«Զենք» իշխանության ձեռքին, որը միշտ Խունդկարյանի քունքին կուղղվի

Ազգային ժողովն այսօր քննարկում էր ՍԴ դատավորների ընտրության հարցը. հատկապես անհավանական քննարկում ծավալվեց դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրրված վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածության հարցի շուրջ։ Թվում էր, թե Հակակոռուպցիոն հանձնաժողովի սկանդալային եզրակացությունից հետո պատգամավորներն անարգանքի սյունին կգամեին Խունդկարյանին, սակայն քննարկումն անցավ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում։

Հիշեցնենք, որ, ըստ հանձնաժողովի բացասական եզրակացության, Խունդկարյանն իր մասնակցությունն է ունեցել Ա1 պլյուսի փակման հարցում, գործարարների սննկացման հարցում, դատական տասնյակ վճիռներ է կայացրել, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ում կայացված որոշումների արդյունքում Հայաստանին 300 հազար դոլարի վնաս է հասել։ Լրագրողների հետ զրույցում Խունդկարյանը, բնականաբար, չքմեղացավ, ասաց, որ ոչ ազդեցության տակ է գործել, ոչ հեռուստաընկերություն է փակել, ոչ էլ աղմկոտ վճիռներ է կայացրել։

Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ դեմ են գործընթացին առհասարակ: Խունդկարյանին քննադատելու գործառույթն իր ուսերին վերցրեց «անկախ» պատգամավոր, Վահե Գրիգորյանի մտերիմ Արման Բաբաջանյանը։ Մամուլը գրեց, որ Գրիգորյանը դեմ է Խունդկարյանի թեկնածությանը, բանն այն է, որ նրան իշխանությունը նաեւ ՍԴ նախագահ է դիտարկում։ Այդ պատճառով էլ Արման Բաբաջանյանը դուրս էր թռել իշխանական «գծից» եւ իրերը կոչում էր իրենց անուններով, մնում էր միայն ասել՝ ինչու է իշխանությունը ընդունում Խունդկարյանին, մերժում Հրայր Թովմասյանին, ում «մեղքերը» Խունդկարյանի համեմատությամբ հյուլեներ են։

«Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկումն այն մասին է, թե ինչպիսին չպետք է լինի ՍԴ դատավորի թեկնածուն, եւ դա ապացուցվում է փաստերով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն էական նշանակություն պետք է ունենա քվեարկության համար: Հիշեք՝ ո՞ր համակարգում է Երվանդ Խունդկարյանը պաշտոններ զբաղեցրել: Երկու տասնամյակ այդ դատաիրավական համակարգը եղել է ամենակոռումպացված ոլորտը՝ սկսած իշխանության զավթումից, վերջացրած հարյուրավոր ունեզրկվածներով»,- ասաց Բաբաջանյանը` հավելելով, որ սա ապտակ է թավշյա հեղափոխությանը։

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ստանձնեց Խունդկարյանի պաշտպանությունը, բայց նա էլ մի ապտակ Խունդկարյանին հասցրեց․ «Պարոն Խունդկարյան, համաձայն չեմ ձեր այն մտքի հետ, որ դատական համակարգում չի եղել համատարած կոռուպցիա: Կներեք, բայց եթե դատական իշխանությունում միայն բացահայտված չափով կոռուպցիա լիներ, հեղափոխություն տեղի չէր ունենա: Փաստը հեղափոխությունն է: Իմ անունից ասեմ, որ կողմ եմ քվեարկելու ձեր թեկնածությանը եւ դա մի նախադասությամբ է բացատրվում: Ձեր ընտրությունը ոչ բռնի, թավշյա եւ համերաշխության հեղափոխության կապիտալիզացիա է»:

«Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ պատասխանեց Արման Բաբաջանյանին, ասաց, թե նրա փիլիսոփայությամբ՝ պետք է այնպես անել, որ նոր ՍԴ-ն լինի «մեր սիրելին»: « Բայց մենք չենք ուզում խամաճիկային ՍԴ եւ սիրելի դատավորներ, ու դա կատակ չէ». ըստ ամենայնի հումոր արեց Ռուբինյանը։

Իրականում բանն այն է, որ ամեն մեկը չէ, որ համաձայնում է մտնել այս անհեռանկարային գործընթացի մեջ, իսկ Խունդկարյանը իր «փառահեղ» անցյալով զենք է իշխանության ձեռքում, որը միշտ ուղղվելու է վերջինիս քունքին։

Անի Սահակյան

դիտվել է 1391 անգամ
Լրահոս
Սեյրան Օհանյանի ասուլիսը Ստեփանակերտից․ ՈՒՂԻՂ Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը. Հ․ Մովսիսյան Մակրոնը ԵՄ-ին կներկայացնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորության հարցը ԼՂ հակամարտությանը տարածաշրջանի գերտերությունների հնարավոր ներգրավման մասին հարցը Սպիտակ տունը խուսափել է մեկնաբանել Ինչ է հարցրել Մակրոնը Ալիևին. մանրամասնում է Ֆրանսիայի նախագահը. video Բոլորը պետք է պայմանավորվեն բացառապես Ռուսաստանի հետ. Պուտինը սկսում է զայրանալ «Էրդողանական Թուրքիան՝ Հարավային Կովկասում». Համաշխարհային մամուլի անդրադարձը Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. Էրդողանի պատասխանը. 60 минут. video Ինձ քցեց գետին, իրա մարմնով պառկեց վրես՝ որ ինձ բան չլինի Ադրբեջանական ԶՈՒ ԳՇ պետը՝ օտարերկրյա գործակալ. նա գտնվում է փախուստի մեջ․ FreeAzerbaijan Հայաստանը հետ կկանչի Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանին Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր. Բեգլարյան Ադրբեջանական բանակի կորուստները ժամը 18։00-ի դրությամբ. Ինֆոգրաֆիկա Զոհվել է Le Monde-ի լրագրողներին ուղեկցող երիտասարդը. «Հետք» Էրդողանի պատասխանը՝ 3 նախագահների հայտարարությանը «Le Monde»-ի լրագրողները վիրահատվել են. նրանք կտեղափոխվեն Ստեփանակերտից Երևան ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը. նոր տեսանյութ Բացառիկ կադրեր է հրապարակվել Մարտունիում ադրբեջանական կրակից 24News-ի լրագրողի վիրավորման պահից. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ալիևին ուղիղ ասել եմ՝ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն Flight Radar պորտալը DDos հարձակման է ենթարկվում. որոշ աղբյուրներ դա կապում են ԼՂ հակամարտության հետ Ադրբեջանական անօդաչուի խոցումը. video ԱԱԾ իրազեկումը՝ Արցախի Հանրապետություն մեկնել ցանկացող բոլոր անձանց Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ․ լրագրող Ավետիս Հարությունյանը նշում է՝ հայտնվել էին շրջափակման մեջ Եվրոպական խորհրդարանը Արցախի հարցով փակ նիստ է անցկացնում այս պահին․ Աշոտյան Ֆրանսիայից ինքնաթիռ կժամանի` տեղափոխելու Արցախում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի մասնակցությունը Արցախում տիրող ռազմական գործողություններում. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում: Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: Թեմա՝ Արցախադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված բախումները, Թուրքիայի ներգրավվածությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարուևթյունը՝ ՀԱՊԿ-ին չդիմելու, ռուսական զորքեր չներգրավելու վերաբերյալ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա վրացագետներ Ջոնի Մելիքյանի և Ալիկ Էրոյանցի ասուլիսը: Թեմա- Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, Վրաստանը և տեղի հայ համայնքը: Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ ռազմական իրավիճակում տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում: Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը, հայ-ռուսական հարաբերություններ Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և նախկին պատգամավոր /ՀՀԿ/ Մարգարիտ Եսայանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով, ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը Սեպտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների խախտումներով Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից շարունակվող Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ . ինչ պետք է անի միջազգային հանրությունը Սեպտեմբերի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: ԹԵՄԱ՝ Թուրքիայի ագրեսիվ նկրտումների և տարածաշրջանային գործընթացների շուրջ: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ սահմանում տիրող ռազմական գործողությունները. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. իրադարձությունների հնարավոր զարգացումները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub