«Արյունալի» կրքեր. Աննա Հակոբյանն ընդվզում է Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ

Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի շուրջ աննախադեպ զարգացումներ են ընթանում։ Հոկտեմբերի 1-ին ավարտվում է պրոֆեսոր տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը։ Վերջերս առողջապահության նախարարությունը հայտնեց, թե մտադիր չէ երկարացնել պայմանագիրը։ Նկատենք, որ Սամվել Դանիելյանը ոչ միայն Հայաստանի, ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի մասշտաբով բարձրակարգ մասնագետ է, ավելին՝ եթե կուզեք նրա անձով է պայմանավորված ողջ ինստիտուտի արդյունավետ գործունեությունը եւ նախարարության դիրքորոշումը բնական է, որ ընդվզման պատճառ պետք է դառնար։ Եւ այդպես էլ եղավ։

Այդ հայտարարությանը հաջորդեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի և մի շարք աշխատակիցների ազատման դիմումները։ Նրանք բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը՝ հնարավորություն ընձեռելով շարունակել «ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը»։

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին՝ նշելով, որ «ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունը․ ուղղակի լրացել է տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը»։

Միքանիօրյա խմորումներից հետո, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում բարի լուր ավետեց․ «Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:
Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:
Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները»:

Իհարկե, տարակուսելի է, թե ինչու է անձնակազմին հաթաթա տալիս, փոխանակ դա անի այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում էին ինստիտուտը դարձնել իրենց բոստանը եւ դրանով էր պայմանավորված նաեւ անվանի բժշկի հետ պայմանագիրը չերկարացնելու մտադրությունը։ Պատահական չէ, որ նույն օրը, երբ Փաշինյանը հայտարարեց պայմանագիրը երկարացնելու հանձնարարականի մասին, տիկինը՝ Աննա Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ դադարեցրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի հայրենակիցներ, Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել է նա։

Իրականում խոսում են, որ Աննա Հակոբյանը այս ինստիտուտի ղեկավարի պաշտոնում իր «մարդուն» է ցանկացել նշանակել, բավականին եկամտաբեր մեխանիզմներով հետագայում գումար աշխատելու նպատակով։ Նա է նախարարին հանձնարարել չերկարացնել պայմանագիրը, ինչից հետո առաջացել է այս «բոլոլան», արդյոք հիմնադրամում իր գործունեությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն չէ ամուսնու որոշման հետ, հստակ պնդել չենք կարող, բայց ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում։

Անի Սահակյան

դիտվել է 8491 անգամ
Լրահոս
Պաշտոնական. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ. Շավարշ Քոչարյան Ինչ վիճակում է ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է ևս 43 զինծառայող Երբ ասում էինք՝ ՀԷԿ-երով Ադրբեջանին մի սնեք ջրով, այս օրվա համար էինք ասում. հայտնի ֆերմերը մեկնում է առաջնագիծ (video) Կորցնելով Արցախը՝ բոլորս մեր տներն ենք կորցնելու. ազատամարտիկի կոչը (video) Գելի սիրտ ե՞ք կերել.Ռոբերտ Քոչարյանն անհապաղ պետք է մեկնի Մոսկվա բանակցությունների. ազատամարտիկ (video) Կասպից ծովից կսկսվի մեր թշնամու ոչնչացումը. Աշոտ Գրիգորյան (video) Դավաճաններին չենք ներելու.Ռուստամ Գասպարյանի վերջին խոսքերն առաջնագծից (video) Սա քաղաքական հետապնդում է Անժելա Թովմասյանի նկատմամբ. Լարիսա Ալավերդյան (video) Էրդողանը երկրորդ Հիտլերն ա, Ալիևն էլ՝ Հիտլերի ճուտը. ազատամարտիկ (video) Իմ տղաները «գարանտ են...». Ռուստամ Գասպարյանի վերջին խոսքերը (video) «Հայելու առաջ»-ը փակելով՝ ավելի շատ վնասում եք Ձեզ.Արագած Ախոյան (video) Ամոթ... «ժողովրդավար» Հայաստանում հեռուստադիտողների սիրելի հաղորդումը փակում եք.Սոնա Աղեկյան Բաց թող, թող Քոչարյանը գնա Մոսկվայից զենքեր բերի. Գառնիկ Առաքելյան (video) Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արմեն Դարբինյանը երբեք ազնիվ չեն եղել ազգի հետ.Աշոտ Գրիգորյան (video) Ինչպե՞ս կարել է այս օրհասական պահին չխնդրել Քոչարյանին գնալ Մոսկվա. Աշոտ Գրիգորյան (video) Ռուստամ Գասպարյանից վերջին կադրերն առաջնագծից (video) Գերիները գնդակահարվում են, դիերը՝ այլանդակվում. հայկական կողմը դիմել է ՄԻԵԴ (video) Քննադատությունն իշխանություններին միայն կարող է օգնել, ինչպե՞ս չեք հասկանում. Աշոտ Գրիգորյան Անժելա Թովմասյանի նկատմամբ կա քաղաքական պատվեր. Զարուհի Փոստանջյան Գուցե միանգամից հրապարակում գնդակահարեք, դեմոկրատիա է չէ՞. Արա Վարդանյան Մենք այսօր կանգնած ենք ոչ թե մտահոգություններ լսելու, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու. ակցիա ԵՄ դեսպանատան առջև Հույսներդ արևմտյան երկրների հայկական համայնքների վրա մի դրեք. Կարեն Շախնազարով. video ՀՀԿ-ն դիմում է ժողովրդին՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը.Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի անդամներ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը Հոկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Փոստանջյանը նամակով դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, մանրամասներ: Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: ԹԵՄԱ՝ ադրբեջանական ռազմական ագրեսիան. ադրբեջանաթուրքական ռազմական քաղաքականությունը Արցախի հարցում. Արցախի անվտանգությունը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub