Մոսկվան զորավարժություններ կանցկացնի Բելառուսում. Կոշտ հակաքայլ ընդդեմ Արևմուտքի

Պաշտոնական Մինսկը երեկ սպառնացել է ռազմական հակահարված տալ, եթե Արևմուտքը փորձի ագրեսիա իրականացնել Բելառուսի դեմ: Ընդ որում, Պաշտպանության նախարարությունը պնդել է, որ այդ գործում կարող է օգտագործվել նաև ՀԱՊԿ-ի ներուժը, որին Ռուսաստանից ու Կենտրոնական Ասիայի երկրներից բացի անդամակցում է նաև Հայաստանը:

«Մենք չենք բացառում ուժային արձագանքը Ռուսաստանի հետ դաշնակցային պետության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», - երեկ հայտարարեց Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը:

Ժամեր անց Մոսկվան հայտարարեց, թե մեկ ամսից` հոկտեմբերի 12-16-ը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունները` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Բելառուսի տարածքում: Այս պահին էլ Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ վարժանքներ են անցկացնում Բրեստում` Լեհաստանի հետ սահմանին:

Զորավարժությունների ժամկետներն ու աշխարհագրությունը պատահական չէ. Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի շաբաթ է պնդում է, թե իր հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս գալիս դրսի թելադրանքով, և Լեհաստանն իբր այդ քայլերով փորձում է ապակայունացնել իրավիճակն ու իրեն բռնակցել Բելառուսի մի մասը:

«Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն ցուցադրաբար տանկերով զորավարժություններ անցկացնում մեր Միութենական միության սահմանին», - Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը տարակուսում էր նա` զուգահեռներ տանելով, ոչ ավել, ոչ պակաս, Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: «Նրանք մեզ հետ հաշվի չեն նստում և զորավարժություններ են անում երբ կամենան: Մենք ևս պետք է պատրաստենք մեր բանակները, որպեսզի, եթե Աստված չանի, կարիք լինի, կարողանանք դիմակայել: Չպետք է կրկնենք Մեծ հայրենականի սխալները, երբ մեզ հանգստացնում էին, թե սադրանքներ չեն լինի, պատերազմ չի լինի, իսկ վերջում կանգնեցինք կոտրած տաշտակի առաջ»:
Արևմուտքում անհեթեթություն են որակում Լուկաշենկոյի այս մեղադրանքները:

Փորձագետները պնդում են, թե այսկերպ նա փորձում է շեղել հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից ու իր հրաժարականը պահանջող ցույցերից, որ շարունակվում են արդեն ավելի քան մեկ ամիս: «Մենք արդեն հաղթել ենք, իշխանությունն ուղղակի փորձում է մեզնից խլել այդ հաղթանակը», - ամերիկյան Washington Post-ում գրել է վերջին ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան` ընդգծելով. – «Բելառուսի ժողովուրդը հասել է այն կետին, որից հետդարձ այլևս հնարավոր չէ»:

Ընդդիմադիր թեկնածուն կրկին պնդել է, որ չի ճանաչում օգոստոսին տեղի ունեցած քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Լուկաշենկոն վեցերորդ անգամ անընդմեջ հռչակվել էր նախագահ` ձայների ավելի քան ութսուն տոկոսով: «Կոչ եմ անում միջազգային հանրությանը դադարեցնել համագործակցությունն այդ ռեժիմի հետ և պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք կեղծել են ընտրություններն ու հանցագործություններ իրականացրել Բելառուսի ժողովրդի դեմ», - գրել է Սվետլանա Տիխանովսկայան:

Օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում նա կշտամբել էր Կրեմլին` Եվրոպայի վերջին բռնապետի տիտղոսը ստացած Լուկաշենկոյին աջակցելու համար. - «Շատ ենք ցավում, որ Ռուսաստանը որոշեց կանգնել բռնապետի կողքին, և ոչ թե Բելառուսի ժողովրդի: Եվ իհարկե, անհանգստացնող է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Լուկաշենկոյին զորքով կամ այլ կերպ: Բայց, միևնույն է, դրան կարևորություն չենք տալիս, քանի որ մեր բողոքը միանգամայն խաղաղ է, սա լիովին ներքին հարց է, և արտաքին որևէ միջամտության կարիք չկա»:

Ընդդիմադիր գործիչը իր երկու երեխաների հետ արդեն մեկ ամիս ապրում է Լիտվայում, նա հայրենիքը լքել է ընտրություններից մի քանի օր անց, ուժայինների հետ ժամեր շարունակված դռնփակ հանդիպումից հետո: Թե ինչու` Տիխանովսկայան առայժմ չի հստակեցնում, հայտնի է, որ նրա ամուսինը` Լուկաշենկոյի կոշտ քննադատ, բլոգեր Սերգեյ Տիխանովսկին այժմ գտնվում է բանտում: Նույն ճակատագրին են արժանացել, կամ երկրից վտարվել են Լուկաշենկոյի դեմ դուրս եկած գրեթե բոլոր ընդդիմադիր առաջնորդները: Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության յոթ անդամներից այս պահին Մինսկում ազատության մեջ է միայն մեկը` Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ գրող Սվետլանա Ալեքսիևիչը:

Այսպես, Արևմուտք-Ռուսաստան առճակատումը Բելառուսի հետընտրական իրադարձությունների ֆոնին առճակատումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև էլ ավելի ցցուն դարձավ:

Պուտինը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ինչպես է վերաբերվում Լուկեշնկոյին՝ հետխորհրդային տարածքի պետությունների վրա արևմտյան ազդեցություն թույլ չի տալու:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1433 անգամ
Լրահոս
Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները, սրճարանները, խանութները.armday.am Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ. քաղաքացիական անձ է զոհվել. ՊՆ խոսնակ Սեյրան Օհանյանի ասուլիսը Ստեփանակերտից․ ՈՒՂԻՂ Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը. Հ․ Մովսիսյան Մակրոնը ԵՄ-ին կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը ԼՂ հակամարտությանը տարածաշրջանի գերտերությունների հնարավոր ներգրավման մասին հարցը Սպիտակ տունը խուսափել է մեկնաբանել Ինչ է հարցրել Մակրոնը Ալիևին. մանրամասնում է Ֆրանսիայի նախագահը. video Բոլորը պետք է պայմանավորվեն բացառապես Ռուսաստանի հետ. Պուտինը սկսում է զայրանալ «Էրդողանական Թուրքիան՝ Հարավային Կովկասում». Համաշխարհային մամուլի անդրադարձը Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Էրդողանի պատասխանը. 60 минут. video Ինձ քցեց գետին, իրա մարմնով պառկեց վրես՝ որ ինձ բան չլինի Ադրբեջանական ԶՈՒ ԳՇ պետը՝ օտարերկրյա գործակալ. նա գտնվում է փախուստի մեջ․ FreeAzerbaijan Հայաստանը հետ կկանչի Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանին Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր. Բեգլարյան Ադրբեջանական բանակի կորուստները ժամը 18։00-ի դրությամբ. Ինֆոգրաֆիկա Զոհվել է Le Monde-ի լրագրողներին ուղեկցող երիտասարդը. «Հետք» Էրդողանի պատասխանը՝ 3 նախագահների հայտարարությանը «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը. նոր տեսանյութ Բացառիկ կադրեր է հրապարակվել Մարտունիում ադրբեջանական կրակից 24News-ի լրագրողի վիրավորման պահից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևին ուղիղ ասել եմ՝ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն Flight Radar պորտալը DDos հարձակման է ենթարկվում. որոշ աղբյուրներ դա կապում են ԼՂ հակամարտության հետ Ադրբեջանական անօդաչուի խոցումը. video ԱԱԾ իրազեկումը՝ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ․ լրագրող Ավետիս Հարությունյանը նշում է՝ հայտնվել էին շրջափակման մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի մասնակցությունը Արցախում տիրող ռազմական գործողություններում. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում: Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Թեմա՝ Արցախադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված բախումները, Թուրքիայի ներգրավվածությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարուևթյունը՝ ՀԱՊԿ-ին չդիմելու, ռուսական զորքեր չներգրավելու վերաբերյալ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա վրացագետներ Ջոնի Մելիքյանի և Ալիկ Էրոյանցի ասուլիսը: Թեմա- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, Վրաստանը և տեղի հայ համայնքը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ռազմական իրավիճակում տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում: Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը, հայ-ռուսական հարաբերություններ Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և նախկին պատգամավոր /ՀՀԿ/ Մարգարիտ Եսայանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով, ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը Սեպտեմբերի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների և տարածաշրջանային գործընթացների շուրջ: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ սահմանում տիրող ռազմական գործողությունները. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. իրադարձությունների հնարավոր զարգացումները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub