Այդ ո՞ւր առանց... «ծաղիկ»

Միանգամից ասենք՝ հարցը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին է ուղղված: Այն Դավիթ Տոնոյանին, որ «բարեհաջող» պարտվեց նաև ներքին մարտը փաշինյանի մեկ այլ կամակատար Անդրանիկ Քոչարյանին ու, «տագդիգագան նահանջով», թողեց նախարարի պաշտոնը: Ասում են, ինչ-որ Վաղարշակ Հարությունյան է այն գրավել, բայց դա արդեն անէական է:

Դավիթ Տոնոյանը ոչ միայն թողեց նախարարի պաշտոնը, այլև հայտարարեց, թե պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Դա ընդունենք «ի գիտություն»: Չէ, լավ է, որ պատրաստ է: Չնայած, մյուս կողմից, թե չէ, որ պատասխանատվության պահը եկավ, իրեն պիտի հատուկ հարցնե՞ն. «Պատրա՞ստ է արդյոք այն կրել»: Ի դեպ, այդ պահը հեռու չէ, ինչպես հիմարաբար կարծում են իշխանությունից կառչածներն ու նրանց համապատասխան տեղերից կախվածները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մի խոսքով, գնաց: Նա փաշինյանի անկապ «գերագույն» հրամաններից հետո չգնաց, ստախոսությամբ հանրությանն ու ազգին մոլորության մեջ գցելուց ու ապակողմնորոշելուց հետո չգնաց, «գերագույնի»՝ ափալ-թափալ ստորագրած կապիտուլյացիայի խայտառակությունից հետո չգնաց: Մի 10 օր «ձգեց», մի քիչ էլ Քոչարյան Անդոյից մի երկու ծաղրական բան լսեց, նրան էլ ինքը մի երկու ծաղրական բան ասաց, և դրանից հետո գնաց:

Բայց, պարոն Տոնոյան, այդ ո՞ւր առանց ...«ծաղիկ»: Այսինքն՝ առանց ամենատարբեր կողմերից հնչող բազմազան հարցերի պատասխանելու:

Առաջին հարցը այնպես չէ, որ չի հնչել, բայց հիշեցնենք. որտե՞ղ էր պատերազմի նախօրյակին Դավիթ Տոնոյանը և ինչո՞ւ էր այնտեղ: Ասում են, որ Հայաստանից դուրս մի տեղ Դավիթ Տոնոյանը մասնակցում էր «փամփուշտ Դեյվիդի», նույն ինքը՝ «պատրոն Դավիթ», ծննդյան տարեդարձի խնջույքին: Այդպե՞ս է: Արձագանք եղել է, բայց ամենևին համոզիչ չէր: Այ, եթե ՊՆ սեպտեմբերի 26-28-ի մուտքի-ելքի գրագրությունը «բարձրացնեն», գոնե ինչ-որ բան կհստակվի:

Լավ, իսկ «Օսա»-ների գործա՞րքը: Զանազան օգտատերեր խոսեցին դրա մասին, համացանցում փաստաթղթերի փաթեթներ սկսեցին շրջանառվել ու, ոչ միայն «Օսա»-ների գործարքի վերաբերյալ: Այլ գործարքներ էլ կարծես ի հայտ եկան և ուրվագծվեցին: Ի դեպ, նույն «փամփուշտ Դեյվիդի» անվան շոշափմամբ: Ո՞վ պետք է այս հարցերին փաստարկված պատասխանի, պարոն Տոնոյան:

Լավ, դեռ ֆեյսբուքյան օգտատերերին, համացանցային բացահայտումները միառժամանակ դնենք մի կողմ:

ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը արեց բազմաթիվ բացահայտումներ, ներկայացրեց ուղղակի ահավոր փաստեր: Ու, ի՞նչ ասաց պաշտպանության նախարարույթունը, այն անհեթեթությունից բացի, թե «հայտարարույթունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են»: Հասկանո՞ւմ եք՝ միաժամանակ, էլի. «իրականությանը չհամապատասխանող պետական գաղտնիքներ»:

Ուստի ավելի է ընդգծվում հարցը, թե՝ պարոն Տոնոյան, այդ ո՞ւր առանց... «ծաղիկ»:

Ի դեպ, լավ է, որ ասվում է, թե պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Բայց Դավիթ Տոնոյանը դա ինչպե՞ս է պատկերացնում: Ասենք՝ ի՞նչ կարգի պատասխանատվություն նա նկատի ունի. քաղաքակա՞ն, իրավաքրեակա՞ն, թե՞ խիղճը տանջելու, այսինքն՝ անհատական հոգեկան տառապանքներով: Եվ այս խայտառակության ու աղետի մեջ, կներեք, կոնկրետ ո՞րն է Դավիթ Տոնոյանի պատասխանատվության բաժինը: Սա էլ է հետաքրքիր: Եվ վերջապես, ո՞ւր մնաց «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայեցակարգը: Ադրբեջանը պատերազմի արդյունքում ստացավ նոր տարածքներ, իսկ մենք հանձնեցինք: Պատասխան տալու բան չկա՞ այս թեմայով:

Հա, իսկ մյուսները, որոնց թվում է, թե «պլստացին» կամ ոստիկանության անվան տակ դիմակավորված ոհմակները մարդկանց վրա քսի տալով գլուխները կպրծացնեն, թող իզուր չուրախանան: Ձեր «ծաղկավորվելու» հերթն էլ գալու, ավելի ճիշտ՝ գալիս է, արդեն շքամուտքում է ու բարձրանում է աստիճաններով, մինչև ձեր դուռը մնացել է յոթ, վեց, հինգ, չորս... քայլ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 8214 անգամ
Լրահոս
Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զինծառայողներ են զոհվել Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեւէ չի հանդիպել. «Հայրենիք» Ողջերին խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք. Դավիթ Ամալյան Վիտալի Բալասանյանը նշանակվել է Ուրեմն դավադրությունը եղել է ներսից. Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին ԱԱԾ, դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառո՞ւյց եք, թե՞ Նիկոլի կլոունադան եք ապահովում Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ. դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Փաշինյանն է կազմակերպել Ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, մեր «գերագույնը» այ էս տեսակ խեղկատակությամբ էր զբաղված. Տեսանյութ Մտավորականությունը զայրացած է Հազարավոր կյանքեր խժռած Նիկոլին չգիտես ինչու ոչ ոք չի անվանում «Նիկոլ-մարդասպան» Ես սխալվել եմ. Քրիստ Մանարյան Օրվա կադր․ Ստեփանակերտ․․․ մեր օրեր․ Փաշինյանի գիրքը նետել են աղբամանը Թուրքերի հաջորդ քայլը. Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում էր (video) Գագիկ Սուրենյանը դեկտեմբեր ամսվա եղանակի մասին Ոստիկանը թուրք է եւ մարդասպան Թուրքերին սիրող-ներողներից մեկը՝ Մարինա Կարապետյան (video) Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով Ալիևը «շռայլ պարգև» է անում մեզ Հաղորդում հանցագործության մասին Երանի, թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի Ուշադիր եղեք այդ արանքում Նախիջևանից եկող կանաչու «դեզերի» տակ չմնաք. Իրանագետ Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, եթե քո մեջ արժանապատվության մի փոքր նշույլ դեռ մնացել է, պարտավոր ես ինքնակամ հեռանալ. Լալա Մնացականյան Պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է. Նելլի Խերանյան Պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. գերիներ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` Վոլոդյա Հովհաննիսյանը եղել է Սիսիական ջոկատի խմբում, կներկայացնի ռազմաճակատում տեղի ունեցած գործողություններից մանրամասներ Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին: Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»: Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը: Թեմա- Սննդամթերքի, մասնավորապես, մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub