Ղարաբաղի թրքացում թույլ չեն տալու. ՌԴ-ն ու ԵՄ երկրները գործում են

Եվրոպական միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը` կանխելու մարդկային կյանքերի կորուստը:

Եվրամիության պաշտոնական կայքէջում երեկ հրապարակված հայտարարությունում դաշինքը կոչ է անում նաև տարածաշրջանային դերակատարներին զերծ մնալ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարը։ Եվրամիությունը նաև հորդորում է տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա գրոհայիններին։ «Եվրամիությունը կհետևի հրադադարի դրույթների, մասնավորապես դրա մշտադիտարկման իրագործմանը»,- ասված է հայտարարությունում:

Պաշտոնական Բրյուսելն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ընդամենը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Դաշինքի համոզմամբ` պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ծավալուն հայտարարությունում Եվրամիությունը կրկին շեշտել է ուժի, մասնավորապես կասետային զենքի և այլ արգելված զինատեսակների կիրառման անթույլատրելիությունը «որպես հակամարտությունների կարգավորման միջոց»: Դաշինքի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հիշեցրել է միջազգային իրավունքների՝ ռազմագերիների փոխանակման և զոհերի աճյունների վերադարձի մասին պայմանավորվածությունները հարգելու անհրաժեշտության մասին։ «ԵՄ-ն կարևորում է տեղահանված բնակչության համար հնարավոր լավագույն պայմանների երաշխավորումը՝ մարդասիրական մուտք, կամավոր, անվտանգ, արժանապատիվ վերադարձ ունենալու Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ»:

Եվրամիությունն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում մշակութային ու կրոնական ժառանգության կառույցների պահպանման և վերականգնման կարևորությունը. «Բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել, պետք է հետաքննվեն»:

ԵՄ-ն այսպիսով, Պուտինի հովանու ներքո ստորագրած փաստաթղթի հիմքում շտապում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը տեսնել: Ընդ որում, արևմուտքը շեշտում է, որ Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի սկզբունքների հիման վրա պետք է այդ լուծումը լինի, ինչը նշանակում է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հաստատումը:
Մինչ այդ բավական ակտիվ է վերջին օրերին Ֆրանսիան: Ֆրանսիան պատրաստ է աջակցել Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ֆրանսիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում, հակամարտության պայմաններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ միասին, պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը», - գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ռուսաստանի մշակույթային գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու խնդրանքով: Նրանք հույս ունեն, որ այս քայլը կօգնի պահպանել քրիստոնեական, մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը: Հաղորդագրությունը ստորագրել են հայտնի երաժիշտներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, գրող Զախար Պրիլեպինը և այլն:

Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի ժառանգության հուշարձանների ճակատագրի կապակցությամբ: Նրանք վստահ են, որ պատմական վայրերը շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ կրակի դադարեցումից հետո դրանք կարող են ոչնչացվել: Մասնավորապես, նրանք կարող են հարձակման ենթարկվել վանդալների կողմից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է օգտագործի իր ողջ լիազորությունները հուշարձանները փրկելու համար: Ղարաբաղյան մշակութային ժառանգությունը կարող է ակնկալել նույն ողբերգական ճակատագիրը, ինչ հին Պալմիրան:

Արցախի նկատմամբ ուշադրության առումով՝ ԵՄ պետությունները, ՌԴ-ն բավական ճիշտ քայլեր են սկսել իրականացնել: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Արցախի թուրքացումը քաղաքակիրթ աշխարհը թույլ չի տա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5783 անգամ
Լրահոս
Վիտալի Բալասանյանը նշանակվել է Ուրեմն դավադրությունը եղել է ներսից. Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին ԱԱԾ, դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառո՞ւյց եք, թե՞ Նիկոլի կլոունադան եք ապահովում Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ. դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Փաշինյանն է կազմակերպել Ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, մեր «գերագույնը» այ էս տեսակ խեղկատակությամբ էր զբաղված. Տեսանյութ Մտավորականությունը զայրացած է Հազարավոր կյանքեր խժռած Նիկոլին չգիտես ինչու ոչ ոք չի անվանում «Նիկոլ-մարդասպան» Ես սխալվել եմ. Քրիստ Մանարյան Օրվա կադր․ Ստեփանակերտ․․․ մեր օրեր․ Փաշինյանի գիրքը նետել են աղբամանը Թուրքերի հաջորդ քայլը. Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում էր (video) Գագիկ Սուրենյանը դեկտեմբեր ամսվա եղանակի մասին Ոստիկանը թուրք է եւ մարդասպան Թուրքերին սիրող-ներողներից մեկը՝ Մարինա Կարապետյան (video) Թուրքերին զայրացրել է, որ ֆրանսիացի գործիչը կիսվել է պատմական Հայաստանի քարտեզով Ալիևը «շռայլ պարգև» է անում մեզ Հաղորդում հանցագործության մասին Երանի, թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի Ուշադիր եղեք այդ արանքում Նախիջևանից եկող կանաչու «դեզերի» տակ չմնաք. Իրանագետ Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, եթե քո մեջ արժանապատվության մի փոքր նշույլ դեռ մնացել է, պարտավոր ես ինքնակամ հեռանալ. Լալա Մնացականյան Պարզվեց՝ ոչ, խրախճանքը շարունակվում է. Նելլի Խերանյան Պարտված վարչապետը չունի հեղինակություն ոչ միայն հակառակորդի մոտ, այլ նաև մեր մոտ. Արա Զոհրաբյան. Տեսանյութ Բաքուն սկսել է զորացրել պատերազմի համար հավաքագրած պահեստային զինծառայողներին ««Երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»․ Ք. Աթաթուրք» գրառմամբ ապրանքներ` Երևանում Սույն «ծեփեմ պատին, թաթիկները կտրեմ» փուչ «դուխավիկը» ձայն-ծպտուն չի հանում... Ինչու
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. գերիներ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` Վոլոդյա Հովհաննիսյանը եղել է Սիսիական ջոկատի խմբում, կներկայացնի ռազմաճակատում տեղի ունեցած գործողություններից մանրամասներ Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին: Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»: Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը: Թեմա- Սննդամթերքի, մասնավորապես, մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub