությունը որոշում է ՀՀ անունից Արցախի հարցով և Հայաստանի վարչապետի ստորագրած եռակողմ հայտարարության շուրջ ծավալվելիք բանակցություններում Հայաստանի կողմից բանակցող անձին։ Սա ամենասկզբունքային հարցերից մեկն է լինելու անցումային կառավարության օրակարգում։ Ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այս առաքելությունը ճիշտ է իրականացնել ոչ թե ՀՀ ԱԳ նախարարի, այլ այդ հարցերով ՀՀ հատուկ բանագնացի, Հատուկ հանձնարարություններով դեսպանի միջոցով։ Այս թեկնածուն պետք է լինի հակամարտության նախապատմությանը լավագույնս տիրապետող անձ, ճանաչված և ազդեցիկ դեմք։ Չի կարելի բացառել նաև նախկինում այս ուղղությամբ գործունեություն ծավալած որևէ դիվանագետի, պետական կամ քաղաքական գործչի թեկնածությունը,

ե/ Հայտարարվում է 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին,

զ/ անհապաղ բարեփոխվում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, փոխվում է ընտրակարգը, փոփոխվում է ԿԸՀ կազմն ամբողջությամբ։ Նշանակումները կատարվում են քաղաքական ներկայացուցչության սկզբունքի բացառմամբ, կազմը համալրվում է հիմնականում քաղաքացիական ծառայողներով և անկախ արհեստավարժներով, որոնք գտնվելու են ընտրական օրենքով սահմանված իրավական և հանրային խիստ վերահսկողության ներքո,

է/ Անհապաղ փոխվում է ԱԱԽ քարտուղարը, նշանակումը կատարվում է լայնախոհ և ռազմավարական մտածելակերպ ունեցող, դիվանագիտական հմտությունների տիրապետող, ինչպես նաև ՀՀ ռազմավարական դաշնակցի և հիմնական արտաքին-քաղաքական գործընկերների հետ սերտ համագործակցության հիմքեր դնելու կարողություն ունեցող անձանց թվից,

ը/ ՀՀ գլխավոր դատախազը նախաձեռնում է քրեական հետապնդման հարուցման գործընթաց՝նպատակ ունենալով բացահայտել սեպտեմբերի 27–ին սկսված պատերազմի ընթացքում և պատերազմի դադարեցման ու համապատասխան փաստաթաթի ստորագրման ժամանակ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների օրինականությունն ու օրինաչափությունը,

թ/ Իրականացվում է կադրային փոփոխություններ մարզպետների շրջանում, նոր նշանակումները կատարվում են բացառապես կառավարչական կարողությունները հաշվի առնելով, առաջնահերթությունը տալով ճգնաժամային կառավարման հմտություններ ունեցող անձանց,

ժ/ Կառավարության նիստերը դառնում են դռնփակ,

ի/ Նախաձեռնվում է Սահմանադրական փոփոխություների նոր գործընթացի մեկնարկ, փոխվում է սահմանադրական հանձնաժողովի կազմը և վերաշարադրվում են այդ հանձաժողովի խնդիրները։ Որպես հիմնական խնդիր է արձանագրվում ՀՀ սահմանադրական կարգի և կառավարման մոդելի վերանայումը,

լ/ Զուգահեռ այս ողջ գործընթացին իշխանությունն անհապաղ սկսում է պայքարը Հայաստանի հասարակությունում օր-օրի խորացող անհանդուրժողականության մթնոլորտի դեմ, հայ հանրության մեջ ատելության խոսքի և բռնության քարոզի հաղթարշավի կործանարար հետևանքները վերացնելու և հանրային համերաշխության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»:

դիտվել է 1379 անգամ
Լրահոս
Հայաստանում 17-20 աստիճանով կցրտի. Գագիկ Սուրենյան Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել․ Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան Ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն Հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Հայաստանում 22 հազարից ավելի բիզնես է փակվում, իսկ Նիկոլը շարունակում է «կտել» բնակչությանը «Թող ԱԱԾ֊ն նախ պարզի, թե հույժ գաղտնի փաստաթղթերն ինչպես են դուրս գալիս գերատեսչությունից». Գ. Համբարյան «Մեհրիբանն աղջկան տարել էր Շուշի, իսկ Էռատոն երեխեքին Большой театр»․ Արա Ղազարյան Եվս մեկ հայ պաշտոնյա է նշանակվել Բայդենի վարչակազմում «Այս պատերազմին մենք գնացինք չունենալով իմունային համակարգ». Նաիրա Զոհրաբյան Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուք Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան ՃՏՊ-ում զոհվել է բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը (ֆոտո) Ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան Ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մինասյան Հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը. Գայանե Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, մարդու իրավունքների խախտում , գերիներ, , վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը: ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը: Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր: Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը: Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը: Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները: Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub