Զանգելանի ոսկու հանքի «առեղծվածն» ու Արմեն Սարգսյանի հոգատարությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հանդեպ

«Anglo-Asian Mining» ընկերությունն ու Զանգելանի ոսկու հանքը

Ռուսական մամուլը շարունակում է ակտիվորեն վերլուծել Արցախում պատերազմում հայկական կողմի պարտության պատճառները՝ ներկայացնելով թե ինչպիսի ոչ պրոսֆեսիոնալիզմ են ցուցաբերել ՀՀ իշխանությունները ռազմական որոշումներ կայացնելիս, գնված զինտեխնիկայի ընտրությունից մինչև դրանց կիրառումն ու ռազմաքաղաքական էլիտայի սխալ որոշումները: Ռուսական տարբեր աղբյուրներ թեժ են պահում հայկական բանակի՝ պատերազմին այդպես էլ չմասնակցելու, հայկական օդուժի չօգտագործման որոշումներին, այն համարելով հանցավոր սխալներ:

Հերթական վերլուծությունն է արել MEDIA RU յութուբյան ալիքը՝ պատերազմում հայկական կողմի պարտության վերաբերյալ, նա կանգ է առնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կեցվածքի թեմային, հիշեցնելով, որ նա նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո հայտարարեց, թե տեղյակ չի եղել փաստաթղթին, առավոտյան մամուլից է իմացել, որ նման հայտարարություն է ստորագրվել:

Ապա` հիշեցնում են, որ Արմեն Սարգսյանի Բրիտանիայի հետ նրա սերտ կապերի, «Բրիթիշ փեթրոլիում»-ի հետ նրա կապերի մասին և նկատում, որ պատերազմի մեկնարկից 3 շաբաթ առաջ նա հանգիստը անցկացնում էր արտերկրում, և Լոնդոնում հանդիպել էր Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական նախարար Ուենդի Մորթնի հետ: Իսկ հոկտեմբերի 27-ին, դեռ երբ պատերազմն էլ չէր ավարտվել, «Anglo-Asian Mining» ընկերությունը մամլո հաղորդագրություն տարածեց, որում հայտարարեց, որ շահագործելու է Զանգելանի ոսկու հանքերը:

Այնուհետև հայտնի դարձավ, որ «Anglo-Asian Mining» ընկերությունը Զանգելանի տարածաշրջանի ոսկու հանքերի շահագործման պայմանագիր է կնքել Ադրբեջանի կառավարության հետ (5 տարով հետախուզական, իսկ հետո 15 տարով շահագործման նպատակով): Նկատենք, որ «Anglo-Asian Mining» ընկերության ղեկավարներից մեկը Սպիտակ տան ադմինիստրացիայի նախկին տնօրեն, Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ Ջոն Սունունուն է:

Հայաստանի Հանրապետությունը Մեծ Բրիտանիայում ներկայացնող նախկին դեսպան Արմեն Սարգսյանը տարիներ շարունակ իր պաշտոնն օգտագործել է իր և իր ընտանիքի բիզնեսները զարգացնելու համար, այս մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ:
Բազմիցս է խոսվել, որ «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունն այս պատերազմում աջակցել է Ադրբեջանի կառավարությանը:

Արմեն Սարգսյանը այս տարվա փետրվարին հերքեց լուրերը, թե երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում: Բացի այդ, Արմեն Սարգսյանը երբևէ չի եղել British Petrolium ընկերության բաժնետեր: Ինչպես նշված է նախագահի պաշտոնական կենսագրության մեջ, նա եղել է ընկերության ավագ խորհրդատու, և, պայմանագրի համաձայն, Կովկասը բացառված է եղել նրա գործունեության շրջանակներից: Բացի այդ, British Petrolium-ը բաց բաժնետիրական ընկերություն է, որի բոլոր բաժնետերերը հայտնի են: Համացանցից օգտվել իմացող ցանկացած մարդ հեշտությամբ կարող է գտնել նրանց անունները: Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին», ասվում էր նախագահականի տարածած մամլո հաղորդագրությունում:

Ինչու՞ չհարվածեցինք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին

Արցախում պատերազմի ընթացքում բազմիցս բարձրացվեց հարցը, թե ինչու հայկական կողմը չի հարվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին:
Ընդ որում, երբ պատերազմ էր ընթանում Ադրբեջանի հետ, Արմեն Սարգսյանը 2 անգամ հայտարարեց, թե Հայաստանը չի հարվածի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, որն Ադրբեջանին միլիարդավոր եկամուտներ է տալիս, որպեսզի նրանք զինվեն և կռվեն հայերի դեմ:

Օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ուշագրավ տեղեկություն հայտնեց, թե ինչու «նավթամուղին չենք խփել»: «Հետո ինձ ասում են, դրա համար «Բրիթիշ Փեթրոլիումը» շատ էր խնդրել ՀՀ նախագահին: Եթե մենք խփում ենք նավթամուղին, այնտեղ կա մեկ նավթամուղ, երկու գազամուղ, այդ ամբողջը կանգնում է, մեր ռազմավարական գործընկերն ուրախանում է», ասաց Բագրատյանը:

Ապա` Բագրատյանը հավելել էր, թե «չար լեզուներն ասում են, որ Արմեն Սարգսյանը ծախել է Զանգելանի ոսկու հանքերը»: Նա շարունակում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը այդպես էլ փաստ չբերեց՝ ինքը Ամուլսարում փայ ունի, թե ոչ։ Մեր ունեցած տվյալներով՝ ձրի ստացել է ակցիաներ, որոնք վաճառել է մի քանի տասնյակ մլն դոլարով հայտնի հայ օլիգարխներից մեկին: Մինչև հիմա թուղթ չի ներկայացրել, թե արդյոք հանդիսանում է բրիտանական «Մի-6»-ի գործակալ, թե՞ ոչ։ Թուղթը ստորագրվեց, ինքն ասաց՝ տեղյակ չեմ եղել: Նախ սուտ է ասում, տեղյակ է եղել, ճշտել ենք վարչապետի գրասենյակից: Կամ եթե տեղյակ չես եղել, հիմա ես տեղյակ, տղա ջան, կասեցրու»,- ասաց Բագրատյանը։

ՀՀ նախկին վարչապետն այնուհետև հավելեց․ «Չար լեզուներն ասում են, որ ինքը ծախել է Զանգելանի ոսկու հանքերը, հիմա իրեն արաբական երկրներից կանչել ասում են՝ բա հիմա գրավեցին թուրքերը, ո՞նց է լինելու: Գուցե այդպես չէ, բայց, որպես կանոն, դրանք վեջում ճիշտ են դուրս գալիս»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին հայկական կողմը հերքեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի հրթիռակոծման մասին Ադրբեջանի պնդումը: Հոկտեմբերի 6-ին ուշ երեկոյան պաշտոնական Բաքուն հայտարարեց՝ հայկական կողմը հրթիռակոծել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մի հատվածը, սակայն Ադրբեջանի զինված ուժերը վտանգը չեզոքացրել են։ Հայկական կողմը պաշտոնապես հերքեց այս տեղեկությունը։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր. «Մենք բազմիցս ենք հայտարարել, որ չենք թիրախավորում նավթագազային ենթակառուցվածքները, սակայն անկախ տեղակայման վայրից բոլոր այն ռազմական օբյեկտները և նշանակետերը, որտեղից կրակ կարձակվի Արցախի ուղղությամբ, կոչնչացվեն»: Իսկ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր․ «Սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը, նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները»։

Արմեն Սարգսյանը 2 անգամ պատերազմի ժամանակ ասել է՝ «հանգիստ եղեք, չենք հարվածի նավթամուղին»

Նոյեմբերի 9-ին, երբ դեռ եռակողմ հայտարարությունը ստորագրելու մասին տեղեկություն չկար, հրապարակվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ հունական Kathimerini օրաթերթին, որի շրջանակում անդրադարձել է ԼՂ-ում ծավալված ռազմական գործողություններին և դրա շրջանակում նավթամուղին հարվածելու՝ հայկական կողմի մտադրությունների թեմայով հարցին:

Kathimerini-ի լրագրողը հարցնում է՝ Անկարան և Բաքուն իրենց ներկայացնում են որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորներ՝ պնդելով, որ հայկական զինված ուժերը կարող են թիրախավորել նավթատար և գազատար խողովակները, որոնք անցնում են տարածաշրջանով: Դա իրակա՞ն սպառնալիք է, թե՞ պարզապես խուճապի համար է...

Արմեն Սարգսյանը պատասխանում է. «Դա անհիմն մեղադրանքների և համապատասխան քարոզչության մասին է, որը Ադրբեջանի կառավարությունն ու իր ազգային շահերի վճարովի քարոզիչներն Արևմուտքում և այլուր ձգտում են տարածել տասնամյակներ շարունակ: Հայաստանը որպես տարածաշրջանի ապակառուցողական ուժ ներկայացնելու հետևողական փորձերը, որն իբր թե «սպառնալիք է» էներգետիկ ենթակառուցվածքների համար, եղել և շարունակում է մնալ հակահայկական հորինվածքների հիմքում, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է արտաքին լսարանին: Սրա նպատակն է բարոյապես արդարացնել հայերի դեմ շարունակվող ագրեսիան և սանձազերծված պատերազմը: Չնայած այս հարցում Ադրբեջանի կողմից ջանասիրաբար առաջ քաշած բազմաթիվ հերյուրանքներին և կանխամտածված կեղծ մեկնաբանություններին, չեմ կարող գտնել Հայաստանի գործող բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կողմից արված հայտարարություն կամ թաքնված մտադրություն, որով կարող էին հիմնավորվել նման մեղադրանքները:

Ընդհակառակը, դեռ հուլիսին, երբ հայ-ադրբեջանական սահմանագծին՝ Տավուշ-Թովուզ հատվածում, մարտերը հասան իրենց գագաթնակետին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հստակ հայտարարությամբ, վերահաստատելով, որ Հայաստանը երբեք մտադրություն կամ ծրագիր չի ունեցել վնասել նավթի և գազի խողովակաշարերը, որոնք գտնվում են Հայաստանի սահմանի մոտ: Ավելին, հայկական կողմը շարունակում է կառուցողական լինել` կապված այն էներգետիկ ենթակառուցվածքների հետ, որոնք կարևոր են Եվրոպայի, Թուրքիայի, Իսրայելի և այլ երկրների տնտեսությունների համար:

Ի վերջո, այս հարցի պատասխանը տրամաբանորեն պարզ է. եթե Հայաստանը երբևէ ցանկանար թիրախավորել և ոչնչացնել այդ գազատարներն ու նավթատարները, ապա դա անելու համար ուներ բազմաթիվ հնարավորություններ: Բայց ինչու՞ պետք է դա անեինք»:

Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 13-ին, պատերազմի թեժ օրերին ռուսական RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը դարձյալ անդրադառնում է հոգեհարազատ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հարվածելու թեմային, դարձյալ նշելով, եթե նման ցանկություն ունենային՝ դա կանեին 20 տարի առաջ:

ՀՀ նախագահը նկատել էր. «Թուրքիան խոսում է PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) զինյալների մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է, խոսում է նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մասին՝ ասելով, թե հայերը կարող են հարվածել դրան, ուստի իրենք այստեղ են այն պաշտպանելու համար»: Ապա հավելում է. «...Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը: Եթե հայերն ուզեին հարվածել խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ, երբ այն դեռ նոր էր կառուցվում: Այդ ժամանակ մի քանի հրետակոծություն, և այն առհասարակ չէր լինի, սակայն հայերը դա չեն արել: Անգամ մեկ փամփուշտ չի արձակվել: Հայերը թույլ են տվել Ադրբեջանին կառուցել խողովակաշար, վաճառել նավթ և գազ, այդ թվում և Կենտրոնական Ասիայից, վաստակել միլիարդավոր դոլարներ և, այդ գումարներն օգտագործելով, գնել միլիարդավոր դոլարների արժողությամբ զինամթերք, որը ԼՂ-ում օգտագործում են հայերի դեմ»։

Այս անհասկանալի հոգատարությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հանդեպ պատերազմի օրերին խիստ տարօրինակ է, որովհետև Արմեն Սարգսյանը ռազմական որոշումներ կայացնող չէր, հետևաբար ինչու՞ էր այդքան համոզված, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանին հայկական կողմը չի հարվածելու: Թե՞ նա երաշխավորում էր նավթամուղի գործունեությունը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 24249 անգամ
Լրահոս
Ողբերգական վթար. «Hyundai Santa Fe»-ն ընկել է Աղստև գետը, մեքենայում տղամարադու դի են գտել 2016-ին Արենը երգում էր, որ Շուշին հայկական է. 2020-ին նա զոհվեց Արցախի համար. տեսանյութ Մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը Իմ «դղյակը» Մոնումենտում չի, բայց այնտեղ դղյակային բան չկա, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Գագիկ Ջհանգիրյան Շղթայական ավտովթար, բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքնաները, ВАЗ 2106-ն էլ բախվել է կայանված BMW X5 և Opel մակնիշի ավտոմեքենաներին Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե՞ դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե՞ սուտասան Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան» Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել, որի մի մասի վրա առանձնառուն է կառուցել Մարդ, ով դարձել է բոլորիս համար Արցախի խորհրդանիշը Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն․ մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ (լուսանկար) Չի եղել երբեք, Փաշինյանից առաջ... Դավաճանն Ալիևի կատարածուն է ՀՀ Կառավարությունում Շինընկերությունները անելանելի վիճակում են հայտնվել. Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո իշխանություններին պաշտպանող բոլոր անձինք կոլաբրիցիոնիստ են... Հերիք է մեղավորներ փնտրել, կա մի մեղավոր Նիկոլը և դրան պաշտպանող բոմժերի բազմությունը... ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանը «Green Card» ունի Հայաստանի դեմ աշխատող քարոզչություն Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը Փաշինյանը շարունակում է ցինիկ ծաղրը Խայտառակություն․ Նիկոլի միակ «ձեռքբերումը» գերիների ու զոհերի աննախադեպ մեծ թիվն է Գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը: Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո... Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը: Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ... Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub