GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան. «Փաստինֆո»

«Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն հաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մտնում են հայկական բնակավայրեր, առևանգում քաղաքացիներին, ծեծում, խոշտանգում, իսկ պաշտոնական Երևանը չի արձագանքում։ Ալիևը ցինիկ արտահայտություններ է անում ու Փաշինյանը անպատասխան է թողնում։

«Կամ նրա մեջ կա պարտվողի բարդույթ և նա չի կարողանում անցնել դա և պատասխանել, կամ կա ինչ -որ պայմանավորվածություն՝ ինչ որ բանի դիմաց՝ լռելու և հանձնելու մեր հայրենիքը հակառակորդին»։

Թե ո՞րն է իրականությունը, պետք է պարզի արդար քննությունը և տրվի հստակ պատասխաններ։

«Մենք այսօր ունենք շուրջ 500 կմ բաց սահման։ Հարավային հատվածը՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգիլան, Քարվաճառ՝ Սյունիքի մարզը ամբողջությամբ մնացել է անպաշտպան։ Այսօր ստրատեգիական բարձունքներ ենք զիջում՝ առանց մի կրակոցի, տրվում է նահանջի հրաման և ադրբեջանական զինուժը տեղակայվում է Գեղարքունիքի մարզի սահմաններին։ Նույնը Լաչինի մասին է խոսքը։ Այսինքն, պետություն, որ կզբաղվի անվտանգությամբ՝ չկա»։

Ըստ Վանեցյանի՝ սահմանամերձ նոր բնակավայրերից դուրս գտնվող մարդիկ չեն գիտակցում, որ թշնամին հասել է մեր տուն և րոպե առաջ պետք է անվտանգային միջոցառումներ իրականացվեն, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացիների անվտանգությունն և ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Իսկ ի՞նչ է նշանակում GPS-ով սահման գծել, Վանեցյանն ասաց՝ դա պետական հանցագործություն է։

«Սահման գծելու հստակ մեխանիզմներ կան և դա ողջ աշխարհում օգտագործվող մեխանիզմներ են։ Կան քարտեզներ, կան դեմարկացիայի միջոցառումներ, որտեղ մարդիկ գնում և կոնկրետ չափագրում են իրականացնում՝ գծելով պետական սահմանը։ Դա անգրագիտություն է։ Դրա համար եմ ասում՝ Փաշինյանը պայմանավորվա՞ծ է անում, պարտավորություննե՞ր ունի, թե՞ ուղղակի անխելք է»։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ ՀՀ-ում խորը ճգնաժամ է բոլոր առումներով, իսկ ճգնաժամի հաղթահարման միակ ելքը՝ արագ և անցնցում կառավարության փոփոխությունն է։ Օր առաջ պետք է իրականացվի Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից, ձևավորվի թիմ, որ կկարողանա դժվար իրավիճակից երկիրը դուրս բերել։

«Դե ֆակտո ես համարում եմ՝ Փաշինյանն այլևս չկա որպես վարչապետ և առհասարակ նա քաղաքական դիակ է։ Երկրորդ հարցը, որ նա այնքան անթասիբ և աներես մարդ է, որ բոլոր ճանապարհներով փորձում է կառչած մնալ աթոռից և ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, բայց հասարակության լայն շերտերում կա հստակ պահանջ, որ Փաշինյանը պետք է գնա»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի, գնահատականը, որն այսօր կա որոշ շրջանակներում, հիմնված է ֆեյսբուքյան տիրույթի ուսումնասիրությունների վրա, իսկ ֆեյսբուքյան տիրույթում Նիկոլ Փաշինյանը՝ լինելով բարձր որակի մանիպուլյատոր, կարողանում է իր կողմից ղեկավարվող մեծ ֆեյքային բանակներն ուղղորդել և մարդկանց մեջ ձևավորել մի իրավիճակ, որ ինքը դեռևս ունի հանրային ընկալում կամ աջակցություն։

«Փաշինյանը ունի հանրային ընկալում բացառապես ֆեյսբուքյան տիրույթում գործող ֆեյքերի շրջանում։ Նրա միակ հենարանը մնացել է այդ ֆաբրիկաները»,- ասաց Արթուր Վանեցյանը։

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Ավտովթար Նորագավիթի «Կանաչ խանութ»-ի դիմաց. բախվել են Ոստիկանության ակադեմիայի 25-ամյա ուսանողի Niva-ն ու 28-ամյա վարորդի Chery Tiggo-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Հայաստանում 17-20 աստիճանով կցրտի. Գագիկ Սուրենյան Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել․ Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան Ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն Հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Հայաստանում 22 հազարից ավելի բիզնես է փակվում, իսկ Նիկոլը շարունակում է «կտել» բնակչությանը «Թող ԱԱԾ֊ն նախ պարզի, թե հույժ գաղտնի փաստաթղթերն ինչպես են դուրս գալիս գերատեսչությունից». Գ. Համբարյան «Մեհրիբանն աղջկան տարել էր Շուշի, իսկ Էռատոն երեխեքին Большой театр»․ Արա Ղազարյան Եվս մեկ հայ պաշտոնյա է նշանակվել Բայդենի վարչակազմում «Այս պատերազմին մենք գնացինք չունենալով իմունային համակարգ». Նաիրա Զոհրաբյան Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուք Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան ՃՏՊ-ում զոհվել է բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը (ֆոտո) Ավելի լավ է չպատմեմ, թե ինչպես էր թուրքական ցանցի մի գործակալը մեր ԱԱԾ-ի միջոցով ծեծել տալիս մեկ այլ գործակալին. Արթուր Դանիելյան Ունեմ տեղեկություններ Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին. Նաիրի Հոխիկյան Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մինասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Հունվարի 18-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, մարդու իրավունքների խախտում , գերիներ, , վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, վերջին սկանդալային բացահայտումների հետքերով: Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ մամուլի ազատության դեմ ճնշումները . ՀՌՀ անդամների կողմից հ/ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերի և որոշ հ/ը հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերիզ զրկելը: ՀՈՒՆՎԱՐԻ 18-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի ասուլիսը: Թեմա- Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների ամփոփում, առաջիկա ծրագրեր: Հունվարի 15-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ԱԱԾ պահեստազորի սպաներ, «Հայրենիք» կուսակցության ջոկատում 39 օր Արցախի պատերազմին մասնակցած փոխգնդապետներ Հրահատ Մխեյանը և Զոհրապ Ավետիսյանը, կապիտան Էդգար Ավանեսովը: Թեմա՝ պատերազմի մասնակիցները կանդրադառնան վերջին շրջանում «Հայրենիք» կուսակցության ջոկատի հետ կապված որոշ տարաբնույթ խոսակցություններին, մասնավորապես ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը: Այսօր՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Կովկասի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցազրույցը Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Կքննարկվեն Հայաստանի, Արցախի և աշխարհի հայերի ապագային և զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Հունվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: ԹԵՄԱ՝ ապաշրջափակումից հետո երկաթգծի հնարավոր բացումը. հայ-ադրբեջանական տնտեսական հնարավոր հարաբերությունները. տնտեսական վարկանիշն ու միտումները: Հունվարի 15-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմից հետո Հայաստանի սահմանների անվտանգությունը. Մոսկվայում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub