Դուք արտոնյալ եք, մնացածը կարևոր չի

Երեկ Գյումրիում Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բացմանը մասնակցող Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանում արտոնյալ գործարարներ չկան:

«Հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել և բազմիցս հիմնավորել ենք: ՊԵԿ-ը գործառույթներ է իրականացնում առհասարակ էն տնտեսվարողների նկատմամբ, որոնք վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք, համապատասխան առիթներ: Այս կամ այն շարժառիթով կապելով գործարարի անձը և այլն` Պետական եկամուտների կոմիտեում վաղուց միջոցառումներ, ստուգումներ չեն նախաձեռնվում: Դա ես ձեզ վստահեցնում եմ», - ասաց Հովհաննիսյանը:

ՊԵԿ-ը իր կազմում քննչական վարչություն ունի, որը բացահայտում է տնտեսական բնույթի հանցագործություններ։ Հարցին, թե արդյոք առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ, Էդվարդ Հովհաննիսյանը հակիրճ պատասխան տվեց. – «Սպասենք»:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործի մասին, որը վերաբերում է 2012 և 2017թթ. խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք բաժանելուն։

ՊԵԿ-ը քրեական գործ էր հարուցել նաև Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու հատկանիշներով: Այս դեպքում էլ պաշտոնյան միայն նշեց, որ գործը արդեն այլ մարմինների տիրույթում է. – «Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը այս պահին դատարանների քննության տիրույթում է գտնվում: Սպասենք, կունենանք գնահատական»:

Փաստորեն, ըստ իշխանության՝ Հայաստանում արտոնյալ գործարարներ չկան...

Հետաքրքիրն այն է, որ իշխանությունը ձգտում է ապացուցել մի բան, որը որևէ տրամաբանության չի դիմանում: Հայաստանում կա իշխանություն, որն իրեն արտոնյալ պայմանների մեջ է դրել: Սա մեկ:

Հաջորդը, Հայաստանում բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իշխանության տեսակետ, կամ քննադատում են իշխանության այս, կամ այն քայլը՝ հետապնդվում են իշխանության կողմից:

Հետևաբար, ցանկացած երբեմնի «արտոնյալ», կարող է հայտնվել «հետապնդվողի» կարգավիճակում:

Ու այս պայմաններում իշխանությունը ցանկանում է, որ Հայաստանում ներդրումնե՞ր իրականացվեն...

Երբ իշխանությունը ցանկացած այլախոհ «արտոնյալ» գործարար կարող է հայտնվել հետապնդվողի կարգավիճակում՝ ինչի՞ մասին է խոսքը:

Կարևորը, որ իշխանության ներկայացուցիչները մնան արտոնյալ պայմաններում: Այ, նրանց ոչինչ չի սպառնում. Պարգևավճարները ստանում են ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին, ծախսերն անում են, իսկ մնացածն արդեն կարևոր չի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2975 անգամ
Լրահոս
Ինչ է հարցրել Մակրոնը Ալիևին. մանրամասնում է Ֆրանսիայի նախագահը. video Բոլորը պետք է պայմանավորվեն բացառապես Ռուսաստանի հետ. Պուտինը սկսում է զայրանալ «Էրդողանական Թուրքիան՝ Հարավային Կովկասում». Համաշխարհային մամուլի անդրադարձը Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Էրդողանի պատասխանը. 60 минут. video Ինձ քցեց գետին, իրա մարմնով պառկեց վրես՝ որ ինձ բան չլինի Ադրբեջանական ԶՈՒ ԳՇ պետը՝ օտարերկրյա գործակալ. նա գտնվում է փախուստի մեջ․ FreeAzerbaijan Հայաստանը հետ կկանչի Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանին Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր. Բեգլարյան Ադրբեջանական բանակի կորուստները ժամը 18։00-ի դրությամբ. Ինֆոգրաֆիկա Զոհվել է Le Monde-ի լրագրողներին ուղեկցող երիտասարդը. «Հետք» Էրդողանի պատասխանը՝ 3 նախագահների հայտարարությանը «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը. նոր տեսանյութ Բացառիկ կադրեր է հրապարակվել Մարտունիում ադրբեջանական կրակից 24News-ի լրագրողի վիրավորման պահից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևին ուղիղ ասել եմ՝ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն Flight Radar պորտալը DDos հարձակման է ենթարկվում. որոշ աղբյուրներ դա կապում են ԼՂ հակամարտության հետ Ադրբեջանական անօդաչուի խոցումը. video ԱԱԾ իրազեկումը՝ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ․ լրագրող Ավետիս Հարությունյանը նշում է՝ հայտնվել էին շրջափակման մեջ Եվրոպական խորհրդարանը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին․ Աշոտյան Ֆրանսիայից ինքնաթիռ կժամանի` տեղափոխելու Արցախում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին Լուսանկարներ՝ հրետակոծված Իվանյանի (Խոջալու) տնից. հղի կինն ու նրա 1 տարեկան երեխան հրաշքով են փրկվել Թուրքիան խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին Ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքները Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի մասնակցությունը Արցախում տիրող ռազմական գործողություններում. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում: Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Թեմա՝ Արցախադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված բախումները, Թուրքիայի ներգրավվածությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարուևթյունը՝ ՀԱՊԿ-ին չդիմելու, ռուսական զորքեր չներգրավելու վերաբերյալ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա վրացագետներ Ջոնի Մելիքյանի և Ալիկ Էրոյանցի ասուլիսը: Թեմա- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, Վրաստանը և տեղի հայ համայնքը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ռազմական իրավիճակում տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում: Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը, հայ-ռուսական հարաբերություններ Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և նախկին պատգամավոր /ՀՀԿ/ Մարգարիտ Եսայանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով, ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը Սեպտեմբերի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների և տարածաշրջանային գործընթացների շուրջ: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ սահմանում տիրող ռազմական գործողությունները. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. իրադարձությունների հնարավոր զարգացումները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub