Ապտակը՝ ապտակի հետևից. Անճարության շքահանդես

Գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, երեկ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ։

Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, որի համաձայն, եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների հետ վերադարձվեն:

Ադրբեջանի գերիների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովն էլ հայտարարել էր, որ կողմ է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին։

Հետաքրքիրն այն է, որ այս սկզբունքի մասին Բաքուն խոսում էր՝ պատերազմից առաջ էլ, նրանք պատրաստ էին Ադրբեջանում կողմում գտնվող մի քանի հայ գերիների՝ խաղաղ բնակիչներ, փոխանակել Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։

Տարիներ շարունակ, հայկական կողմը համաձայն չէր սահմանը պատահմամբ հատած հայերին ու ծանր հանցագործներին նույն՝ հավասար հարթության մեջ դիտարկել։ Այժմ հայկական կողմը հայտարարում է բոլորը բոլորի դիմաց սկզբունքի կիրառման մասին, արդյոք սա վերաբերվում է նաև այս պատերազմից առաջ գերեվարվածներին՝ առայժմ հստակ չէ։

Այսինքն, ևս մի հարված, ևս մի պարտություն հայկական կողմի համար, որը վկայում է Փաշինյանի կառավարության անգործության, տգիտության ու անճարության մասին:
Սա մի իշխանություն է, որը ոչ միայն այս պահին չի կարողանում օրինակ ՀՀ սահմաններին ու երկրի տարածքային ամբողջականությանը տեր կանգնել, այլև հետպատերազմական վիճակում չկարողացավ գերիների ու անհետ կորածների խնդրով օր ու գիշեր աշխատել, որպեսզի հարյուրավոր ընտանիքներում տիրող ողբերգական մթնոլորտը փոքր-ինչ փոխի:

Արցախի 44-օրյա պատերազմից հետո կան տվյալներ ադրբեջանական կողմում գտնվող 60 հայ ռազմագերիների մասին։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է՝ նրանց մեծ մասի ինքնությունը պարզվել է համացանցում տարածվող տեսանյութերի ու հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա։
Խաղաղ բնակիչներ՝ շուրջ 12 հոգի գերեվարվել են համաձայնագրի ստորագրումից հետո՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին։

Պատերազմից 23 օր է անց էլ՝ գերեվարված, անհետ կորած զինծառայողների ծնողները գերատեսչական տարբեր շենքերի առջև ցույցեր են անում, գերեվարված խաղաղ բնակիչների հարազատները Կարմիր խաչի դռների մոտ են՝ որևէ տեղեկության են սպասում իրենց հարազատի վերաբերյալ։
Ավելի քան 50 հայ գերիների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի կառավարության ներկայացուցիչն ու իրավապաշտպանները դիմել են Ստրասբուրգի դատարան։

Հիշեցնենք, որ եռակողմ համաձայնագրի 8-րդ կետով նշված է՝ տեղի է ունենում ռազմագերիների պատանդների և այլ պահվող անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Որևէ ժամկետ կամ գործընթացի արագ, անհապաղ իրականացման վերաբերյալ համաձայնագրում բառ չկա։

Սարսափելի տեղեկություններ է հայտնում Human Rights Watch-ը՝ ահազանգելով հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին:

Ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ, ահազանգում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույցում: Ըստ հեղինակավոր կառույցի` հոկտեմբերի կեսերից սկսած հայ ռազմագերիները ենթարկվում են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվում և լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում։

«Տեսանյութերում ադրբեջանցիները ապտակում, հարվածում, սուր առարկայով ծակում, գետնով քարշ տալիս, ծնկի են բերում հայ ռազմագերիներին, ակնհայտորեն նպատակ ունենալով նվաստացնել նրանց, ստիպում համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վիրավորական բառեր հնչեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ինչպես նաև հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է», - ըստ «Ազատության», զեկույցում նկարագրում են իրավապաշտպանները և ընդգծում․ - «Տեսանյութերի մեծ մասում տեսանելի են այն անձանց դեմքերը, որոնց վերահսկողության ներքո են գերիները, ինչից կարելի է եզրահանգել, որ նրանք չեն վախենում նման արարքների համար պատասխանատվության ենթարկվելուց»։

«Ռազմագերիների նկատմամբ բռնությունն ու նվաստացնող վերաբերմունքը չի կարող արդարացվել», նշում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հյու Ուիլյամսոնը՝ հիշեցնելով, որ մարդասիրական իրավունքի հարգումը ենթադրում է ռազմագերիներին պաշտպանելու պարտավորություն։ « Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան այդ ամենին», - նաև ասել է իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչը:

Զեկույցի հեղինակները շեշտում են, որ թե՛ միջազգային մարդասիրական իրավունքը, թե՛ զինված հակամարտության օրենքը պահանջում է ցանկացած պարագայում ռազմագերիներին վերաբերվել մարդասիրաբար։ «Մասնավորապես Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին բռնության կամ ահաբեկման ցանկացած գործողությունից, վիրավորանքից և հասարակության հետաքրքրասիրությունից», - նաև ասվում է միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցում։

Human Rights Watch-ը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է համացանցում հրապարակված տասնյակ տեսանյութեր, տարբեր վիզուալ նյութեր, իրավաբանական փաստաթղթեր, ստուգել դրանք, զրուցել գերիների հարազատների, խնդրով զբաղվող հայաստանցի փաստաբանների հետ։ «Աչք է ծակում այն հանգամանքը, որ որոշ զինծառայողներ գերիների հետ անթույլատրելի վերաբերմունքի պահին ակնհայտորեն խաղում են տեսախցիկի առաջ», - փաստում է իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչ Հյու Ուիլյամսոնը՝ շարունակելով․ - «Չի բացառվում, որ նրանք համոզված են, որ այդ ամենը կներվի, կամ առաջնորդվել են այլ դրդապատճառներով։ Սակայն, ամեն դեպքում, ադրբեջանական իշխանությունները պարտավոր են պատասխանատվություն ապահովել գերիների հետ անթույլատրելի վերաբերմունքի փաստերի առնչությամբ՝ ինչպես անհատական քրեական հետապնդման, այնպես էլ խմբային պատասխանատվության շրջանակներում»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8336 անգամ
Լրահոս
Դավաճանն Ալիևի կատարածուն է ՀՀ Կառավարությունում Շինընկերությունները անելանելի վիճակում են հայտնվել. Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո իշխանություններին պաշտպանող բոլոր անձինք կոլաբրիցիոնիստ են... Հերիք է մեղավորներ փնտրել, կա մի մեղավոր Նիկոլը և դրան պաշտպանող բոմժերի բազմությունը... ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանը «Green Card» ունի Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը Հայաստանի դեմ աշխատող քարոզչություն Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը Փաշինյանը շարունակում է ցինիկ ծաղրը Խայտառակություն․ Նիկոլի միակ «ձեռքբերումը» գերիների ու զոհերի աննախադեպ մեծ թիվն է Գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում «30 արծաթով» լռողները Նիկոլ Փաշինյանի հույսը քաղաքական թշվառներն են Նոր տեղադրված վերելակները պատուհաս են դարձել Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Երևանի սրտում գտնվող այս հատվածում մինչև 1988 թվականը բնակչության 99.9% թուրքեր էին Եթե կարդաք Ռ. Քոչարյանի «Կյանք եւ Ազատություն» գրքի այս հատվածները, ապա կհասկանաք, թե ինչու են կարմիրով նշված սրիկաները հիմա վրեժ լուծում. Լուսանկար Փաշինյանի եւ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն Հայրենիքի 1/3-ը հանձնած Օմեգան դիրք հանձնողի վրա քֆուր էր դնում, ո՞նց եք հիմա, լա՞վ եք «Շիշ բռնողի» փեսայի կողմից քննիչին ծեծի ենթարկելու գործով կան մեղադրյալներ. քննիչը տուժող է ճանաչվել Սարգիսը զոհվեց նոյեմբերի 9-ին, հրադադարից մի քանի ժամ առաջ. իսկ քանի՞ անգամ էր հնարավոր կանգնեցնել պատերազմը 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի 18-ամյա բնակչի սպանության կասկածանքով Բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց. ՈՒՂԻՂ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը: Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո... Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը: Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ... Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub