Հագեք կամուֆլյաժները, հայրենիքը ձեզ է սպասում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ից պատերազմը սկսվելուց մինչ օրս, այս 20 օրերի ընթացքում բազում առիթներ է ունեցել ՀՀ քաղաքացիներին մարտակոչով դիմելու: Նա հայտարարում է, որ սա մեր վերջին կռիվն է, սա մեր նոր Սարդարապատն է ու ցանկացած ոք այսօր հանուն իր երեխայի խաղաղ կյանքի պետք է լինի առաջնագծում:
Առաջնագծում լինելու հրամայականը թերեւս հասկանում են նախեւառաջ նախկինները, որոնց այս իշխանությունը առանց խնայելու երկուսուկես տարի շարունակ ազգի դավաճան էր փորձում ներկայացնել: Հենց առաջին օրերից դաշնակցական կամավորների մեծ խմբեր են մեկնել հայրենիքի պաշտպանությանը, նախկին պատգամավորներ, նախարարներ, ոմանք անգամ իրենց զավակներին են ռազմադաշտ տարել, օրինակ Կիրո Մանոյանը, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, ում որդին նահատակվեց հայրենիքի պաշտպանության մարտերում, իսկ ինքը ծանր վիրավոր է: Սահմանում են ԲՀԿ-ականների մեծ խմբեր, նույնիսկ պատգամավոր Հրանտ Մադաթյանը: Այնտեղ են նախկին նախագահներն ու նրանց աջակիցներն ու մտերիմները, ու հատկապես Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս պահն էլ Արցախում է որդու՝ Լեւոնի հետ: Սիսիանի ջոկատը՝ Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ, ըսնդ որում այս օրերի ընթացքում բավականին ծանր կորուստներ են կրել եւ առանց հանգստի մաքառում են առաջնագծում, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն է իր ազատամարտիկների մեծ խմբով եւ նույնիսկ իշխանությունների ատելի Մանվել Գրիգորյանը: Արցախի հերոսը սայլակի վրա է, բայց մեծ խմբով արդեն մի քանի օր է մարտեր է ծրագրում ճակատում: Կան շատերը, որոնք իշխանությունների հայտարարած զորահավաքի շրջանակներում են այսօր այնտեղ՝ Մենուա Հարությունյանը, Արմեն Աշոտյանը եւ ուրիշներ:
Իշխանության կաբինետի ներկայացուցիչները՝ պաշտոնյաներ եւ պատգամավորներ, այո, զորակոչի ենթակա չեն, բայց այս օրհասական պահին կարող են կամավորագրվել բանակին: ԱԺ-ում վերջին 20 օրերին մի երկու անգամ կեսժամանոց նիստ է գումարվել: Հարց է առաջանում, այդ ի՞նչ կարևոր գործով են զբաղված պատգամավորները: Իրենք կասեն, թե իբր դիվանագիտական ճակատում են իրենց պատերազմը մղում, բայց միջազգային հանրության եւ պետությունների անտարբերությունը մեր ցավին, կարելի է նրանց աշխատանքի գնահատականը համարել: Ուստի անօգուտ եւ անիմաստ զբաղմունքը ժամ առաջ պետք է սրբազան պատերազմով փոխարինել:
Խաղաղ ժամանակներում զինվորի հետ կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անող պաշտոնյաների պակաս չկար: Ասում էին՝ զինվորը թող իմանա, որ պաշտոնյան իր կողքին է: Իսկ ո՞ւր են հիմա այդ կամուֆլյաժները, հագեք և զինվորագրվե՛ք:
Եթե կենաց ու մահու խնդիր է, եթե հայրենիք ունենալ-չունենալու խնդիր է,հայրենական պատերազմ են մղում, եթե զենքով կա հային փրկություն, ապա ինչու եք մնացել ձեր տաքուկ անկյուններում:

Անի Սահակյան

դիտվել է 12025 անգամ
Լրահոս
Զախարովան Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի մասին Թուրքիայում նախատեսում են Bayraktar ԱԹՍ-ների նոր մոդելների վրա տեղական շարժիչ տեղադրել Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. Նիկոլ Փաշինյանը` Al Arabiya-ին Ադրբեջանը «թքում է» միջազգային հանրության վրա. Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին Մեր ըմբիշներն առաջնագծում կռվում են հանուն խաղաղության․ լուսանկար՝ առաջնագծից Իրանի հատուկ բանագնացը մեկնել է Անկարա՝ ներկայացնելու ԼՂ խնդրի լուծման իրանական տարբերակը Վերջին ժամերին ԼՂ-ում ոչնչացվել է Թուրքիային ենթարկվող 14 սիրիացի վարձկան Անթույլատրելի էր Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը. առաջին անգամը չէ, որ նա ինքնասրբագրում է խոսքը.Ավետիքյան (video) Եթե ինչ-որ մեկին թվում է, որ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունները 21-րդ դարում էլ միայն յաթաղանով են իրագործվում, ապա չարաչար սխալվում է Հրանտ Բագրատյանը թշնամի է՞ր, որ ասում էր՝ Ալիևի տեղը լինեմ, կհարձակվեմ. Լևոն Ջավախյան (video) Ֆոսֆորային զենքի կիրառման փաստից հետո Ադրբեջանը ջիգեր է գործադրում՝ ջրից չոր դուրս գալու Դիպուկահար եմ եղել, 78 թուրք եմ խփել. դիպուկահար մայրը որդուն ճանապարհում է առաջնագիծ (video) Զոհվել է Հարութ Մնացականյանի եղբայրը Արցախի հողը մնալու է Էրդողանի կոկորդում. նա պետք է սատկի, նա մեր ձեռքով է գնալու. Լևոն Ջավախյան (video) Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված-չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին. Տիգրան Աբրահամյան Վիեննայում շուրջ 50 թուրք իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ Զինվորի ու Բժշկի ձեռքերն այսօր այսպիսի տեսք ունեն․ Արմեն Մուրադյան Այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած հրթիռային կայանքների թիրախում Արցախի հարավ-արևելյան ճակատում Ադրբեջանը կիրառում է մարտական ավիացիա և տանկեր. Wargonzo «Տեսեք՝ մենք դիմեցինք, նրանք էլ ցրեցին»․ Ուրիխանյանը՝ վարչապետի նամակի մասին Երևանը Մոսկվային է դիմել խորհրդատվության, ոչ թե ՀԱՊԿ ներգրավման հարցով. դեսպան Պատերազմը թևակոխում է մեկ այլ փուլ. այն նմանվում է 92-ականների պատերազմին.Ալեքսանդր Իսկանդարյան (video) Փաշինյան, եթե չես կարողանում ճիշտ գործել,գուցե տապալում ես ազգային անվտանգության խնդիրը. Լարիսա Ալավերդյան (video) Հարց վարչապետին. արդյոք թշնամու՝ Շուշիից 5կմ հեռավորության վրա գտնվելը նահանջի մեր ծրագրի մասն էր. պատմաբան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub