Ալիևը ընդունեց կորուստները. 44-օրյա պատերազմի անհավանական ապացույցը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմի ընթացքում զոհվել է 2 հազար 783 զինծառայող: Ավելի քան 100 զինծառայող այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած: Հոսպիտալներում բուժում է ստանում 1245 զինծառայող:

Հիշեցնենք՝ մինչ օրս ադրբեջանական կողմը չէր հրապարակում պատերազմում իր ռազմական կորուստները, այդ թվում՝ զոհված զինծառայողների թիվը, պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է։

Անկախ լրատվական միջոցները դեռևս չեն հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում նշված տվյալները: Սակայն, ադրբեջանական համացանցի տիրույթում պտտվում են տարբեր թվեր՝ 9000-ից մինչև 12 000 զոհի մասին խոսակցություններ:

Պարզ է, որ Ադրբեջանը նման պաշտոնական թվեր չի ներկայացնի, եթե իսկապես զոհերի թիվը՝ 9-12 հազար է: Ալիևի խորամանկությունը բավարարում է, որպեսզի նա ցույց տա թվեր հայկական պաշտոնական թվերին մոտ, որպեսզի պահպանի իր երկրի «հաղթական» կեցվածքը:

Սա հստակ է: Այլապես, պատերազմի ողջ ընթացքում ինչո՞ւ էր Ադրբեջանը հրաժարվում հրապարակել իր կորուստների մասին թիվն, իսկ այժմ էլ հրապարակած թիվը մոտ է հայկական կողմի մարդկային կորուստներին։

Փաստը մնում է փաստ. Ադրբեջանի հրապարակած թիվը հեռու է իրականությունից և Ադրբեջանի իշխանությունը սկսեց ընդունել կորուստները։ Եվ ի դեպ, դրանք այն կորուստների թվերն են, որոնք հնարավորություն է եղել նույնականացնելու։

Մյուս կողմից կան շատ ավելի կարևոր հանգամանքներ: Պատերազմը տևել է 44 օր: Ադրբեջանը վարել է հարձակվողական գործողություններ, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ունենա առնվազը կրկնակի ավել կորուստներ՝ զուտ ռազմական պրակտիկայից ելնելով. Հարձակվողի կորուստները միշտ ավելին են լինում:
Այլ հարց է, թե կեղծ թվերը Ալիևին որքան կհաջողվի փակ պահել:

Այնպես որ, ադրբեջանական համացանցում պտտվող խոսակցությունները, որ ունեն 9-12 հազար կորուստ՝ խիստ հավանական է:

Մեկ այլ հանգամանք ևս. պաշտոնական թվերով հանդերձ մի անհերքելի իրողություն է փաստել, որ 44 օրվա դաժան պատերազմում, ուժերի անհավասարության պայմաններում՝ սիրիացի վարձկանների, թուրքական ու իսրայելական չորրորդ-հինգերորդ սերնդի ժամանակակից զինտեխնիկայի ու ԱԹՍ-ների առկայությամբ անգամ ադրբեջանական կողմն այդքան զոհ ունի՝ թեկուզ պաշտոնական թվերով:

Հայկական բանակն, ակնհայտ է, որ նույնիսկ ուժերի անհավասար պայմաններում տվել է արժանի հակահարված թշնամում, ու սա աշխարհը, նախևառաջ Ռուսաստանն ու Թուրքիան քաջ գիտակցում են: Այս մասշտաբի պատերազմում 44 օր դիմադրելը, դա իսկապես, անհավանական է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12101 անգամ
Լրահոս
Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե՞ դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե՞ սուտասան Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան» Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել, որի մի մասի վրա առանձնառուն է կառուցել Մարդ, ով դարձել է բոլորիս համար Արցախի խորհրդանիշը Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն․ մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ (լուսանկար) Չի եղել երբեք, Փաշինյանից առաջ... Դավաճանն Ալիևի կատարածուն է ՀՀ Կառավարությունում Շինընկերությունները անելանելի վիճակում են հայտնվել. Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո իշխանություններին պաշտպանող բոլոր անձինք կոլաբրիցիոնիստ են... Հերիք է մեղավորներ փնտրել, կա մի մեղավոր Նիկոլը և դրան պաշտպանող բոմժերի բազմությունը... ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանը «Green Card» ունի Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը Հայաստանի դեմ աշխատող քարոզչություն Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը Փաշինյանը շարունակում է ցինիկ ծաղրը Խայտառակություն․ Նիկոլի միակ «ձեռքբերումը» գերիների ու զոհերի աննախադեպ մեծ թիվն է Գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում «30 արծաթով» լռողները Նիկոլ Փաշինյանի հույսը քաղաքական թշվառներն են Նոր տեղադրված վերելակները պատուհաս են դարձել Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Երևանի սրտում գտնվող այս հատվածում մինչև 1988 թվականը բնակչության 99.9% թուրքեր էին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը: Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո... Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը: Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ... Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub