Այս իշխանության համար կարևորն ու ամենառազմավարականը դիմակն է

Այսօրվանից երկրի հանրակրթական դպրոցներում և բուհերում, ինչպես ընդունված է ասել՝ ամբողջ ծավալով վերսկսվեց ուսումնական պրոցեսը: Իսկ դա նշանակում է, որ տասնյակ հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ սկսեցին հաճախել կրթօջախներ:

Մեր երկրի օրվա իշխանության կողմից կորոնավարակի պատճառաբանությամբ հայտարարված «արտակարգ դրությունը» փոխարինվել է «կարանտինով»: Սկզբունքորեն՝ նույն բանն է, բայց մեկ ուրիշ ծաղկամանում:

Արձանագրենք, որ կոնկրետ սեպտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի վարակի հետ կապված Հայաստանի տվյալները այսպիսին են. վարակվելու հաստատված դեպքերը՝ 46.119, որից ապաքինվածներ՝ 41.941 մարդ, կորոնավիրուսային հիվանդությունից բուժման ընթացքում գտնվողներ կամ «ակտիվ դեպքեր»՝ 3.258: Ուղղակիորեն կորոնավիրուսի վարակի հետևանքով մահացել է 920 մարդ («այլ պատճառներով» նշվող մահվան դեպքերը ևս ներառելով՝ 1200 մարդ է մահացել): Հայաստանը, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի վարակի տարածման ու կորուստների տվյալներով աշխարհում ամենավատ ցուցանիշներն ունեցող երկրների շարքում է: Բայց տվյալ դեպքում խոսքն այնքան էլ այդ մասին չէ:

Հիմնականը այն է, թե դպրոցներում ու բուհերում ուսումնական պրոցեսն սկսելն ինչ հետևանքներ կունենա կորոնավարակի տարածման կամ, այսպես ասած՝ հնարավոր «երկրորդ ալիքի» բռնկման տեսանկյունից:

Իշխանությունը փորձում է տպավորություն թողնել, որ ամեն ինչ արել են, մտածել են ամենի մասին, համապատասխան քայլեր են կատարվել: Բայց այդպե՞ս է արդյոք: Հարցը առավել քան հռետորական չէ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ գործ ունենք պոպուլիստ-ինքնապիարվողների իշխանության հետ:

Առաջինը, ինչ հետաքրքրում է կրթօջախների ոչ օն-լայն գործունեության վերսկսման և վարակի առումով այն է, թե արդյոք կրթության և առողջապահության նախարարությունները նախքան ուսումնական պրոցեսն սկսելը թեստավորե՞լ են բոլոր ուսուցիչներին, դասախոսներին, դպրոցների և բուհերի տեխնիկական և սպասարկող անձնակազմերի աշխատակիցներին: Ողջամիտ կազմակերպչական մոտեցման դեպքում պետք է առնվազն սեպտեմբերի 12-13-ին վերը նշված անխտիր բոլորը թեստավորված լինեին՝ կորոնավիրուսի վարակի առումով: Արվե՞լ է նման բան: Ո՛չ, չի արվել: Թեստավորման մասին եթե մտածել էլ են, ապա դա առաջիկա օրերին է արվելու:

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կպատահի, եթե հանկարծ ուսուցիչների կամ դասախոսների շարքերում լինեն վարակակիրներ: Հասկանալի է, որ այդ դեպքում կարող ենք ունենալ վարակի նոր բռնկման ու տարածման նոր օջախներ, ինչը վատ է, իհարկե:

Կարծես ինչ-որ ընթացակարգերի մասին մտածել են ոլորտի պատասխանատուները, ասենք՝ ինչ անել, եթե ուսուցչի կամ դպրոց եկած աշակերտի մոտ դիտարկվում են կորոնավիրուսով վարակված լինելու ախտանշաններ: Բայց այդ «հրահանգաթերթիկներն» ակնհայտորեն անբավարար են: Ի վերջո, այս վարակը կարող է և առանց ակնհայտ ախտանշանների լինել վարակակրի մոտ, և ի՞նչ, անցնելու ենք թիրախային տարբերակով առանձին դպրոցներ առժամանակ «փակելո՞ւն»:

Մեկ այլ տեղեկություն էլ շրջանառվեց, թե կարգադրել են, որ ավագ տարիքի ուսուցիչներն ու դասախոսները չհաճախեն դպրոցներ և բուհեր, խոսքը 60-65 տարեկան մանկավարժների մասին է: Բայց արդյոք դա լուծո՞ւմ է: Դա ավելի շատ հիշեցնում է տարեցների համար առևտրի հատուկ ժամեր սահմանելու անհեթեթ որոշումը:

Կամ շատերը կհիշեն այն մոտեցումը, երբ հանրային տրանսպորտի աշխատանքը վերականգնվեց, իսկ դրանցում դիմակով լինելու պարտադրանքը ուժի մեջ մտավ դրանից օրեր անց:

Հասկանալի է, որ քիչ թե շատ ընդհանուր պատկեր ապահովող մոտեցումը համատարած թեստավորումն է: Իսկ այդպիսի ընդգրկուն միջոցառում, ինչպես նշեցինք, նախքա՛ն ուսումնական տարվա մեկնարկը տալը, չի արվել:

Հարցական է և այն, թե արդյոք անխտիր բոլոր դպրոցներում, ինչպես դա պահանջվում է հակահամաճարակային պահանջներով, իրականացվե՞լ է ամբողջական ախտահանում: Արդյոք ամեն օր այդ ախտահանումը կատարվելո՞ւ է...

Չգիտեմ, չկա վստահություն նախ այն առումով, որ արվել է, ապա արվելու մասին պաշտոնյաների հավաստիացումների վերաբերյալ: Ցանկացած ժամանակ ու ցանկացած իշխանություն ներկայացնող պաշտոնյաների ասածներն, իհարկե, պետք չէ «հալած յուղի տեղ» ընդունել, իսկ այս իշխանության ներկայացուցիչներինն առավել ևս: Ի վերջո, խոսում ենք մի իշխանության մասին, որը կորոնավիրուսի վարակի դեմ պայքարը գործնականում տապալել է, որի իշխանության պայմաններում Հայաստանը այդ վարակի առումով աշխարհում ամենավատ վիճակ ունեցող երկրների շարքում է: Խոսում ենք մի իշխանության մասին, որը այդ վարակի դեմ պայքարում երևի միայն այն կասկածելի հաջողությանն է հասել, որ ոստիկանները դիմակ չդնելու համար մի ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչ բռնության ասես կարող են դիմել, Գյումրիում նախօրեին կատարվածի տարածված տեսանյութը՝ վկա:

Դե, այս իշխանության համար կարևորն ու ամենառազմավարականը դիմակն է:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 173 անգամ
Լրահոս
Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը. Հ․ Մովսիսյան Մակրոնը ԵՄ-ին կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը ԼՂ հակամարտությանը տարածաշրջանի գերտերությունների հնարավոր ներգրավման մասին հարցը Սպիտակ տունը խուսափել է մեկնաբանել Ինչ է հարցրել Մակրոնը Ալիևին. մանրամասնում է Ֆրանսիայի նախագահը. video Բոլորը պետք է պայմանավորվեն բացառապես Ռուսաստանի հետ. Պուտինը սկսում է զայրանալ «Էրդողանական Թուրքիան՝ Հարավային Կովկասում». Համաշխարհային մամուլի անդրադարձը Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Էրդողանի պատասխանը. 60 минут. video Ինձ քցեց գետին, իրա մարմնով պառկեց վրես՝ որ ինձ բան չլինի Ադրբեջանական ԶՈՒ ԳՇ պետը՝ օտարերկրյա գործակալ. նա գտնվում է փախուստի մեջ․ FreeAzerbaijan Հայաստանը հետ կկանչի Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանին Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր. Բեգլարյան Ադրբեջանական բանակի կորուստները ժամը 18։00-ի դրությամբ. Ինֆոգրաֆիկա Զոհվել է Le Monde-ի լրագրողներին ուղեկցող երիտասարդը. «Հետք» Էրդողանի պատասխանը՝ 3 նախագահների հայտարարությանը «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը. նոր տեսանյութ Բացառիկ կադրեր է հրապարակվել Մարտունիում ադրբեջանական կրակից 24News-ի լրագրողի վիրավորման պահից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևին ուղիղ ասել եմ՝ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն Flight Radar պորտալը DDos հարձակման է ենթարկվում. որոշ աղբյուրներ դա կապում են ԼՂ հակամարտության հետ Ադրբեջանական անօդաչուի խոցումը. video ԱԱԾ իրազեկումը՝ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ․ լրագրող Ավետիս Հարությունյանը նշում է՝ հայտնվել էին շրջափակման մեջ Եվրոպական խորհրդարանը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին․ Աշոտյան Ֆրանսիայից ինքնաթիռ կժամանի` տեղափոխելու Արցախում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին Լուսանկարներ՝ հրետակոծված Իվանյանի (Խոջալու) տնից. հղի կինն ու նրա 1 տարեկան երեխան հրաշքով են փրկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի մասնակցությունը Արցախում տիրող ռազմական գործողություններում. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում: Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Թեմա՝ Արցախադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված բախումները, Թուրքիայի ներգրավվածությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարուևթյունը՝ ՀԱՊԿ-ին չդիմելու, ռուսական զորքեր չներգրավելու վերաբերյալ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա վրացագետներ Ջոնի Մելիքյանի և Ալիկ Էրոյանցի ասուլիսը: Թեմա- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, Վրաստանը և տեղի հայ համայնքը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ռազմական իրավիճակում տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում: Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը, հայ-ռուսական հարաբերություններ Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և նախկին պատգամավոր /ՀՀԿ/ Մարգարիտ Եսայանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով, ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը Սեպտեմբերի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների և տարածաշրջանային գործընթացների շուրջ: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ սահմանում տիրող ռազմական գործողությունները. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. իրադարձությունների հնարավոր զարգացումները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub