Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին. Փաշինյանը տեղյա՞կ է ինչ են որոշել

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարի ռեժիմը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող մոնիտորինգի կենտրոն ստեղծելու և կիրառելու վերաբերյալ, ստորագրվել է համաձայնագիր», - ասված է նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում մոտ ժամանակներս դրա մեկնարկի համար:

Այսպես, Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավարտվեցին, կնքվեց համաձայնագիր: Կենտրոնը ամենակարճ ժամկետում սկսելու է իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո թուրքական կողմը հայտարարում էր, որ Արցախում թուրքական զորք է տեղակայվելու, սակայն ռուսական կողմը դա հերքում էր` նշելով, որ թուրքական զորք կլինի միայն Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք մշտադիտարկման կենտրոնում:

Հիմա պարզ չէ` ի՞նչ են պայմանավորվել ռուսներն ու թուրքերը:

Ինչ-որ մեկը Հայաստանի իշխանություններից՝ առհասարակ, տեղյա՞կ է, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը: Թե՞ ամեն ինչ թողնվել է Պուտին-Էրդողան տիրություն: Այսինքն՝ Ադրբեջանի շահը ներկայացնում է Էրդողանը, Ռուսաստանինը՝ Պուտինը: Իսկ Հայաստանի ու Արցախի շահն ո՞վ է ներկայացրել այդ գործընթացում:

Ահա Ալիևն արդեն ներկայացնում է եռակողմ հայտարարության արդյունքները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանին հաջողվել է վերադարձնել մոտ 5 հազար քառ. կմ տարածք, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Պատերազմի ընթացքում մենք ազատագրել ենք մոտ 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք ռազմի դաշտում: Բացի այդ, մենք արդեն վերադարձրել ենք մոտ 5 հազար քառ. կմ՝ խաղաղ ճանապարհով: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք մեր հողերը միայն խաղաղ ճանապարհով ենք ազատագրել: Մենք ստիպել ենք թշնամուն դա անել, թշնամին արդեն անդունդի եզրին էր՝ ամբողջովին ավերված: Նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) այլ ելք չուներ. կա՛մ ամբողջովին ոչնչացվել, կա՛մ ստորագրել կապիտուլյացիոն ակտը», - ասել է Ալիևն ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17768 անգամ
Լրահոս
ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան» Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել, որի մի մասի վրա առանձնառուն է կառուցել Մարդ, ով դարձել է բոլորիս համար Արցախի խորհրդանիշը Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն․ մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ (լուսանկար) Չի եղել երբեք, Փաշինյանից առաջ... Դավաճանն Ալիևի կատարածուն է ՀՀ Կառավարությունում Շինընկերությունները անելանելի վիճակում են հայտնվել. Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո իշխանություններին պաշտպանող բոլոր անձինք կոլաբրիցիոնիստ են... Հերիք է մեղավորներ փնտրել, կա մի մեղավոր Նիկոլը և դրան պաշտպանող բոմժերի բազմությունը... ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանը «Green Card» ունի Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը Հայաստանի դեմ աշխատող քարոզչություն Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը Փաշինյանը շարունակում է ցինիկ ծաղրը Խայտառակություն․ Նիկոլի միակ «ձեռքբերումը» գերիների ու զոհերի աննախադեպ մեծ թիվն է Գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում «30 արծաթով» լռողները Նիկոլ Փաշինյանի հույսը քաղաքական թշվառներն են Նոր տեղադրված վերելակները պատուհաս են դարձել Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Երևանի սրտում գտնվող այս հատվածում մինչև 1988 թվականը բնակչության 99.9% թուրքեր էին Եթե կարդաք Ռ. Քոչարյանի «Կյանք եւ Ազատություն» գրքի այս հատվածները, ապա կհասկանաք, թե ինչու են կարմիրով նշված սրիկաները հիմա վրեժ լուծում. Լուսանկար Փաշինյանի եւ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը: Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո... Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը: Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ... Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub