Մոսկվան ասեց, թե ում է պատկանում Ղարաբաղը

Ստատուս քվոն հարգեք, ասում են ՌԴ-ից

Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի բանաձևերով, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս տարածքի պատկանելիությունը որոշվել է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով: Այս ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Փաստացի, ոչ մի երկիր չի փոխել դիրքորոշումը», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմից հետո փոխվե՞լ է Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: «Եվ նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այդ մասին», նկատել է Կրեմլի խոսնակը:

Այսպես, Պուտինն արդեն որերորդ անգամ փաստեց, որ Ղարաբաղում ստատուս քվոն ամենաընդունելի տարբերակն է, որին պետք է համաձայնեն հայերը: Այսինքն՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է, իսկ մենք՝ փրկել ենք Ղարաբաղի հայությանը բնաջնջումից՝ խաղաղապահների տեղակայմամբ:
Այսինքն, այն, ինչ ասում է Ալիևը՝ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է և Ադրբեջանը «լուծել է խնդիրը ռազմական ճանապարհով»՝ ինչ-որ առումով հաստատում է նաև Պուտինի խոսնակը:

Մինսկի խումբն արթնացավ

Երեկ վերջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հանդես եկավ հայտարարությամբ: Պատերազմից հետո ոչ մի կերպ չէր հաջողվում համատեղ հայտարարություն տարածել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Սթիվեն Բիգենը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը համատեղ հայտարարությամբ ողջունել են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումը, համաձայն Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության։

Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել իրականացնել հայտարարությունով ստանձնած պարտավորությունները, կարևորում են մարտական գործողությունները չվերսկսելու երաշխիքները, հորդորում են տարածաշրջանից շուտափույթ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին, Ադրբեջանին և Հայաստանին հիշեցնում են հումանիտար իրավունքի միջազգային պահանջներին հետևելու պարտավորությունները, ընդգծել են պատմական և կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը։

Համանախագահ երկրները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում օգտագործել հրադադարը բանակցելու կայուն և երկարատև խաղաղ համաձայնության հասնելու համար՝ համանախագահների հովանու ներքո։ Այս համատեքստում նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում տարածաշրջանում ընդունել համանախագահներին և առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները կարգավորելու համար՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի։
Համանախագահները վերահաստատել են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը հօգուտ բոլոր մնացած հիմնական խնդիրների համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման, համապատասխան Հայաստանին ու Ադրբեջանին հայտի հիմնարար սկզբունքների ու տարրերի։ Համանախագահ երկրները նախկինի պես ամբողջովին հանձնառու են մնում այդ նպատակին հասնելու համար, ըստ իրենց, երկարամյա ջանքերի՝ նպաստել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը, նշված է համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում։

Ուրեմն, համանախագահները ֆիքսում են, որ տարածաշրջանից շուտափույթ բոլոր օտարերկրյա վարձկաններին հեռացնելու ու հումանիտար հարցերը կարգավորելու անհրաժեշտություն: Սակայն, Մինսկի խումբը շարունակում է հասցեական չնշել Ադրբեջանին, որը վարձկանների առկայությունն առհասարակ հերքում էր՝ բացահայտ ստելով, իսկ գերիներին վերադարձնելու հարցում միակ պատասխանատուն է, որը ձգձգում է պրոցեսը:

Կարգավորում՝ բանակցությունների արդյունքում

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհուրդը ամենամյա նիստն անցկացնում է հեռավար կարգով։ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը իր ելույթում երեկ նշել է. «44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն ու Թուրքիան, բացահայտ կերպով արհամարհելով իրենց միջազգային պարտավորությունները և խախտելով ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած հանձնառությունները, շարունակում էին ռազմական գործողությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերը, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված երեք պայմանավորվածությունները և միջազգային հանրության հաստատակամ կոչերը: Ագրեսիան ուղեկցվում էր զինված հակամարտություններին առնչվող միջազգային օրենքների և սովորույթների բազմաթիվ կոպիտ խախտումներով, պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների սպանություններով, նրանց նկատմամբ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով, դիակների անարգմամբ և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով, որոնց վերջնանպատակը հայ ժողովրդի էթնիկ զտումն էր իր իսկ պատմական հայրենիքում»։

Արա Այվազյանն ասել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է դիտարկվի առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական և տևական կարգավորման սահմանափակման. «Միայն քաղաքական, բանակցությունների արդյունքում ձեռքբերված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, կարող է խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան»։

Տարածաշրջանային կայունությո՞ւն, հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կապե՞ր

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ-ի ներուժը մնում է պահանջված։ Նա նշել է, թե ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները լուծելու համաձայնությունները պետք է մեծ աջակցություն ստանան անդամ երկրների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը և ընդգծել է, որ նման մոտեցում են ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ, որին կշարունակեն ամեն կերպ աջակցել։

«Գնահատում ենք համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս կոչ է արել աջակցել ղարաբաղյան համաձայնությանը, ասելով, թե Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը դրական արդյունքներ է տալիս հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կապերի առումով։ «Մենք որպես Մինսկի Խմբի անդամ երկիր, միշտ աջակցել ենք այդ հակամարտության կարգավորման ուղիները գտնելու ջանքերին և շարունակում ենք անել դա: Մենք միշտ հայտարարել ենք, որ կարգավորման ճանապարհը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, համապատասխան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերին, ԵԱՀԿ սկզբունքներին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։ Ադրբեջանի, Հայաստանի ու ՌԴ-ի միջև ներկայիս համաձայնությունը թույլ տվեց կայուն խաղաղության հասնել 30 տարի անց։ Այն դրական արդյունքներ է տալիս տարածաշրջանային կայունության, ինչպես նաև հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կապերի տեսանկյունից», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը ու ընդգծել, - «Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ ՄԽ-ի անդամ մյուս երկրներին, մասնավորապես, համանախագահներին, ձեռնպահ մնալ քաղաքական դրդապատճառներ ունեցող գործողություններից։ Դա կարող է հարվածել ձեռք բերված պայմանավորվածություններին»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը իր ելույթում Ղարաբաղի հայությանը կոչ է արել վերաինտեգրվել Ադրբեջանի կյանքին։ «Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության վերաինտեգրման օգտին՝ երկրի քաղաքական, տնտեսական սոցիալական և այլ ոլորտներում, և երաշխավորում է հավասար, առանց խտրականության ապահովելու հավասար իրավունքներ և ազատություններ բոլորի համար, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելիությունից։ Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում օգտվել խոստումնալից իրականությունից և գնահատել այն»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17235 անգամ
Լրահոս
Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան» Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել, որի մի մասի վրա առանձնառուն է կառուցել Մարդ, ով դարձել է բոլորիս համար Արցախի խորհրդանիշը Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն․ մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ (լուսանկար) Չի եղել երբեք, Փաշինյանից առաջ... Դավաճանն Ալիևի կատարածուն է ՀՀ Կառավարությունում Շինընկերությունները անելանելի վիճակում են հայտնվել. Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո իշխանություններին պաշտպանող բոլոր անձինք կոլաբրիցիոնիստ են... Հերիք է մեղավորներ փնտրել, կա մի մեղավոր Նիկոլը և դրան պաշտպանող բոմժերի բազմությունը... ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանը «Green Card» ունի Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը Հայաստանի դեմ աշխատող քարոզչություն Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը Փաշինյանը շարունակում է ցինիկ ծաղրը Խայտառակություն․ Նիկոլի միակ «ձեռքբերումը» գերիների ու զոհերի աննախադեպ մեծ թիվն է Գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում «30 արծաթով» լռողները Նիկոլ Փաշինյանի հույսը քաղաքական թշվառներն են Նոր տեղադրված վերելակները պատուհաս են դարձել Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Երևանի սրտում գտնվող այս հատվածում մինչև 1988 թվականը բնակչության 99.9% թուրքեր էին Եթե կարդաք Ռ. Քոչարյանի «Կյանք եւ Ազատություն» գրքի այս հատվածները, ապա կհասկանաք, թե ինչու են կարմիրով նշված սրիկաները հիմա վրեժ լուծում. Լուսանկար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը: Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո... Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը: Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ... Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub