ՀՀ-ի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են առանց Հայաստանի մասնակցության.Գոհար Մելոյան

Նիկոլ Փաշինյանի կառավարման ընդամենը 2 տարում Հայաստանը միջազգային սուբյեկտից վերածվել է միջազգային օբյեկտի։ Այս մասին գրառում կատարել սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:

Նա մասնավորապես նշել է.

«Հայաստանի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են բացառապես առանց Հայաստանի մասնակցության։


Դիտարկենք վերջին օրերին հարևան պետությունների մի շարք հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակիորեն հավաստում են վերոնշյալը։ Այսպես.

1. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող եկեղեցիները ոչ միայն հայկական, այլև՝ համաշխարհարային մշակույթի արժեքներ և համաքրիստոնեական սրբավայրեր են, եւ իր անձնական պաշտպանության տակ է առնում։

2. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2 միլիոն եվրո է հատկացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում գերիների փոխանակման և անհայտ կորած անձանց գտնելու նպատակով։

3. Անհայտ կորած և գերեվարված հերոսների ծնողները հավաքվում են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առաջ՝ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնության նախագահին ուղղված նամակ՝ իրենց աջակցելու խնդրանքով։

4. Արցախցիներն անձամբ են ադրբեջանցի սպաների հետ քննարկում հայկական գյուղերից իրենց իրերը դուրս բերելու վերջնաժամկետները՝ շնորհակալություն հայտնելով ադրբեջանցի զինվորներին։

5. Ռուս խաղաղապահները և ադրբեջանցի զինվորները միասին գծում են Լեռնային Ղարաբաղում ռուս և ադրբեջանցի ուժերի վերահսկողության գոտիները՝ առանց Արցախի կամ Հայաստանի իշխանությունների որևէ ուղղակի կամ անուղղակի մասնակցության։

6. Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության երաշխավորներն են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ ՀՀ որևէ պաշտոնատար անձ որեւէ կերպ չի արձագանքում այդ հայտարարությանը։

7. Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է և քննարկում է Սյունիքի տարածքով ճանապարհեր/երկաթուղիներ կառուցելու նախագծեր, իսկ ՀՀ որևէ պաշտոնատար անձ որեւէ կերպ չի արձագանքում այս հայտարարությանը։

Ակնհայտ է, որ, եթե գործող իշխանությունները շարունակեն իրենց տխրահռչակ կրավորական կեցվածքով պաշտոնավարումը՝ իրավիճակը դառնալու է շատ ավելի նվաստացուցիչ Հայաստանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության իրավազորության ներքո միայն լինելու է մեր վճարած հարկերից հատկացվելիք պարգևավճաների չափի որոշումը։

Հայաստանի Հանրապետությանը միջազգային հարաբերությունների օբյեկտից սուբյեկտ վերադարձնելու համար օրվա հրամայական է այս իշխանությունների հեռացումը և ազգային համաձայնության կառավարության ձևավորումը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում անցկացնելով նոր ընտրություններ»։

դիտվել է 1730 անգամ
Լրահոս
Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը գործում է միայն ադրբեջանցիների համար Էս անհայրենիք մտածելակերպով մարդիկ մեզ հետ ապրում են նույն երկրում ու նույն իրավունքներն ունեն. ապրեք էդ մտքով Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար Խաղաղություն չկա՝ Երևանում ասացին Իրանի բարձրաստիճան պաշտոնյային Պուտին-Բայդեն ծանր շփումներն ու Արցախը Շամլուղի փլուզվող շենքի բնակիչներին խիստ զայրացրել է Լոռու մարզպետի պատասխանը՝ Սուրեն Պապիկյանին ՀՀ պարտքը կկազմի մոտ 9.34 միլիարդ ԱՄՆ դոլար. video Տարօրինակ ա, որ Նիկոլը մինչ օրս Ջոնի Բրջոնիին մի հատ պատասխանատու պաշտոն չի գնել Ղուլարյան Արմենը, լինելով նախկին իշխանությունների ամենաերկարամյա պաշտոնյաներից մեկը և նախկին իշխանությունների օրոք ահռելի հարստություն կուտակած մարդ, թուրք Նիկոլի որոշմամբ պաշտոն է ստանձնում Սահմանադրական մարմինն ի զորու չեք լուծարել Որպեսզի ամեն օր, քնից արթնանալուց հետո, պատկերացնեք դավաճանների՝ դեռևս իշխանության լինելու ողջ սարսափը, պարզապես նայեք այս նկարին Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ. լուսանկար Արտեմ Հարությունյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ Այդ ինչի՞ վրա էիք այդքան ուրախանում. Հայկ Ալումյան Ճշգրտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման ամսաթիվը Հերթական դիվանագիտական խայտառակությունը Ուսապարկերի ապստամբության վտանգը. Փաշինյանը վա բանկ է գնում Էրատոյի սիրտը խրախճանք է ուզում ՊԵԿ հարկային տեսուչները կաշառք են պահանջել ու ստացել. video Դու, Արարատ Միրզոյան, առնետ ես․ նույնիսկ այս իրավիճակում փող վերցրեցիր Ով է ԱԱԾ տնօրենի նոր տեղակալը Ալիևը հայտարարում է, որ Հայաստանում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել և նրանք պետք է հետ վերադառնան այդտեղ ապրելու Այս հայտարարությունն ուղիղ ակնարկ է, որ վտանգված է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը Մինսկի խմբի ձևաչափի կարևորությունը արդիական է․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար ԼՂ-ում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաարգելափակման հարցերով փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կարող է կայանալ առաջիկայում. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
հունվարի 28-ին, ժամը 14:00-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում (Աբովյան 52 հասցեում` Սև շենքում) տեղի կունենա հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանի բացումը և հուշ-ցերեկույթ: Հրավիրում ենք լուսաբանելու, հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 098-339-350 հեռախոսահամարին: Հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Արցախյան այս պատերազմի ժամանակ Վահագնին հաջողվում է փրկել 82 զինվորականի կյանք: Հերոսական արարքից օրեր անց՝ հոկտեմբ... ՀՈՒՆՎԱՐԻ27-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի աշխատանքների ամփոփում, 2021 թվականի անելիքներ՝ զարգացման և երիտասարդական ծրագրեր, սփյուռքի կրթական նախագծեր, միջազգային երկկողմ ու բազմակողմ համագործակցություն: Հունվարի 27-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը, ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Թեման՝ «Տնտեսական նոր հնարավորություններ Հայաստանի համար: Ապաշրջափակում.... Հունվարի 27-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Թուրքիայի ռազմա-քաղաքական առաջնահերթությունների և տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ: Հունվարի 26-ին`այսօր, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` Հայրենիքի փրկության շարժման հերթական իրականացվելիք հանրահավաքը, ինչ քայլեր են սպասվում, ինչ է պետք ձեռնարկել և ինչ անել այս վիճակից դուրս գալու համար Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան, ինչ աղետի կհանգեցնի Մեղրիի երկաթգծի շահագործումը, գործող իշխանության կադրային տգետ քաղաքականությունը շարունակվում է Հունվարի 26-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ինչ բացահայտումներ արվեցին Հունվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում Հունվարի 26-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եղիազարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը» Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub