Կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սևանի» գաղութի աշխատակիցները կեսօրին նկատել են, որ սև գույնի կատուն մտել է քրեակատարողական հիմնարկի տարածք, սակայն իրենց փորձառության շնորհիվ նկատել են, որ կատվի պարանոցին կասկածելի վզկապ կա:

Գաղութի աշխատակիցները տարբեր միջոցներ գործադրելով, կարողացել են կատվին բռնել:

Պարզվել է, որ կատուն եղել է վարժեցված, իսկ պարանոցին առկա է եղել թմրամիջոցներ թաքցնելու համար ինքնաշեն եղանակով պատրաստված սև գույնի կաշվենման վզկապ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, զննությամբ կատվի պարանոցին ամրացված վզկապի մեջ հայտնաբերվել է «Բիլայն» տեսակի՝ թվով 4 հատ բաժանորդային քարտ, ինչպես նաև 10 հատ առանձին փաթեթներ, որոնցից 8-ում հայտնաբերվել է 2,2 գրամից մինչև 2,3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Մեկ այլ փաթեթում հայտնաբերվել է 4,3 գրամ ընդհանուր քաշով «շոկոլադկա» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ-շագանակագույն, մանրացված զանգված: Իսկ տասներորդ փաթեթում հայտնաբերվել է 15,1 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն կոշտ զանգված: Գ. Շամշյանի տեղեկություններով, հայտնաբերվածը ամբողջությամբ փաթեթավորվել է, փաստի առթիվ էլ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հայտնաբերման մասին Սևանի գաղութում իմանալով, դատապարտյալները փորձել են հետաքրքրվել, թե կատուն, որին դատապարտյալները անվանում էին «Զազո», ինչպես է եղել, որ բռնվել է:

Ու երևի հիմա իրար ասում են, որ իրոք այլևս այն ժամանակները չեն, որ կարողանան անարգել արգելված իր մտցնել գաղութ:

«Զազոյի» հայտնաբերման դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ օձն իր պորտով, հավքն իր թևով չեն կարող մուտք գործել գաղութներ, քանի որ աշխատակիցները արդեն այնպես են վարպետացել, որ անմիջապես նկատում և կանխում են ցանկացած շարժ. կլինի վարժեցված աղավնի, թե՝ կատու:

դիտվել է 233 անգամ
Լրահոս
Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն. ՓՊ նախագահ «Երբեք չենք մոռանա մարդկանց, որոնք կանգնեցին մեր կողքին և որոնք՝ ոչ». Մարիամ Փաշինյանի գրառումը՝ Արցախի մասին Նահանջը պարտություն չէ. Արծրուն Հովհաննիսյան Պաշտոնական. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ. Շավարշ Քոչարյան Ինչ վիճակում է ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է ևս 43 զինծառայող Երբ ասում էինք՝ ՀԷԿ-երով Ադրբեջանին մի սնեք ջրով, այս օրվա համար էինք ասում. հայտնի ֆերմերը մեկնում է առաջնագիծ (video) Կորցնելով Արցախը՝ բոլորս մեր տներն ենք կորցնելու. ազատամարտիկի կոչը (video) Գելի սիրտ ե՞ք կերել.Ռոբերտ Քոչարյանն անհապաղ պետք է մեկնի Մոսկվա բանակցությունների. ազատամարտիկ (video) Կասպից ծովից կսկսվի մեր թշնամու ոչնչացումը. Աշոտ Գրիգորյան (video) Դավաճաններին չենք ներելու.Ռուստամ Գասպարյանի վերջին խոսքերն առաջնագծից (video) Սա քաղաքական հետապնդում է Անժելա Թովմասյանի նկատմամբ. Լարիսա Ալավերդյան (video) Էրդողանը երկրորդ Հիտլերն ա, Ալիևն էլ՝ Հիտլերի ճուտը. ազատամարտիկ (video) Իմ տղաները «գարանտ են...». Ռուստամ Գասպարյանի վերջին խոսքերը (video) «Հայելու առաջ»-ը փակելով՝ ավելի շատ վնասում եք Ձեզ.Արագած Ախոյան (video) Բաց թող, թող Քոչարյանը գնա Մոսկվայից զենքեր բերի. Գառնիկ Առաքելյան (video) Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Դարբինյանը երբեք ազնիվ չեն եղել ազգի հետ.Աշոտ Գրիգորյան (video) Ինչպե՞ս կարել է այս օրհասական պահին չխնդրել Քոչարյանին գնալ Մոսկվա. Աշոտ Գրիգորյան (video) Ռուստամ Գասպարյանից վերջին կադրերն առաջնագծից (video) Գերիները գնդակահարվում են, դիերը՝ այլանդակվում. հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ (video) Քննադատությունն իշխանություններին միայն կարող է օգնել, ինչպե՞ս չեք հասկանում. Աշոտ Գրիգորյան Անժելա Թովմասյանի նկատմամբ կա քաղաքական պատվեր. Զարուհի Փոստանջյան Գուցե միանգամից հրապարակում գնդակահարեք, դեմոկրատիա է չէ՞. Արա Վարդանյան Մենք այսօր կանգնած ենք ոչ թե մտահոգություններ լսելու, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու. ակցիա ԵՄ դեսպանատան առջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի անդամներ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը Հոկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Փոստանջյանը նամակով դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, մանրամասներ: Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ ադրբեջանական ռազմական ագրեսիան. ադրբեջանաթուրքական ռազմական քաղաքականությունը Արցախի հարցում. Արցախի անվտանգությունը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub