Պատերազմական հանցագործություն. BBC-ն հետաքննել է հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը

Բրիտանական հեղինակավոր BBC-ն հետաքննել է ադրբեջանցի հատուկ ջոկատայինների կողմից հայ ռազմագերիներին գերեվարելու, ապա սպանության տեսանյութերը՝ փաստելով, որ հրաման տվող զինվորականը խոսում է ադրբեջանական շեշտադրմամբ ռուսերենով, իսկ սաղավարտը, զենքը, որ կրում են, ադրբեջանական բանակինն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC-ն մասնավորապես նշել է, որ Հայաստանի իշխանությունները հայտնել են, որ սպանվածները 73-ամյա Բենիկ Հակոբյանն ու 25-ամյա Յուրի Ադամյանն են:

BBC- ն ուսումնասիրել է տեսանյութերը և հաստատել, որ դրանք նկարահանվել են հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակում Արցախում՝ Հադրութում, որտեղ բախումներ են տեղի ունեցել: Նշվում է նաև, որ գերեվարելու տեսանյութում զինվորներից մեկը գերիների հետ խոսում է ռուսերեն, սակայն ադրբեջանական ծանր շեշտադրմամբ, իսկ մյուս զինվորականի հետ՝ հենց ադրբեջաներեն: BBC- ն հաստատել է, որ երկու տեսանյութերում էլ հրաման տվողը բնիկ ադրբեջանախոս է, նկատել նաև, որ առաջին տեսանյութում գերեվարվածները կարծես նույն մարդիկ են, ինչ երկրորդում երևացող գնդակահարվածները, քանի որ կրում են նույն հագուստը: BBC-ն նշել է նաև, որ բրիտանական Bellingcat հետաքննական լրագրության մասնագիտական հարթակն արդեն բացահայտել է, որ տեսանյութում երևացող զենքերը և սաղավարտները իսկապես օգտագործվել են ադրբեջանական բանակում:

BBC-ն տեսանյութի առնչությամբ խոսել է բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպայի հետ: Ռազմական հետախուզության սպան, որն անվտանգության նկատառումներից ելնելով համաձայնել է խոսել անանունության պայմանով, ասել է, որ հիմքեր չի տեսնում ենթադրելու, որ տեսանյութը կեղծ է` չնայած նրան, որ ադրբեջանական կողմը տեսանյութն ակտիվորեն տարածելուց հետո փորձում էր հավաստիացնել, որ կեղծ է: «Սրանք իրական փամփուշտներ են, սա իսկական սպանություն է, և ես հիմք չեմ տեսնում ենթադրելու, որ դա բեմադրված է», - ասել է սպան։

BBC-ն շեշտել է նաև, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես Ադրբեջանի կողմից երկու ռազմագերիների սպանության տեսանյութը որակել է որպես «անհերքելի ռազմական հանցագործություն»: Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ BBC- ին հայտնել է, որ տեսանյութերի երկու տղամարդիկ տեղացիներ են: Նա ասել է, որ Բենիկ Հակոբյանը զինվորական չի եղել, եղել է քաղաքացի՝ Հադրութից, իսկ Յուրի Ադամյանը, ամենայն հավանականությամբ, զինծառայող է եղել հարևան գյուղից:

Լրատվամիջոցը հիշեցրել է նաև, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ ստացել է տեսանյութը և հետաքննելու է մարդու իրավունքների բոլոր ենթադրյալ խախտումները:

դիտվել է 1144 անգամ
Լրահոս
Իշխանությունը երկարացնում է իր հոգեվարքի նոպաները Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան Ինչ է արել այս ընթացքում Գլխավոր դատախազությունը Օնիկ Գասպարյանը փոշմանել է Գործարարներին զարմացրել է Փաշինյանի որոշումը. ով է լինելու նոր նախարարը Փաշինյանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ. «Նիկոլի մահապարտները» Արթուր Վանեցյանը՝ մեկուսարանում անցկացրած օրերի մասին Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանությունը Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին» Բաբայանի թիմն անհասկանալի է պահում իրեն Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում ՀՀ-ի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են առանց Հայաստանի մասնակցության.Գոհար Մելոյան Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճան Նիկոլի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը․ Բաբկեն Հարությունյան Խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարարությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը Ադրբեջանցի զինվորները Նիկոլ Փաշինյանի պատվին տորթ են պատրաստել. video ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ԱԳՆ-ն` Աննա Հակոբյանի PR գրասենյա՞կ. Լուսանկար «Մարտունի քաղաքը 70-80 տոկոսի չափով վնասված է՝ շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, այսինքն՝ ամեն ինչ վնասված է». Քաղաքապետ Փաշինյանը տեսել է, որ Պուտինը նստում է «ՍՈՒ 30» ինքնաթիռը, ուզեցել է ինքն էլ նստի. Բագրատյան Կոտայքի մարզպետ կնշանակվի Մեսրոպ Մեսրոպյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub