«Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է». Ո՞վ այն կասեցրեց. ռուսական մամուլի սկանդալային բացահայտումը

Հայ զինվորի արիության շնորհիվ պատերազմը երկարաձգվեց մինչև 44 օր

Ռուսաստանյան zen.yandex.ru-ում օրերս հրապարակվել է հոդված՝ «Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է» վերնագրով, որն ամբողջությամբ թարգմանել է armlife.am կայքը:

Ահա նշյալ հոդվածում ասվում է, որ Ադրբեջանը պետք է իրականացներ բլիցկրիգ և մի քանի օրում ամբողջությամբ գրավեր Արցախը։ «Ընդ որում, որոշակի ուժեր Հայաստանում պետք է դրան աջակցեին՝ որոշ ժամանակով կասեցնելով դեպի ռազմաճակատ կամավորների, զենք և զինամթերքի ուղարկելու գործընթացը, հրաժարվելով հակամարտության լուծման առաջարկվող տարբերակներից և Ռուսաստանի զինված ուժերի ներգրավումից հակամարտության լուծման մեջ։ Ամբողջական կապիտուլյացիայից հետո Արցախի հարցը ամբողջովին փակված կլիներ։

Այնուհետև ծրագրված էր իրականացնել քարոզչական գրոհ և պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա, հրահրել հակառուսական տրամադրություններ և դրա արդյունքում Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերելու և ՀԱՊԿ-ում անդամակցությունը դադարեցնելու մասին որոշում կայացնել և անմիջապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը դեպի ՆԱՏՕ։ Դրանից հետո ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան իրենց ամբողջական վերահսկողության տակ կվերցնեին Հարավային Կովկասը և առանց խոչընդոտի կարող էին սկսել խոշոր նավթային և գազային պրոյեկտների իրականացման և «Մեծ Թուրանի» կառուցման գործընթացները»։

Նման ելքը, ըստ հոդվածագրի, փաստորեն ձախողվում է: Աղբյուրը շարունակում է. «Սակայն հայ սպաների և զինվորների արիության շնորհիվ պատերազմը երկարաձգվեց մինչև մեկ ու կես ամիս։ Այդ ընթացքում բարձրագույն իշխանության կողմից դավաճանական հրամանները, արցախցի սպաների ու գեներալների վիրավորումները տարօրինակ հանգամանքներում դարձան այնքան բացահայտ, որ շատ փորձագետներ և մտածող մարդիկ համոզված են, որ տեղի էր ունեցել համակարգային դավաճանություն։ Այսինքն, ոչ թե 1-2 մարդու դավաճանություն, այլ մի ամբողջ մարդկանց խմբի դավաճանություն նախնական համաձայնությամբ։ Այդ ի՞նչ հայերի խումբ էր, որը հետաքրքրված էր հանձնել Արցախը ու Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը փոխել դեպի ՆԱՏՕ»։

Ո՞վ էր այն մեծության ֆիգուրը, որին կուղղորդեր ՄԻ-6-ի ղեկավարը

Հոդվածագիրը հիշեցնում է Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի պնդումներից մեկը. «Էրդողանին, Ալիևին և Փաշինյանին ուղղորդում է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը։ Սակայն բոլոր նրանք, ովքեր լավ հասկացել են Փաշինյանի ներքին էությունը և նրա անձի միջին մասշտաբը, միանգամից կնկատեն, որ նա դուրս է մնում վերոհիշյալ երեք անձերի ցուցակից։ Փաշինյանը չափազանց փոքր ֆիգուր է, որպեսզի նրան անմիջականորեն ուղղորդեր բրիտանական ՄԻ-6 ղեկավար Ռիչարդ Մուրը։ Նիկոլն այնքան ոչ ինքնուրույն և ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, որ նրան անընդհատ պետք է հուշել ինչ անել։ Իսկ Մուրը դժվար թե օրական հինգ անգամ կապնվեր իր հետ ասելու համար, թե ինչ նա անի։ Նիկոլին պետք է լուրջ, ինտելեկտուալ և փորձառու կուրատոր։ Եվ եթե այդ կուրատորը անընդհատ ուղղորդի Նիկոլին, ապա ՄԻ-6 ղեկավարը այլևս կարիք չի ունենա ուղիղ կերպով կապ ունենալ Փաշինյանի հետ։ Առավել ևս, որ Նիկոլը կարող էր ճիշտ չհասկանալ Մուրի ասածները և սխալ քայլեր կատարեր։ Առավել տրամաբանական է, որ Մուրը կապ պահեր Փաշինյանի փորձառու ուղղորդողի հետ։ Եվ այդ դեպքում ստացվում է, որ հենց այդ կուրատորը կլիներ այն մարդը, ով իրական ժամանակում կիրականացներ բրիտանական արտաքին հետախուզության պետի կողմից դրված խնդիրները։ Հայաստանում ո՞վ կարող է նման մեծության ֆիգուր հանդիսանալ, որպեսզի նրան ուղղորդեր ՄԻ-6 ղեկավար Ռիչարդ Մուրը։ Նայելով ՀՀ Կառավարության ողջ կազմը կարելի է տեսնել, որ կա այդպիսի ընդամենը մեկ մարդ։ Դա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է»։

Հոդվածում հիշեցնում են, որ 2013թ․ Արմեն Սարգսյանը «եղել է Lydian International (Ամուլսարի շահագործող) տնօրենների խորհրդի անդամ», ապա ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնում են, թե՝ «1984-1985 թթ․-ին Քեմբրիջում գտնվելու ժամանակ (կամ գուցե ավելի շուտ) Արմեն Սարգսյանը սկսեց համագործակցել Մեծ Բրիտանիայի ՄԻ-6 գաղտնի ծառայության հետ։ Այսինքն, Գորբաչովի վերակառուցման ծրագրի մեկնարկից նա ուղարկվեց ԽՍՀՄ, որտեղ նա կատարում էր իր չերևացող աշխատանքը տեսական ֆիզիկայի ֆակուլտետում մինչև 1992 թ․, այսինքն` մինչև ԽՍՀՄ «փլուզումը»»։
Կայքը նկատում է, որ 1992 թ․-ին «սուս ու փուս դասախոսը» հանկարծ նշանակվում է դեսպան՝ «Այն էլ ոչ թե ասենք Զանզիբարում, այլ միանգամից հենց Մեծ Բրիտանիայում։ Պարզ է, որ դա տեղի ունեցավ իր ունեցած որոշակի վաստակի արդյունքում, բայց ոչ Հայաստանի, այլ Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Իսկ ի՞նչ նա կարող է ունենալ Մեծ Բրիտանիայի հանդեպ։ Հավանական է, նա իր ներդրումը ունեցավ ԽՍՀՄ «փլուզման» գործում»։

Բանը հասնում է նրան, որ հոդվածում եզրակացնում են, որ՝ «դրսից ուղարկված ՄԻ-6 բրիտանական հետախուզության աշխատակիցները նպատակաուղղված բախումներ էին հրահրում»։ Հոդվածագիրը եզրակացնում է. «Այսպիսով, ամենայն հավանականությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիսանում է ՄԻ-6 բրիտանական գաղտնի ծառայության աշխատակից դեռևս 1984 թվականից և ունի մեծ աշխատանքային փորձ։ Նա ունի ինտելեկտուալ, վերլուծաբանական հատկություններ, հավատարիմ ծառայում է Մեծ Բրիտանիայի թագուհուն և որի ուսերի ետևում կան շատ իրականացված աշխարհաքաղաքական օպերացիաներ ի շահ Մեծ Բրիտանիայի։ Ոմանք պնդում են, որ նրան բրիտանական թագի շրջանակներում նույնիսկ համարում են մարգարիտ։ Նա բրիտանական մասոնական օթյակի անդամ է, մոտ հարաբերությունների մեջ է գտնվում այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Հենրի Քիսինջերը և արքայազն Չարլզը։ Եվ այսպես, Հայաստանը դեպի ՆԱՏՕ տանելու օպերացիան գլխավորում է բրիտանական գաղտնի ծառայության բարձրաստիճան փորձառու աշխատակից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հատկանշական է, որ նա դեռևս 1996-1997 թթ․-ին, իր վարչապետ լինելու ժամանակ, փորձում էր Արցախը վերադարձնել Ադրբեջանին, որպեսզի հետո Հայաստանը կարողանար մտնել ՆԱՏՕ»․

Հոդվածագիրը համարում է, որ հենց այդ հարցով է սուր կոնֆլիկտ եղել Վազգեն Սարգսյանի և նրա միջև: Հիշեցնենք, Հայաստանում համառ լուրեր են պտտվում, որ Վազգեն Սարգսյանը Արմեն Սարգսյանին ուժեղ ապտակ էր հասցրել ժամանակին: Այս կոնֆլիկտը բնականաբար հերքել է Արմեն Սարգսյանի կողմից:

Վլադիմիր Պուտինի տաղանդի շնորհիվ Արցախի հանձնումը կասեցվեց

Ինչևէ, հոդվածում շարունակում են, թե Արցախը Ադրբեջանին վերադարձնելու առումով, փաստորեն վերջին պատերազմով Արմեն Սարգսյանն էլ իր երկրորդ փորձն է կատարել։ Այս հոդվածում էլ շեշտում են խոսակցությունները, որ Արմեն Սարգսյանը հանդիսանում է՝ «որոշ ադրբեջանական նավթահանքերի համասեփականատեր», հետևաբար՝ «նա անձնապես է շահագրգռված տարածաշրջանում բրիտանական պրոյեկտների իրագործմամբ»։

Հոդվածում եզրակացնում են. «Առաջին փուլում թուլացվեցին Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, փչացվեցին հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Երկրապահ կամավորականների միությունը վերցվեց վերահսկողության տակ։ Երկրորդ փուլում խաղաղ կարգավորման բանակցությունները մտցվեցին փակուղի, իսկ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով պատերազմ էր հրահրում։ Երրորդ փուլը իրականացվում էր ռազմական գործողությունների ընթացքում, որի գագաթնակետը դարձավ Շուշիի հանձնումը։ Բայց, քանի որ ռազմական գործողությունները ընթանում էին մի քանի շաբաթ, ապա դա հնարավորություն տվեց Վլադիմիր Պուտինին և ռուսաստանցի փորձագետներին գտնել օպտիմալ լուծում իրավիճակը փրկելու համար, հակամարտող կողմերի վրա ճնշումներ օգտագործելով և պնդել համաձայնագրի ստորագրման և ռուսական խաղաղապահ զորքերի մտնելու վրա։ Արդյունքում Հայաստանը դեպի ՆԱՏՕ տանելու ծրագիրը ձախողվեց։ Եվ դա ի շնորհիվ հայ զինվորների և սպաների և Վլադիմիր Պուտինի տաղանդի»։

Առայժմ մեղադրանքների ողջ տարափը ուղղված է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, նկատում են հոդվածում, սակայն ուշադրության են արժանացնում Արմեն Սարգսյանի անձը և համոզմունք հայտնում, որ ճշմարտությունը աստիճանաբար դուրս կգա ջրի երես։

«Ժողովրդական զայրույթը գնալով աճելու է և շուտով պարզ կդառնա, որ այս օպերացիան Արմեն Սարգսյանի կյանքի ամենամեծ ձախողումն էր։ Դավաճանների պիտակը ճակատներին մարդիկ չեն կարողանա երկիր կառավարել և ոչ մի քարոզչական մեքենա այդ խարանը իրենց վրայից չի մաքրի։ Եվ շատ շուտով այդ մարդկանց աշխարհաքաղաքական տերերը կհասկանան, որ այդ մարդիկ իրենց համար բեռի են վերածվել և հսկայական միջոցներ կպահանջվեն այդ մարդկանց «մաքրելու» համար։ Ժողովրդի հետ հակամարտությունը կվերածվի նրան, որ հասարակ մարդիկ կսկսեն ավելի ու ավելի պարզ հասկանալ, որ դավաճանների ոհմակին պաշտպանում են ոչ միայն ուժային կառույցները, այլ նաև հզոր տերությունների հատուկ ծառայությունները։ Եվ երբ որ պարզ կդառնա, որ այդ դավաճանների ետևում կանգնած են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ապա մարդիկ վերջնականապես երես կթեքեն նրանցից»։

Այսպես, հոդվածում շեշտում են, որ Հայաստանի ներկայիս ղեկավարներին չի հաջողվի երկար պահել իշխանությունը:

դիտվել է 30077 անգամ
Լրահոս
2016-ին Արենը երգում էր, որ Շուշին հայկական է. 2020-ին նա զոհվեց Արցախի համար. տեսանյութ Մասնակիցների կազմն էլ տեսնելիս արդեն պարզ է, թե դրանք ուր, երկրի սպառնալիքներն ու անվտանգության լուծումներն ուր Դիվանագիտական նոր խայտառակություն. Մոսկվան Փաշինյանի պատճառով մեզ է մեղադրում պատերազմ հրահրելու մեջ Արցախ, Իրան, Թուրքիա, Ռուսաստանի հետ առճակատում. Ինչ փաթեթով է գալիս ամերիկյան նոր վարչակազմը Իմ «դղյակը» Մոնումենտում չի, բայց այնտեղ դղյակային բան չկա, հարևանությամբ այնպիսի դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման. Գագիկ Ջհանգիրյան Շղթայական ավտովթար, բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքնաները, ВАЗ 2106-ն էլ բախվել է կայանված BMW X5 և Opel մակնիշի ավտոմեքենաներին Աշխարհում գոյություն չունի կշեռք, որը կարող է կշռել՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ տգետ է, թե՞ դավաճան: Ավելի շատ դավաճան է, թե՞ սուտասան Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը․ դատախազները չեն հեռացվի գործի վարույթից ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա պաշտպան» Գագիկ Ջհանգիրյանը որդու անունով կեղծ աճուրդով Մոնումենտում մեծ հողատարածք է ձեռք բերել, որի մի մասի վրա առանձնառուն է կառուցել Մարդ, ով դարձել է բոլորիս համար Արցախի խորհրդանիշը Սպանությո՞ւն, թե՞ ինքնասպանություն․ մահացած են գտել Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ (լուսանկար) Չի եղել երբեք, Փաշինյանից առաջ... Դավաճանն Ալիևի կատարածուն է ՀՀ Կառավարությունում Շինընկերությունները անելանելի վիճակում են հայտնվել. Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո իշխանություններին պաշտպանող բոլոր անձինք կոլաբրիցիոնիստ են... Հերիք է մեղավորներ փնտրել, կա մի մեղավոր Նիկոլը և դրան պաշտպանող բոմժերի բազմությունը... ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Դավիթ Խաչատուրյանը «Green Card» ունի Հայաստանի դեմ աշխատող քարոզչություն Իմ Քայլն այլևս չի ենթարկվում. Փաշինյանի վախերը Փաշինյանը շարունակում է ցինիկ ծաղրը Խայտառակություն․ Նիկոլի միակ «ձեռքբերումը» գերիների ու զոհերի աննախադեպ մեծ թիվն է Գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում «30 արծաթով» լռողները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը: Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո... Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը: Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ... Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub