Արայիկ Հարությունյանի կանխազգացումները. նա հասկացավ` ուր հասանք

Այս հանգամանքներում, երբ լրատվամիջոցներն աշխատում են սահմանափակման ռեժիմով եւ զրկված են ռազմաճակատի, զորքի տեղաշարժի, կորուստների ու ձեռքբերումների, առհսարակ, ցանկացած տեղեկատվություն քննարկելուց, մարդիկ իրար կողք դնելով Արայիկ Հարությունյանի այս օրերի հայտարարությունները կարող են հասկանալ, թե ինչ իրավիճակ է ռազմաճակատում:

Պատերազմի մեկնարկին Արայիկ Հարությունյանը մատ թափ տալով ասում էր՝ «Պատերազմ եք ուզում, կստանաք»: Երկու օր անց հայտարարեց, որ մենք չենք խնդրելու զինադադար, այլ պարտադրելու ենք: Սպտեմբերի 30-ին հերթական ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հնարավոր եղավ ռուսական կողմի միջնորդությամբ 3-4 օր հետո հրադադար կնքել, արդյոք հիմա տեսնում է ազդակ երրորդ երկրների կողմից, որ հրադարար կարող է առաջիկա օրերին հաստատվել, Արցախի նախագահը պատասխանեց. «Այն ժամանակ կռվում էր Արցախն Ադրբեջանի դեմ, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով, այսօր պիտի խոսի Հայաստանի ու Թուրքիայի հետ` Էրդողանի հետ, ես չգիտեմ` ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»:  Այդուհանդերձ հայտարարեց. «Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով, հետևանքները` հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի վիրավորներ իրենց կողմից»:

Ըստ նրա` նաև Ադրբեջանի տնտեսությունն է ճգնաժամի առաջ կանգնելու, սոցիալական լուրջ խնդիրներ է ունենալու ադրբեջանական հասարակությունը: «Իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն ժամանակի ընթացքում փոշիացրած միլիարդները», - ասաց Արայիկ Հարությունյանը:

Ադրբեջանի պարտությունը կանխատեսելուց բացի նույն օրը նա հայտարարեց, որ շուտով ազգը կիմանա նաեւ ներքին դավաճաններին: «Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաև չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին»,-հոկտեմբերի 11-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահը, ըստ էության, պարզ դարձնելով, որ Ադրբեջանը պայմաններ է թելադրում, այդուհանդերձ չընկրկեց. «Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, և կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակցություն ունենալ։ Եթե երկարատև պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»: Երեկ արդեն Արայիկ Հարությունյանը մեկ օրվա ըթացքում երկու ուղերձ ունեցավ՝ արձանագրելով՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածությունն այդպես էլ չի պահպանվում, հակառակը՝ «հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ»:

Ուստի պահն օրհասական է այսօր, «Հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու՝ անպատիվ կյանքով ապրելու իրավունքից հրաժարվելու փոխարեն: Պետք է շարունակենք պատվով ապրել, դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, նաև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք: Մենք հաղթելու ենք»:

Անի Սահակյան

դիտվել է 10326 անգամ
Լրահոս
Վերջին ժամերին ԼՂ-ում ոչնչացվել է Թուրքիային ենթարկվող 14 սիրիացի վարձկան Անթույլատրելի էր Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը. առաջին անգամը չէ, որ նա ինքնասրբագրում է խոսքը.Ավետիքյան (video) Եթե ինչ-որ մեկին թվում է, որ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունները 21-րդ դարում էլ միայն յաթաղանով են իրագործվում, ապա չարաչար սխալվում է Հրանտ Բագրատյանը թշնամի է՞ր, որ ասում էր՝ Ալիևի տեղը լինեմ, կհարձակվեմ. Լևոն Ջավախյան (video) Ֆոսֆորային զենքի կիրառման փաստից հետո Ադրբեջանը ջիգեր է գործադրում՝ ջրից չոր դուրս գալու Դիպուկահար եմ եղել, 78 թուրք եմ խփել. դիպուկահար մայրը որդուն ճանապարհում է առաջնագիծ (video) Զոհվել է Հարութ Մնացականյանի եղբայրը Արցախի հողը մնալու է Էրդողանի կոկորդում. նա պետք է սատկի, նա մեր ձեռքով է գնալու. Լևոն Ջավախյան (video) Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված-չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին. Տիգրան Աբրահամյան Վիեննայում շուրջ 50 թուրք իսլամիստներ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը և ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ Զինվորի ու Բժշկի ձեռքերն այսօր այսպիսի տեսք ունեն․ Արմեն Մուրադյան Այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած հրթիռային կայանքների թիրախում Արցախի հարավ-արևելյան ճակատում Ադրբեջանը կիրառում է մարտական ավիացիա և տանկեր. Wargonzo «Տեսեք՝ մենք դիմեցինք, նրանք էլ ցրեցին»․ Ուրիխանյանը՝ վարչապետի նամակի մասին Երևանը Մոսկվային է դիմել խորհրդատվության, ոչ թե ՀԱՊԿ ներգրավման հարցով. դեսպան Պատերազմը թևակոխում է մեկ այլ փուլ. այն նմանվում է 92-ականների պատերազմին.Ալեքսանդր Իսկանդարյան (video) Փաշինյան, եթե չես կարողանում ճիշտ գործել,գուցե տապալում ես ազգային անվտանգության խնդիրը. Լարիսա Ալավերդյան (video) Հարց վարչապետին. արդյոք թշնամու՝ Շուշիից 5կմ հեռավորության վրա գտնվելը նահանջի մեր ծրագրի մասն էր. պատմաբան (video) ՀՀ կառավարությունը գաղափար չունի՝ ինչ է կատարվում Արցախում. Անդրանիկ Միհրանյան (video) Թափթփուկներն իրավունք չունեն խոսել Վազգեն Մանուկյանի մասին. Անդրանիկ Միհրանյան (video) Ինչու՞ Նիկոլ Փաշինյանի մարտակոչին չհետևեց Հայկ Մարությանը.Սոնա Աղեկյան (video) Թուրքիայում երկրաշարժից հետո հետցնցում է գրանցվել Վ. Պուտինի և Ն. Փաշինյանի հանդիպումը դառնում է անհրաժեշտություն․ Արման Վարդանյան Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները. ՀՀ վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub