Թուրքերը հետ քաշվեցին ԱՄՆ պետքարտուղարի այցից հետո. Երևանն ընդդեմ Անկարայի

Թուրքիայի ագրեսիվ գործողությունները, կարծես, մեծ դժվարությամբ հաջողվում է մեղմել: Ուղիղ մեկ ամիս Թուրքիայի իշխանություններն, այսպես ասած՝ կռիվ էին տալիս Միջերկրականում...

Սակայն ամեն ինչ փոխվեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Կիպրոս կատարած այցից հետո:

Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները լրջորեն մտահոգում են Միացյալ Նահանգներին, շաբաթ երեկոյան Նիկոսիայում Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում նախօրեին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոփմեոն։

«Տարածաշրջանի պետությունները իրենց տարաձայնությունները, այդ թվում` անվտանգությանը, էներգակիրների պաշարներին և նավագնացությանը վերաբերող հակասությունները պետք է հաղթահարեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով», նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Փոմփեոյի խոսքով. - «Ռազմական լարվածության աճը ձեռնտու է միայն մեր հակառակորդներին, որոնց ցանկությունը տրանսատլանտյան միասնական համակարգում պառակտումներ տեսնելն է»։

Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի։

Դա էին վկայում նավագնացության մոնիտորինգով զբաղվող Marine Traffic կայքի տվյալները։ Երեկոյան կողմ այս տեղեկությունները հաստատեց նաև պաշտոնական Անկարան՝ խորհուրդ տալով, սակայն, այդ քայլից հեռուն գնացող հետևություններ չանել։
«Oruc Reis նավի վերադարձը Թուրքիայի տարածքային ջրեր չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք Միջերկրական ծովի արևելյան հատվածի նկատմամբ մեր ունեցած իրավունքներից։ Նավի դուրսբերումը այս գոտուց նախապես հաստատված ծրագրի մասն էր», - Anadolu գործակալությանը տված հարցազրույցում երեկ հայտարարում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Oruc Reis-ի շուրջ լարվածությունը ծագեց մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 11-ին, երբ Թուրքիան սեյսմիկ հետախուզություն իրականացնող այս նավը մի շարք ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկեց հունական Կաստելորիզո կղզուն հարող տարածք՝ այստեղ գտնվող էներգակիրների հավանական պաշարները ուսումնասիրելու նպատակով։
Հունական կողմը Թուրքիայի այս քայլին պատասխանեց Միջերկրականի արևելյան հատվածում իր ռազմական ներկայության կտրուկ ավելացմամբ, քանի որ թուրքական նավերը գտնվում էին Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Oruc Reis նավի դուրսբերումը վիճահարույց տարածքներից նվազեցրել է Անկարայի և Աթենքի հարաբերություններում վերջին մեկ ամսում նկատվող լարվածությունը։

«Հունաստանը որևէ մեկին չի սպառնում և մշտապես կողմ է եղել երկխոսությանը, եթե իհարկե այն ուղեկցվում է բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ և հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ Oruc Reis նավի դուրսբերումը քայլ էր ճիշտ ուղղությամբ։ Մենք բոլորս պետք է աշխատենք տարածաշրջանում կայունության և հանդարտության վերահաստատման ուղղությամբ», - լարվածության կիզակետ հանդիսացող Կաստելորիզո կղզի կատարած այցի ընթացքում կիրակի օրը հայտարարում էր Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն։

Ուշագրավ է, որ Միջերկրական ծովի ավազանում լարվածությունը նկատելիորեն թուլացավ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Կիպրոս կատարած այցի ֆոնին։

Նշենք, ի դեպ, որ Կիպրոսի ափերի մոտ արդեն իսկ հայտնաբերված գազի պաշարների պատկանելությունը ևս Թուրքիան վիճարկում է։ «Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները, մասնավորաբար Միջերկրական ծովի արևելյան հատվածի՝ Կիպրոսի և Հունաստանի իրավասության տակ գտնվող տարածքներում բնական պաշարների հետախուզմանն ուղղված քայլերը, շարունակում են մեզ խորապես մտահոգել։ Կիպրոսի Հանրապետությունը իրավունք ունի օգտվել իր ծովային տարածքում հայտնաբերված բնական պաշարներից, այդ թվում՝ ածխաջրածնային ռեսուրսներից։ Կարծում ենք նաև, որ այդ պաշարները պետք է արդարացիորեն բաշխվեն կիպրոսցի հույների և կիպրոսցի թուրքերի միջև», ասաց Փոմփեոն։

Ի դեպ, Կիպրոսի հետ ԱՄՆ-ի ստորագրած հուշագիրը անհանգստացրել է Անկարային։ Պետքարտուղար Մայք Փոմփեոյի Կիպրոս կատարած այցի ընթացքում, սեպտեմբերի 12-ին կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Ըստ ստորագրված փաստաթղթի, ստեղծվելու է «Ցամաքային, ծովային և նավահանգստի անվտանգության Կիպրոսի կենտոն» (Cyprus Centre for Land, Open Seas and Port Security - CYCLOPS):

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը ասել է, թե ստորագրված փաստաթուղթը չի նպաստում Միջերկրականի արևելքում խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև վնաս է հասցնում Կիպրոսի բանակցությունների գործընթացին։

«Տվյալ փաստաթուղթը անտեսում է Կիպրոսի թուրքական համայնքի շահերը, ինչը բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, նաև հիշեցնելով, որ վերջերս Վաշինգտոնը չեղարկել է հունական Կիպրոսին զենք վաճառելու էմբարգոն, ինչպես նաև Կիպրոսն ընդգրկվել է ամերիկյան ռազմական ուսուցման IMET ծրագրում։

«ԱՄՆ-ն խախտում է հավասարակշռությունը Կիպրոսի երկու համայնքների միջև, ինչը հանգեցնում լարվածության աճին արևելյան Միջերկրականում», - ասել է Աքսոյը, նշելով, որ պետքարտուղարը Կիպրոսում չի հանդիպել թուրքական համայնքի ներկայացուցիչներին։ «Կիպրոսցի թուրքերի շահերի անտեսումը ձեռնտու է Կիպրոսի հունական համայնքին, որը չի ցանկանում փոխզիջումների գնալ բանակցային գործընթացում՝ հեռացնելով խաղաղության հեռանկարները կղզում: «Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ անաչառ դիրքորոշման և շարունակել Կիպրոսի խնդիրը կարգավորելու ջանքերը», նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը։

Նկատենք, որ իր հերթին պաշտոնական Երևանն էլ օրերս ԱԳ նախարարի մակարդակով քննադատեց Թուրքիայի գործողությունները:

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և’ հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և’ գործողություններով, նախօրեին այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Եգիպտոսում այդ երկրի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով «Սքայ Նյուզ Արաբիյա»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում, և արդյոք այդ վարքագիծը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Իհարկե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը», -ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Ապա Մնականյանը հավելել է. «Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3178 անգամ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՕՊ ուժերով խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք. Շուշան Ստեփանյան Տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման վտանգը. Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է գումարել. video Թբիլիսիում ջարդում, փշրում են թուրքական ռեստորանները, սրճարանները, խանութները.armday.am Հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ. քաղաքացիական անձ է զոհվել. ՊՆ խոսնակ Սեյրան Օհանյանի ասուլիսը Ստեփանակերտից․ ՈՒՂԻՂ Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը. Հ․ Մովսիսյան Մակրոնը ԵՄ-ին կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը ԼՂ հակամարտությանը տարածաշրջանի գերտերությունների հնարավոր ներգրավման մասին հարցը Սպիտակ տունը խուսափել է մեկնաբանել Ինչ է հարցրել Մակրոնը Ալիևին. մանրամասնում է Ֆրանսիայի նախագահը. video Բոլորը պետք է պայմանավորվեն բացառապես Ռուսաստանի հետ. Պուտինը սկսում է զայրանալ «Էրդողանական Թուրքիան՝ Հարավային Կովկասում». Համաշխարհային մամուլի անդրադարձը Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Էրդողանի պատասխանը. 60 минут. video Ինձ քցեց գետին, իրա մարմնով պառկեց վրես՝ որ ինձ բան չլինի Ադրբեջանական ԶՈՒ ԳՇ պետը՝ օտարերկրյա գործակալ. նա գտնվում է փախուստի մեջ․ FreeAzerbaijan Հայաստանը հետ կկանչի Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանին Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր. Բեգլարյան Ադրբեջանական բանակի կորուստները ժամը 18։00-ի դրությամբ. Ինֆոգրաֆիկա Զոհվել է Le Monde-ի լրագրողներին ուղեկցող երիտասարդը. «Հետք» Էրդողանի պատասխանը՝ 3 նախագահների հայտարարությանը «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը. նոր տեսանյութ Բացառիկ կադրեր է հրապարակվել Մարտունիում ադրբեջանական կրակից 24News-ի լրագրողի վիրավորման պահից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևին ուղիղ ասել եմ՝ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն Flight Radar պորտալը DDos հարձակման է ենթարկվում. որոշ աղբյուրներ դա կապում են ԼՂ հակամարտության հետ Ադրբեջանական անօդաչուի խոցումը. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի մասնակցությունը Արցախում տիրող ռազմական գործողություններում. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում: Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Թեմա՝ Արցախադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված բախումները, Թուրքիայի ներգրավվածությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարուևթյունը՝ ՀԱՊԿ-ին չդիմելու, ռուսական զորքեր չներգրավելու վերաբերյալ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա վրացագետներ Ջոնի Մելիքյանի և Ալիկ Էրոյանցի ասուլիսը: Թեմա- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, Վրաստանը և տեղի հայ համայնքը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ռազմական իրավիճակում տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում: Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը, հայ-ռուսական հարաբերություններ Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և նախկին պատգամավոր /ՀՀԿ/ Մարգարիտ Եսայանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով, ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը Սեպտեմբերի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների և տարածաշրջանային գործընթացների շուրջ: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ սահմանում տիրող ռազմական գործողությունները. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. իրադարձությունների հնարավոր զարգացումները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub