Խայտառակություն կառավարությունում

 

 Հրապարակ թերթը տեղեկություն էր հրապարակել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները և պետական կառավարման համակարգը պատերազմի ժամանակ նույնպես շարունակում է բարձր պարգեւավճարներ ստանալ։ «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը սեպտեմբեր ամսին ստացել է 603 հազար 198 դրամ աշխատավարձ եւ 962 հազար 305 դրամ պարգեւավճար (օգոստոս ամսվա համար):

Սեպտեմբերին ստացված ողջ գումարը՝ 1 մլն 500 հազար դրամ, նախարար Բաթոյանն ուղղել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Հոկտեմբեր ամսին նախարարը ստացել է 459 հազար 577 դրամ աշխատավարձ եւ 896 հազար 800 դրամ պարգեւատրում (սեպտեմբեր ամսվա համար)»,- գրել էր թերթը՝ նշելով, որ այս մասին հայտնել են նախարարությունից հարցմանն ի պատասխան։
Ակնկալվում էր, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի պարզաբանում կնրերակայցնի այս առնչությամբ, առավել ևս, որ նախապես հայտարավել էր, թե պատարեզամի ժամանակ պետական պարգևատրման ֆոնդն ուղղվելու է բանակին։ Բայց արի ու տես, որ ոչ։ Նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառման մեջ հաստատեց, որ ինքը ստացել է պարգևատրում և դրանից բարեգործություն է կատարել․ «Հարգելի սիրելիներ,
ես իմ ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ՝ ինչ է բարեգործությունը, փոխօգնությունը, աջակցությունը, և որևէ բան իմ կյանքում չի փոխվել, բացի ծավալներից:
Բայց ես չեմ պատրաստվում հրապարակային դարձնել այդ ոլորտի իմ գործունեությունը, միայն այն պատճառով, որ որոշ շրջանակներ դադարեն բամբասանքներ տարածել և խեղաթյուրել փաստերը:
Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը:
Ես շարունակում եմ իմ անձնական միջոցներով աջակցել այն անձանց և կառույցներին, որոնց հարկ եմ համարում: Եվ դա անում եմ հիմնականում իմ աշխատավարձով ու պարգևավճարներով։ Շնորհակալություն»,- գրել է նա։
Սա բառիս բուն իմաստով խայտառակություն է, որ տեղի է ունեցել կառավարությունում։ Երկրում պատերազմ է, զինվորը, կամավորականն ու պահեստազորայինը մարտի դաշտում կյանք են տալիս հայրենիքի համար, իսկ կաբինետում տաք-տաք նստած պաշտոնյաները պրեմյա են ստանում, հետն էլ մուննաթ գալիս, թե իրենք դրանով բարեգործություն են կատարում։ Ուրեմն լսեք, լեգիտիմ կառավարության թավշյա անդամներ, պատերազմի ժամանակ ոչ թե այս կամ այն պաշտոնյան պետք է որոշի իր պրեմիան նվիրել կամ չնվիրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, այլ կառավարությունը։ Պետք է կայացվի քաղաքական որոշում՝ պետական կառավարման համակարգի պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ պետք է հատկացվի բանակին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Վերջ։ Երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մարդիկ զորակոչվել են բանակ, ընտանիքիները մնացել են առանց հիմնական աշխատուժի, մարդիկ կյանքի գնով հայրենիք են պահում ՝առանց վարձատրության, դպրոցները մակուլատուրա են հավաքում՝ բանակի համար, իսկ դուք կաբինետում նստած ինքներդ ձեզ պրեմիա եք տալիս։ Ամոթ և խայտառակություն։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 28261 անգամ
Լրահոս
Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում ՀՀ-ի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են առանց Հայաստանի մասնակցության.Գոհար Մելոյան Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճան Նիկոլի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը․ Բաբկեն Հարությունյան Խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարարությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը Ադրբեջանցի զինվորները Նիկոլ Փաշինյանի պատվին տորթ են պատրաստել. video ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ԱԳՆ-ն` Աննա Հակոբյանի PR գրասենյա՞կ. Լուսանկար «Մարտունի քաղաքը 70-80 տոկոսի չափով վնասված է՝ շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, այսինքն՝ ամեն ինչ վնասված է». Քաղաքապետ Փաշինյանը տեսել է, որ Պուտինը նստում է «ՍՈՒ 30» ինքնաթիռը, ուզեցել է ինքն էլ նստի. Բագրատյան Կոտայքի մարզպետ կնշանակվի Մեսրոպ Մեսրոպյանը Արա Սաղաթելյանը` ՀՔԾ հրավիրվելու պատճառների մասին Սխալ է պատկերացումը, թե խաղաղապահները Ղարաբաղում ընդլայնվում են․ Պեսկով Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. Էրդողան Ֆրանսիայի Սենատում սկսել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումը Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից «Անիրավ դատավոր». Կարեն Ֆարխոյան ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին Իսկ վաղը պատերազմ էր-2. ինչպես կորցնել դաշնակիցներին, ձեռք չբերել նորերին ու մնալ մենակ Լավ է, որ կարանք Թրյուդոյի հետ նասկի հագնենք՝ եռագույնի գույներով, բայց. Բագրատյան Վերաբնակեցում ահաբեկիչներով օպերացիան փորձարկվում է «Ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից». Էդմոն Մարուքյան Վաղարշակ Հարությունյանի քիթն Արցախյան պատերազմի տարիներին վառոդի հոտ չի առել․ Հրանտ Բագրատյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub