Պուտինի հետ հանդիպման արդյունքից սարսափած

Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում կրկին ափսոսանք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է հանդիպել Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով, ըստ Տիխանովսկայայի, ոչ լեգիտիմ նախագահ է:

«Բելառուս ժողովրդի աչքերում Լուկաշենկոն այլևս լեգիտիմ չէ: Մարդիկ նրան չեն վստահում ու չեն ընկալում որպես Բելառուսի նախագահ: Դա հիմք է տալիս մեզ պնդելու, որ բոլոր համաձայնությունները և բանակցություններն ապագայում կվերանայվեն նոր կառավարության կողմից, որը կձևավորվի, երբ իշխանության կգա արդար նախագահական ընտրությունների միջոցով ընտրված նոր նախագահը»,- նշել է Սվետլանա Տիխանովսկայան:

Ըստ Տիխանովսկայայի, հետդարձի ճանապարհ չկա, քանի որ իշխանությունները հատել են բոլոր սահմանները դեռևս հետընտրական առաջին օրերին՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: «Մենք հիշում ենք Լուկաշենկոյի հայտնի առաջարկը` էջը շրջելու մասին, սակայն մեր պատասխանն է՝ ոչ: Մեր բելառուս ժողովուրդը երբեք չի շրջի այս էջը»,- ասում է Բելառուս ընդդիմադիր առաջնորդը:

Դրա հետ մեկտեղ Սվետլանա Տիխանովսկայան գտնում է, որ Լուկաշենկոյի համար դեռևս ուշ չէ հեռանալ նախագահի պաշտոնից: Այս քայլը, ըստ նրա, խնդրի լուծման միակ ճիշտ տարբերակն է: «Դրա համար պետք է ընդամենը կամ հրաժարական տալ կամ սկսել երկխոսություն Համակարգող խորհրդի շրջանակում ու կազմակերպել ազատ արդար նոր ընտրություններ: Միգուցե այդ ժամանակ նա մարդկանց հիշողության մեջ մնա միայն որպես առաջին նախագահ, այլ ոչ թե որպես մարդասպան»,- ասում է Տիխանովսկայան:
Մինչդեռ Բելառուսում իշխանությունները չեն ցուցաբերում հեռացման որևէ նշաններ: Այս օրերին շարունակվում են խաղաղ ցուցարարների ու ընդդիմության ակտիվիստների բռնաճնշումներն ու ձերբակալությունները: Վերջին օրերին, ըստ լրատվամիջոցների, բելառուս իրավապահները սկսել են թիրախավորել նաև կին ցուցարարների, որոնք ևս բերման են ենթարկվում ոստիկանական բաժիններ ու ենթարկվում բռնաճնշման:

Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի իրավապահները պաշտոնապես մեղադրանք են ներկայացրել ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովային, ով Լուկաշենկոյի դեմ շարժման առաջնորդներից է: Վերջինիս ուժով երկրից արտաքսելու փորձը տապալվեց, քանի որ Կոլեսնիկովան Ուկրաինայի սահմանին պատռել էր իր անձնագիրը: Այժմ նա մեղադրվում է Բելառուսի ազգային անվտանգությանը սպառնացող կոչեր հնչեցնելու մեջ: Մեղադրանքը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում: Ըստ նրա փաստաբանի, սեպտեմբերի 12- ին Կոլեսնիկովային տեղափոխել են Ժոդինա քաղաքի կալանավայր:

Այս պահին Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի գրեթե բոլոր անդամները, բացառությամբ Նոբելյան դափնեկիր Սվետլանա Ալիքսևիչի կամ անազատության մեջ են կամ գտնվում են երկրից դուրս: Իշխանությունները հույս ունեին այս միջոցով ճնշել Լուկաշենկոյի դեմ բողոքի այս շարժումը, սակայն ընդդիմադիր առաջնորդներին թիրախավորելու քաղաքականությունը չի տալիս Լուկաշենկոյի վարչակարգին սպասվող արդյունքներ, քանի որ բելառուսցիները շարունակում են դուրս գալ փողոց՝ պահանջելով Լուկաշենկոյի հեռացումը իշխանությունից և նոր ընտրությունների անցկացում:
Իսկ ԱՄՆ Սենատում ներկայացվել է Բելառուսի հետընտրական բռնությունները դատապարտող բանաձև..

ԱՄՆ 13 սենատորներ ներկայացրել են բանաձև, ուր կոչ են անում նպատակային պատժամիջոցներ սահմանել բելառուսական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են երկրում խաղաղ ցուցարարների դեմ բռնաճնշումների համար:
Բանաձևը ներկայացրած սենատորների թվում են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը և նույն հանձնաժողովի բարձրաստիճան սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: Այստեղ նշվում է, որ օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները «ազատ և արդար չէին», իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները՝սխալ:
Բանաձևը նաև պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և նրանց, ովքեր ձերբակալվել են խաղաղ բողոքի ցույցերի ժամանակ, ներառյալ ընտրություններից առաջ ձերբակալվածներին: Ըստ բանաձևի, պատժամիջոցները պետք է իրականացվեն Եվրամիության և այլ միջազգային գործընկերների հետ համաձայնեցված, որը սենատոր Ռիշը ներկայացրեց որպես ԱՄՆ-ի աջակցություն Բելառուսի ժողովրդին, ազատ հավաքներ անցկացնելու իրավունքին և օրենքի գերակայությանը:

Իր հերթին սենատոր Մենենդեսը հիացմունք է հայտնել բելառուս ժողովրդի ցուցաբերած արիության հանդեպ՝ կոչ անելով միջազգային հանրությանը աջակցել ազատության և ժողովրդավարության ձգտող ժողովրդին: Նա նշել է, որ Լուկաշենկոն պետք է հեռանա իշխանությունից, իսկ ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է շտապ քայլեր ձեռնարկեն վերջինիս և նրա վարչակարգին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ՝ Բելառուսի ժողովրդի դեմ հանցագործությունների համար:

Բանաձևում նշվում է, որ Բելառուսի ավելի քան 7000 քաղաքացի ձերբակալվել են իրավապահների կողմից ՝ հիմնականում խաղաղ ցույցերին մասնակցելու համար: Այդ ձերբակալություններից շատերը ուղղորդվել են ծեծով ու խոշտանգումներով Բելառուսի իրավապահ մարմինների կողմից: Բանաձևում ասվում է, որ Բելառուսի իշխանությունները հետևողականորեն սահմանափակել են մամուլի ազատությունը և ճնշում գործադրել լրատվամիջոցների նկատմամբ տասնյակ լրագրողների ձերբակալություններով: Բացի այդ, արգելափակվել են բողոքի ակցիաները լուսաբանող ավելի քան 50 լրատվական կայքեր, արգելվել է երկու անկախ թերթի տպագրությունը, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների մի շարք լրագրողներ զրկվել են հավատարմագրերից:

Բանաձևը առաջ է քաշվել այն բանից հետո, երբ Human Rights Watch-ը կոչ արեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և ԵԱՀԿ-ին «արագորեն հետաքննություն սկսել» Բելառուսում հետընտրական հետապնդումների վերաբերյալ:

Օգոստոսի 9-ի ընտրություններին հաջորդող օրերին անվտանգության ուժերը «կամայականորեն բերման էին ենթարկել հազարավոր մարդկանց և համակարգված ենթարկել խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի», - սեպտեմբերի 15-ին հայտարարել է Նյու Յորքում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այս կառույցը: HRW- ն ասել է, որ հարցազրույց է վերցրել նախկին կալանավորներից, ովքեր նկարագրել են այն բոլոր բռնաճնշումները, որոնք կիրառել են բելառուս իրավապահները: Ըստ HRW- ի, այս գործողությունները ցույց են տալիս, թե որքան հեռու կարող են գնալ Բելառուսի իշխանությունները խաղաղ ցուցարարները լռեցնելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5782 անգամ
Լրահոս
Եվրոպան լուռ է, որովհետև վախենում է Թուրքիայից.Սոլովյով (video) Հակառակորդը մեծ կորուստներ կրելով նահանջում է Տղե՛րք իմացեք, պիտի շարունակենք մեր զոհված տղերքի գործը. վիրավոր Մանուել Մանուկյանի խոսքը (video) Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում Փորձ է արվում փրկության անվան տակ մեզ պարտադրել լավրովյան «խաղաղության» ծրագիրը` պարտության ու անպատվության դիմաց Պարզապես անկեղծ եղեք. որքան զոհ ունենք եւ ինչքան տարածք ենք կորցրել Զոհվել է Մուշեղ Սաղաթելյանի որդին Սա իշխանությունների վրեժխնդրությունն է Անժելա Թովմասյանից. Գագիկ Համբարյան Շավարշ Քոչարյանը՝ Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպման ու ՀԱՊԿ-ին չդիմելու մասին (video) Երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի տեսախցիկի աշխատանքը կազմել է 31 ժամ Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով Այո, նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է Անկեղծ եղեք ժողովրդի հետ, ասեք ճիշտը, միգուցե ներեն ԱՄԷ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձը Թուրքիայում ձերբակալվել է Դեմ եմ զինադադարի դիմաց տարածքներ հանձնելուն. ՓՊ նախագահ «Երբեք չենք մոռանա մարդկանց, որոնք կանգնեցին մեր կողքին և որոնք՝ ոչ». Մարիամ Փաշինյանի գրառումը՝ Արցախի մասին Նահանջը պարտություն չէ. Արծրուն Հովհաննիսյան Պաշտոնական. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ. Շավարշ Քոչարյան Ինչ վիճակում է ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է ևս 43 զինծառայող Երբ ասում էինք՝ ՀԷԿ-երով Ադրբեջանին մի սնեք ջրով, այս օրվա համար էինք ասում. հայտնի ֆերմերը մեկնում է առաջնագիծ (video) Կորցնելով Արցախը՝ բոլորս մեր տներն ենք կորցնելու. ազատամարտիկի կոչը (video) Գելի սիրտ ե՞ք կերել.Ռոբերտ Քոչարյանն անհապաղ պետք է մեկնի Մոսկվա բանակցությունների. ազատամարտիկ (video) Կասպից ծովից կսկսվի մեր թշնամու ոչնչացումը. Աշոտ Գրիգորյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի անդամներ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը Հոկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Փոստանջյանը նամակով դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, մանրամասներ: Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ ադրբեջանական ռազմական ագրեսիան. ադրբեջանաթուրքական ռազմական քաղաքականությունը Արցախի հարցում. Արցախի անվտանգությունը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub