Պուտինը հարվածեց

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք տեսել ենք այս հաղորդագրությունները: Մենք ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և աշխատել հանուն խաղաղության», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС-ի համապատասխան հարցին: Երկու երկրների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել էին ավելի վաղ ТАСС-ին տված հարցազրույցում:

Վերջին մի քանի օրերին ռուսական մամուլը, նկատվում է, որ թեժ է պահում Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպման թեման, թեև որևէ հստակ տեղեկություն չկա այս առումով:
Հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ:

Հայտարարություններին հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե Մոսկվայում ղեկավարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: «Եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունը այդ մասին կիրազեկվի»,- ըստ Տեղեկատվության ստուգման կենտրոնի՝ նշել է Գևորգյանը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այս պահին Մոսկվայում են: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Հոկտեմբերի 23-ին Մնացականյանը մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու պետքարտուղար Մայք Փոմփեոյին: Շաբաթավերջին նախատեսված է պետքարտուղարի հանդիպումը նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս պահին արդեն հայտնի է, որ կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: «Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների իրականացումը», - նշել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։ Մնացականյան-Բայրամով նոր հանդիպման, կամ՝ Մնացականյան-Բայրամով-Լավրով եռակողմ հանդիպման մասին տեղեկություններ չկային ի սկզբանե, և քիչ առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ Լավրովը Մնացականյանի ու Բայրամովի հետ առանձին հանդիպումներ է ունեցել, քննարկվել են նախկին պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու թեմաներ, վստահաբար ունի: Նախ առաջինը՝ հրադադարը, որ Մոսկվան օրեր առաջ նախաձեռնեց կնքել՝ չի պահպանվում: Ադրբեջանն այս հարցում ունի առիթ պարզաբանումներ տալու:
Ավելին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները հստակ հայտարարում են, թե՝ «մինչև տարածքները չազատեն՝ պատերազմը չի ավարտվի»:

Սա պարզ ուղերձ է միջազգային հանրությանը, որ Թուրքիան թույլ չի տալիս կրակի դադարեցում Արցախում:  Այսինքն՝ Ալիևի ախորժակը «մեծացել» է, իսկ Մոսկվան դա չի կարող հանդուրժել այլևս, և առաջիկա մի քանի օրերին Բաքուն կստանա արժանի «ուղերձներ»:

Հետևաբար՝ որո՞նք են Մոսկվայի պատասխան քայլերը... Մնացականյանի ու Բայրամովի այսօրվա մոսկովյան այցի ու Լավրովի հետ հանդիպման արդյունքները կերևան առաջիկա ժամերին՝ ադրբեջանական կողմի պահվածքից: Արդեն իսկ հայտնի է, որ Ալիևը չեղարկել է գերմանական պարբերականին նախօրոք հարցազրույց տալու պայմանավորվածությունը: Նրա մոտ արդեն որոշակի սառը ցնցուղի էֆեկտ է:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման կազմակերպմանը ռուսական հովանու ներքո, թերևս, պետք է հասկանալ, որ պատերազմի թեժ պահին, Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին վիրավորական հայտարարություններից հետո առհասարակ՝ ինչ կա քննարկելու ու բանակցելու:

Բայց Մոսկվան կշարունակի աշխատել այս ուղղությամբ և Փաշինյանին ու Ալիևին կնստեցնի բանակցությունների սեղանի շուրջ Լավրովի նշած՝ նախկին պայմանավորվածությունների շրջանակներում:

Պուտինի միջնորդական ջանքերը տապալող Բաքուն պետք է հասկանա, որ այսպես երկար չէր կարող շարունակվել: Էրդողանի հրահանգով պատերազմի շարունակումը նշանակում էր տապալել Պուտինի ջանքերը, իսկ սա վերջնականապես հունից հանում է ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությանը, և այն փաստը, որ Լավրովը նորից արտգործնախարարների հրավիրեց Մոսկվա՝ նշանակում է, որ Պուտինի համբերության բաժակն արդեն լցվել է, և ընդդեմ Ադրբեջանի սանձարձակության քայլեր կլինեն առաջիկա մի քանի օրերին:

Ալիևի ախորժակը «մեծացել էր», արդեն Հայաստանի սահմանների ուղղությամբ ԱԹՍ-ներ էին արձակվում, իսկ սա արդեն Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դաշտ է. Պուտինը թույլ չի տա ոտնձգություն Հայաստանի օդային տարածքի նկատմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 29319 անգամ
Լրահոս
Մենք չենք մտածում, մենք համոզված ենք Դավաճան Նիկոլ ու յուր կողմնակիցներ, կարդացեք ու եթե կարող եք քնեք Հատուկ զոմբիների և անտարբերների համար․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ հայերին Բիոզանգված տաշելու նուրբ արվեստը Նիկոլ ասելիս Նեռին եմ հիշում «Ամեն ինչ բարդել ժողովրդի վրա...». Դերենիկ Մալխասյան «Պայմանավորված պատերազմ է եղել», որը պատերազմի միջոցով պետք էր ամբողջական Արցախը հանձներ, բայց իրենց մոտ ոչինչ չստացվեց Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ իր գրասենյակի աշխատողները հոկտեմբերի ամսին պարգևավճար են ստացել Հայ զինծառայողը փրկում է ականի վրա հայտնված ծառայակցի կյանքը. Տեսանյութ Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում Որքա՞ն է իրականում դոլարի փոխարժեքը. սպասվում է սոցիալական ծանրագույն վիճակ Իշխանությունը երկարացնում է իր հոգեվարքի նոպաները Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան Ինչ է արել այս ընթացքում Գլխավոր դատախազությունը Օնիկ Գասպարյանը փոշմանել է Գործարարներին զարմացրել է Փաշինյանի որոշումը. ով է լինելու նոր նախարարը Փաշինյանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում Իշխանական թիմում ևս առկա են կուլիսային տարաձայնություններ «շեֆի» գործողությունների վերաբերյալ. «Նիկոլի մահապարտները» Արթուր Վանեցյանը՝ մեկուսարանում անցկացրած օրերի մասին Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանությունը Իշխանականները պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից» Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին» Բաբայանի թիմն անհասկանալի է պահում իրեն Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub