Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ

ԵՄ առաջնորդները պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ՝ քննարկելու Թուրքիայի հարցը:

Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ շրջադարձային փուլում են, ասել է դաշինքի գլխավոր դիվանագետը՝ հորդորելով Անկարային հետ կանգնել Միջերկրական ծովի արեւելքում հակամարտությունից և երկրում պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորել Բորելի խոսքով՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունները կախված են նրանից, թե ինչ կլինի հաջորդ օրերին. «Թուրքիայի հետ հարաբերությունը շարունակվում է՝ հուսալով, որ դրանում Եվրախորհուրդը կկարողանա կառուցողական մոտեցում զարգացնել: Հաստատ կարող եմ ասել, որ այդ հարաբերությունների պատմության մեջ ջրբաժանային պահ է: Գնդակը կհայտնվի այս կամ այն կողմում՝ կախված նրանից, թե ինչ տեղի կունենա առաջիկայում»:

Տարածաշրջանում լարվածություն առաջացավ բնական գազով պոտենցիալ հարուստ ծովային տարածքների շուրջ Թուրքիայի հետաքրքրվածության պատճառով, ինչը հակասում է Հունաստանի և Կիպրոսի շահերին: Մի քանի երկրներ ծովային զորավարժություններ են անցկացրել այնտեղ, իսկ Թուրքիան Կիպրոսի մերձակայքում նավթ և գազ է որոնում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան իր միակողմանի գործողությունները չդադարեցնի: Եթե Թուրքիան Հունաստանի և Կիպրոսի հետ ունեցած խնդիրները լուծելու նպատակով բանակցությունների սեղանի շուրջ չնստի, ապա սեպտեմբերի վերջին Եվրամիությունը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի։

Միջերկրական ծովի ափերին գտնվող ԵՄ անդամ յոթ երկրներ Կորսիկայում հրավիրված նիստից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ․ «Եթե երկխոսության հաստատման հարցում Թուրքիան առաջընթաց չգրանցի և վերջ չդնի իր միակողմանի գործողություններին, Եվրամիությունը կսկսի նախապատրաստել հավելյալ սահմանափակումների ցանկը, որը քննարկման կդրվի սեպտեմբերի 24-25-ին», - ասված է հայտարարության մեջ։ ԵՄ անդամ 7 երկրները նաև իրենց լիակատար աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել Հունաստանին ու Կիպրոսին՝ վերջիններիս ինքնիշխանության դեմ Թուրքիայի պարբերական ոտնձգությունների դեմ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանս է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։ Ըստ Ermenihaber.am-ի՝ Էրդողանը համոզմունք է հայտնել է, որ քանի դեռ Արևելյան Միջերկրականի հարցում կա «կառուցողական և արդարացի մոտեցում», վեճերը կարող են լուծվել բանակցությունների և փոխզիջումների միջոցով։ Նա շեշտել է, որ ԵՄ անդամ պետություններն այդ հարցում պետք է արդար ու հետևողական լինեն և պնդել, որ Թուրքիան շարունակելու է իր իրավունքների հարցում մինչև վերջ վճռական և ակտիվ քաղաքականություն վարել։
Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը։

Իսկ սեպտեմբերի 16-ին Անկարայում ավարտվեցին Սիրիայի ու Լիբիայի հարցով ռուսական ու թուրքական ռազմաքաղաքական պատվիրակությունների բանակցությունների 4-րդ փուլը: Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում տեխնիկական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում թե՛ Լիբիայի, թե՛ սիրիական Իդլիբի հարցում հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել:

Ermenihaber.am-ը հաղորդում է, որ ռուսական կողմը Թուրքիային առաջարկել է նվազեցնել Իդլիբում տեղակայած զինծառայողների քանակը, հատկապես քաղաքի այն թուրքական դիտակետերում, որոնք այժմ գնտվում են Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության ներքո: Թուրքական կողմը մերժել է այս առաջարկությունը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ 2020-ի մարտի 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցով ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրի դրույթներին:

Բանակցությունների ավարտից առաջ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիական համազգեստով անձանց մի քանի խմբեր մոտեցել են Իդլիբի թուրքական հենակետերից մի քանիսին, ապա հարձակվել 7-րդ հենակետի վրա:

Թուրքական կողմի պնդմամբ այդ խմբերը ուղղորդվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության կողմից: Հարձակման հետևանքով տուժածներ չկան:
Ռուսական «Sputnik» գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ Ռուսաստանը Իրանի օգնությամբ Սիրիայի կառավարական ուժերի հետ միասին մեծածավալ գրոհ է նախապատրաստում Իդլիբում տեղակայված ահաբեկչական խմբերի դեմ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հետազոտության հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհերիոն էլ իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան և վերջինիս հովանավորությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը Սիրիայի քրդաբնակ վայրերում պատերազմական ոճրագործություններ են անում։

Ըստ Ermenihaber.am-ի՝ Պինհերիոն հրավիրել է մամուլի ասուլիս և ներկայացրել 2020-ի առաջին կիսամյակում Սիրիայում արված հետազոտությունների 25 էջանոց զեկույցը, որտեղ կոշտ քննադատություն է հասցեագրված Թուրքիային։ Ըստ այդմ՝ Սիրիայի տարածք ներխուժած թուրքական զինուժը, քրդաբնակ շրջաններում կողոպտում ու ավերում է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, որոնք ներառված ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4233 անգամ
Լրահոս
«Երբեք չենք մոռանա մարդկանց, որոնք կանգնեցին մեր կողքին և որոնք՝ ոչ». Մարիամ Փաշինյանի գրառումը՝ Արցախի մասին Նահանջը պարտություն չէ. Արծրուն Հովհաննիսյան Պաշտոնական. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ. Շավարշ Քոչարյան Ինչ վիճակում է ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է ևս 43 զինծառայող Երբ ասում էինք՝ ՀԷԿ-երով Ադրբեջանին մի սնեք ջրով, այս օրվա համար էինք ասում. հայտնի ֆերմերը մեկնում է առաջնագիծ (video) Կորցնելով Արցախը՝ բոլորս մեր տներն ենք կորցնելու. ազատամարտիկի կոչը (video) Գելի սիրտ ե՞ք կերել.Ռոբերտ Քոչարյանն անհապաղ պետք է մեկնի Մոսկվա բանակցությունների. ազատամարտիկ (video) Կասպից ծովից կսկսվի մեր թշնամու ոչնչացումը. Աշոտ Գրիգորյան (video) Դավաճաններին չենք ներելու.Ռուստամ Գասպարյանի վերջին խոսքերն առաջնագծից (video) Սա քաղաքական հետապնդում է Անժելա Թովմասյանի նկատմամբ. Լարիսա Ալավերդյան (video) Էրդողանը երկրորդ Հիտլերն ա, Ալիևն էլ՝ Հիտլերի ճուտը. ազատամարտիկ (video) Իմ տղաները «գարանտ են...». Ռուստամ Գասպարյանի վերջին խոսքերը (video) «Հայելու առաջ»-ը փակելով՝ ավելի շատ վնասում եք Ձեզ.Արագած Ախոյան (video) Բաց թող, թող Քոչարյանը գնա Մոսկվայից զենքեր բերի. Գառնիկ Առաքելյան (video) Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Դարբինյանը երբեք ազնիվ չեն եղել ազգի հետ.Աշոտ Գրիգորյան (video) Ինչպե՞ս կարել է այս օրհասական պահին չխնդրել Քոչարյանին գնալ Մոսկվա. Աշոտ Գրիգորյան (video) Ռուստամ Գասպարյանից վերջին կադրերն առաջնագծից (video) Գերիները գնդակահարվում են, դիերը՝ այլանդակվում. հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ (video) Քննադատությունն իշխանություններին միայն կարող է օգնել, ինչպե՞ս չեք հասկանում. Աշոտ Գրիգորյան Անժելա Թովմասյանի նկատմամբ կա քաղաքական պատվեր. Զարուհի Փոստանջյան Գուցե միանգամից հրապարակում գնդակահարեք, դեմոկրատիա է չէ՞. Արա Վարդանյան Մենք այսօր կանգնած ենք ոչ թե մտահոգություններ լսելու, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու. ակցիա ԵՄ դեսպանատան առջև Հույսներդ արևմտյան երկրների հայկական համայնքների վրա մի դրեք. Կարեն Շախնազարով. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի անդամներ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը Հոկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Փոստանջյանը նամակով դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, մանրամասներ: Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ ադրբեջանական ռազմական ագրեսիան. ադրբեջանաթուրքական ռազմական քաղաքականությունը Արցախի հարցում. Արցախի անվտանգությունը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub