Օսա ԱԿ֊ից հզոր տեխնիկա էլ ունենք, բայց եթե քո վրա մեկ օրում հազարին հասնող ԱԹՍ է գալիս, պրոբլեմ է, դրանք դժվար են հայտնաբերվում, բոլոր երկրներում այդ խնդիրը կա. Արծրուն Հովհաննիսյան

Հսկայական քանակի, տարբեր ուղղություններով, տարբեր էշելոնով, տարբեր չափի ու մինչև 1000֊ի հասնող անօդաչու թռչող սարքերի խոցումը խնդիր է և ոչ միայն հայկական բանակի համար։ Այս մասին այսօր «Թիվ 5» ՀԸ եթերում հարցազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հաղորդավար Ագնեսա Խամոյանի հարցին, թե նախորդ տարի վարչապետ Փաշինյանը հայտնում էր, որ Օսա ԱԿ համալիրի ձեռքբերումն անխոցելի է դարձնում ՀՀ սահմանները, այդ դեպքում ինչպես ԱԹՍ֊ները հասան Կոտայքի մարզ, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ավելի հզոր տեխնիկա էլ կա, օրինակ Ս300 ավելի հզոր է, և ՀՕՊ համակարգերից ցանկացածը միտված է անխոցելի դարձնել օդային սահմանները:

«Սակայն պարզվոմ է, որ պրոբլեմ է այսքան քանակի ԱԹՍ֊ների դիմաց պայքարելը, մենք չորս֊ հինգ բաղադրիչի հակաօդային պաշտպանության միավոր ունենք, բայց դա խնդիր է շատ երկրների համար։ Օդային հարձակման դոկտրինաներում գրված է, որ առաջին ալիքով պետք է ՀՕՊ֊ը հանել շարքից, հիմա եթե քո վրա մեկ օրում հազարին հասնող ԱԹՍ է գալիս տաբեր ուղղությամբ ու էշելոններով, դժվար է։ Ես դա եմ ասում, ԱԹՍ֊ ները դժվար են հայտնաբերվում, բոլոր երկրներում ունեն դրա խնդիրը»։

ՍՈՒ֊30֊ի մասով Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ իրենց նշանակությամբ դրանք կիրառվում են, բայց չբացեց խաղաքարտերը. «Դա բարդ զինատեսակ է, և դրա յուրացման փուլ գոյություն ունի, և դա հայ մասնագետների մոտ ուսումնասիրման փուլում է, դա ահռելի մարտական պոտենցիալ ունի, բայց դրա փորձը պետք է ունենալ։ Մեր բանակում ավելի բարդ համակարգ, քան Սու֊30֊ը, այսօր չկա»:

Դիտարկմանը, թե փաստացի այս պատերազմին 80-ականների ու 60-ականների զենքերն են օգտագործվել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ես բազմիցս ասել եմ ռուսական, ամերիկյան զինատեսաների մեծամասնությունը ութսունականների զինատեսակներ են, մերը` նույնպես, իդեալում պետք է ունենալ 2000֊ականների զինատեսակ, բայց նախ դա թանկ է, և երկրորդ` իմաստ չունի, Դ30֊ը կրակում է, 60֊ականների է, բայց իր խնդիրը լուծում է»։

Հարցին՝ սպասելի էր, թե ոչ այս հարձակումը, հետախուզությունն ինչպես է աշխատել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց` փայլուն է աշխատել. «Բայց պետք չէ կարծել, թե սպասելի լինելը ենթադրում է հակառակորդի բոլոր քայլերն իմանալ։ Լավ պատկերացրեք. մոտ 150 000 զորախումբ է եղել բաժանված հիմնակում երեք հարվածային բռունցքի,և այս մեքենան սկսել է գործի դրվել, ու այդ մեքենան կանգնեցվել է երրորդ֊չորրորդ օրը, հետո կատարել է վերափոխումներ, մենք հանկարծակիի չենք եկել»:

Հարցին, թե կա տարբերակ ռազմական ճանապարհով պատերազմը դադարեցնելու, թե դիվանագիտական տարբերակով է կանգնեցվելու, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինվորականի մտքում առաջին հերթին ռազմական ճանապարհն է։

Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե «հաղթելու ենք» գրելով ինչ է պատկերացնում, ասաց, որ իր պատկերացմամբ` առաջին հերթին հակառակորդը չի հասնելու Արցախի լիարժեք գրավմանը:

Նա հավելեց, որ հաղթանակի մասին իր պատկերացումները կարող են չհամընկնել հայկական երկու պետությունների, ամբողջ հայ ժողովրդի պատկերացումների հետ, և որ նա միայն իր տեսակետը կարող է ասել։

Ճշտող հարցին՝ մասամբ կարո՞ղ է հասնել, նա պատասխանեց. «Այն ինչ-որ մենք պատկերացնում ենք, ինչ-որ տարածքներ դա կարող է լինել, բայց այդ տարածքների պահելը իր ձեռքում մինչև պատերազմի վերջին օրը որևէ կերպ իր համար հաղթանակ չի նշանակում. «Երկրորդը, առանց խաղաքարտերը բացելու ասեմ՝ ով ասա՞ց, որ մենք այլ տարածք չենք վերցնելու այդ տարծքի փոխարեն: Սա է իմ պատեկարցրած բանաձևը: Սրա մեջ կարող է տեղավորվել Արցախի՝ որպես պետական սուբյեկտ աշխարհի ճանաչումը, սրա մեջ կարող է տեղավորվել Ադրբեջանի ԶՈւ-երի պոտենցիալի ջարդելը, և բազում այլ բաղադրիչներ»:

Հովհաննիսյանը նշեց, որ հաճախ են իրենց մեղադրում, թե Թալիշը վաղուց նրանց ձեռքում է, ինչու չեն ասում:

«Հիմա ես որպես օրինակ եմ ասում, դա մի ընդունեք որպես վերջնական փաստ, եթե ես ելնեմ, ենթադրենք, ասեմ՝ ժողովուրր ջան, երեկ մեր դիվերսիոն խումբը մտել է Թալիշ ու նրանց 7 տանկ է խոցել, և իրենք վերահսկողությունը 4 ժամով կորցրել են, հետո նպատակահարմարությունից չելնելով մենք նահաջել ենք, դուրս ենք եկել, հիմա իրենք ամբողջական վերհսկողություն ունե՞ն Թալիշում, թե՞ ոչ»,- ասաց նա և հավելեց. «Տեղեր կան, որ գնացել նստել ենք ու չենք աղմկում այդ մասին, որովհետև եթե ամղկեցինք, ժողովրդի ասած, իրենք թասիբից ելնելով այդ վայրի վրա սկսելու են աշխատել»:

Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր կողմ ունի 2000-ական զոհ Հովհաննիսյանը նշեց. «Չէ, Պուտինի ասածն ուղիղ իմաստով պետք չէ ընդունել, մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից, բայց վերջնական թիվ մենք հիմա չենք կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ»:

դիտվել է 15300 անգամ
Լրահոս
Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան Ինչ է արել այս ընթացքում Գլխավոր դատախազությունը Օնիկ Գասպարյանը փոշմանել է Գործարարներին զարմացրել է Փաշինյանի որոշումը. ով է լինելու նոր նախարարը Փաշինյանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ. «Նիկոլի մահապարտները» Արթուր Վանեցյանը՝ մեկուսարանում անցկացրած օրերի մասին Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանությունը Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին» Բաբայանի թիմն անհասկանալի է պահում իրեն Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում ՀՀ-ի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են առանց Հայաստանի մասնակցության.Գոհար Մելոյան Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճան Նիկոլի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը․ Բաբկեն Հարությունյան Խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարարությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը Ադրբեջանցի զինվորները Նիկոլ Փաշինյանի պատվին տորթ են պատրաստել. video ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ԱԳՆ-ն` Աննա Հակոբյանի PR գրասենյա՞կ. Լուսանկար «Մարտունի քաղաքը 70-80 տոկոսի չափով վնասված է՝ շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, այսինքն՝ ամեն ինչ վնասված է». Քաղաքապետ Փաշինյանը տեսել է, որ Պուտինը նստում է «ՍՈՒ 30» ինքնաթիռը, ուզեցել է ինքն էլ նստի. Բագրատյան Կոտայքի մարզպետ կնշանակվի Մեսրոպ Մեսրոպյանը Արա Սաղաթելյանը` ՀՔԾ հրավիրվելու պատճառների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub