Իշխանությունը երկարացնում է իր հոգեվարքի նոպաները

Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որի օրակարգում է լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին»: Կասկած չկա, որ իշխանությունն այս անգամ էլ կմերժի ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախաձեռնությունը, ինչպես որ դա արեց նոյեմբերի 18-ին: Քանզի հոգեվարքի մեջ գտնվող իշխանությանը վերջին թպրտոցների հնարավորություն տվողը հենց այս դրությունն է, դրա միջոցով են ճնշում ընդվզումները, ընդդիմադիրների բողոքի ակցիաները, նրանց քրեական հետապնդման ենթարկում, բռնում-թողնում, քրեական գործեր հարուցում ու տպավորություն ստեղծում, որ իշխանությունն իր բռում է, որ ոչինչ էլ չի պատահել, այնինչ այդ ամենն իրականացնում է իր յուրային գործարարների թիկնազորից կազմած հերոսակախմբերի միջոցով:

Սա այն դեպքում, եբ ՀՀ Զինված ուժերը, ըստ էության, դեմ չեն ռազմական դրությունը վերացնելուն: Դեռեւս նոյեմբերի 10-ին ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել այդ դրությանն առնչվող հարցերը լուծելու համար, որից հետո էլ ընդդիմությունը առաջին անգամ հանդես եկավ նման նախաձեռնությամբ: Ակնհայտ է, որ հարցը քաղաքական տիրույթում է եւ դա իչպես ասացինք պետք է իշխանությանը քաղաքական հարցեր լուծելու համար: Սա պարզ դարձավ նաեւ երեկ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ: Իշխանական պատգամավորները չունեին հստակ եւ փաստարկված բացատրություններ, թե ինչու է հարկավոր, որ ռազմական դրությունը պահպանվի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը բացատրեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքված պայմանագիրը վերջ դրեց մարտական գործողություններին, դրանից հետո ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի ու ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները եղան,որ այլեւս անվտանգությունը կարելի է համարել ապահովված, հետեւաբար այն բոլոր հիմքերը, որոնք բերվել էին ռազմական դրություն հաստատելիս, այն է՝ ռազմական սպառնալիք կա ու զորահավաքի կարիք, վերացվել են:

Հիմա, ըստ պատգամավորի, ոչ սպառնալիք կա, ոչ էլ զորահավաք: Բայց սահմանափակումները՝ խոսքի ազատությունը, ազատ տեղաշարժը, հավաքների ազատությունը, շարունակում են գործել: Երկքաղաքացիները չեն կարողանում երկրից դուրս գալ, սահմանափակումները նաեւ խանգարում են մեղմել ճգնաժամը, որն այսօր կա:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով ըստ էության վայելում է պաշտպանության նախարարի իր ոչ անմիջական պորտֆելը սկսեվ ճամարտակել.«Ռազմական դրությունը հանաք բան չի: Այսօրվա թե՛ Արցախի հանրապետությունում, թե՛ Հայաստանի խնդիրների լուծումը էապես կախված են թե՛ ռազմական գերատեսչության՝ ԳՇ-ի, թե՛ այսօրվա գնահատականի հետ: Մենք այսօր պետք է կայացնենք որոշում: Եթե նրանց գնահատականը չունենք…7 օր առաջ ԳՇ պետն ասել է հնարավոր է, դա այսօր չի նշանակում, որ պահն է, այսօրվա գնահատականն ունե՞ք»: Գորգիսյանն ասաց, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններն ունեն, որ անվտանգության խնդիրները արդենիսկ լուծված են. «Լավրովի եւ Պուտինի հայտարարություններից հետո կարիք չի եղել»: Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Դուք քարտեզը բնականաբար շատ լավ կարողանում եք կարդալ, տիրապետում եք, տեսնում եք, որ մեր տարածքների պահպանության ենթակա տարածքները անգամներ մեծացել են եւ երկարությունը սպասարկելու համար հատկապես ԶՈՒ կարողությունները պետք է վերահաշվարկ անենք: Ռազմական դրության ռեժիմն է թույլ տալիս դա: Պետք է բոլոր հանգամանքները հաշվի առնենք, ոչ թե՝ ՌԴ նախագահը սա ասեց, ասվեց, որ օդը փակ է եւ այլն»: Գորգիսյանը հակադարձեց, թե կառավարությունը կարող էր 16 օրվա ընթացքում դա անել, բայց չի արել: Մոտ մեկժամյա քննարկումից հետո, ինչպես ե սպասվում էր իշխանականները մերժեցին ռազմական դրությունը վերացնելու առաջարկը՝ երկարաձգելով սեփական հոգեվարքը:

Անի Սահակյան

դիտվել է 3290 անգամ
Լրահոս
Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում «30 արծաթով» լռողները Նիկոլ Փաշինյանի հույսը քաղաքական թշվառներն են Նոր տեղադրված վերելակները պատուհաս են դարձել Դատապարտում ենք ԼՂ հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն․ ԱՄՆ դեսպան Երևանի սրտում գտնվող այս հատվածում մինչև 1988 թվականը բնակչության 99.9% թուրքեր էին Եթե կարդաք Ռ. Քոչարյանի «Կյանք եւ Ազատություն» գրքի այս հատվածները, ապա կհասկանաք, թե ինչու են կարմիրով նշված սրիկաները հիմա վրեժ լուծում. Լուսանկար Փաշինյանի եւ Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն Հայրենիքի 1/3-ը հանձնած Օմեգան դիրք հանձնողի վրա քֆուր էր դնում, ո՞նց եք հիմա, լա՞վ եք «Շիշ բռնողի» փեսայի կողմից քննիչին ծեծի ենթարկելու գործով կան մեղադրյալներ. քննիչը տուժող է ճանաչվել Սարգիսը զոհվեց նոյեմբերի 9-ին, հրադադարից մի քանի ժամ առաջ. իսկ քանի՞ անգամ էր հնարավոր կանգնեցնել պատերազմը 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ նույն մարզի 18-ամյա բնակչի սպանության կասկածանքով Բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց. ՈՒՂԻՂ Եվրախորհրդարանն ընդգծեց, որ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները պետք է անպատիժ չմնան. ԱԳՆ խոսնակ ՀՀ վարչապետն ու «Իմ քայլը» խմբակցությունն ուղղակիորեն արդարացնում են Շուշիի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունը Հայտնաբերվել է երեք քաղաքացիական անձի աճյուն․ նրանց ինքնությունը հայտնի է Ավտովթար՝ Արթիկում. 3 վիրավորների վիճակը ծանր է Ինչո՞ւ պետք է Պուտինը գերիների հարցը լուծելով աջակցի հակառուսական Նիկոլին. Լուսանկար Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչում իր երեք ամիս առաջ ընդունած որոշումը Ես իմ մի շարք ընկերների հետ ժամը 11-ից լինելու եմ Ազգային ժողովի դիմաց. «Հայրենիքի» մամուլի խոսնակ «Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին Այսօր՝ ժամը 11:00 - ին, լինելու եմ ԱԺ դիմաց՝ իմ բողոքը հայտնելու Աժ-ում ԲԴԽ անդամների ընտրության վերաբերյալ Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը. Արսեն Բաբայան Գարշա՛նք, Ենոքավանիդ մինչհեղափոխական անունն էլ Քրդևան էր. հիմի ի՞նչ՝ սպասենք, որ մի օր էլ դա հանձնե՞ս Իրաքի քրդերին Վարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին: Ժամը 13:00-ին, կոմպոզիտորի հիշատակին նվիրված արարողություն կլինի նաև Առնո Բաբաջանյանի արձանի հարակից տարածքում, որից հետո նախատեսված է նրա ստեղծագործություններից կազմված համերգային ծրագիրը: ⏰Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Առնո Բաբաջանյանի հոբելյանին նվիրված համերգ: Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ հայ գերիների վերադարձի և Շուշին ադրբեջանական քաղաք լինելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունները. փետրվարին Նախիջևանում նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԻՄ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Անահիտ Սարգսյանը: Թեմա՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է. Ստեփան Գրիգորյանը ներողություն կխնդրի Յուրի Խաչատուրովից Հունվարի 21-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննություն, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով քննության ժամանակ Հունվարի 21-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: Թեմա՝ Ի վերջո կերե՞լ էին վարչապետ Փաշինյանի ընտանիքի անդամները 3000 դոլար արժողությամբ սև խավիարը, այս գործով Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, ինչ ընթացք ունի գործը, Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռո... Հունվարի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյան: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, Հունվարի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Թեմա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին վարչապետի և իշխանության ներկայացուցիչների աղմկահարույց հայտարարությունները, Լավրովի հայտարարությունները, դատախազ Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտության գծով փոխտնօրեն Գևորգ Քառյանի, գիտական քարտուղար Արփինե Փիլոյանի, առաջատար գիտաշխատողներ Արմեն Ալլահվերդյանի, Վահե Գուրզադյանի, «CIPR - center of innovation promotion and research»-ի հիմնադիր Հրաչուհի Բողոսյանի ասուլիսը: Թեմա- «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ... Հունվարի 21-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության եւ միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանի հետ քննարկում, որը կանցկացվի Futures Studio-ի և լրագրող, հեղինակ Մարկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնած «Խոսենք ապագայից» շարքի շրջանակում: Քննարկման լեզուն. ռուսերեն՝ անգլերենի, հայերենի և ֆրանսերենի համաժամանակյա թարգմանությամբ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub