Նավթադոլարներ, գումարած՝ վրեժի ծարավ. Հակազդեցություն է պետք

Օրեր առաջ ուշագրավ տեղեկություն տարածվեց Միացյալ Նահանգներից: Կոնգրեսականները պահանջում են ամերիկյան հատուկ ծառայություններից գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովը, որ ղեկավարում է Կալիֆորնիայից ընտրված հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը, դիմել է երկրի հետախուզական ծառայություններին՝ պահանջելով հստակ գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած իրադարձություններին։

Ազգային հետախուզական ծառայության ղեկավարին ուղղված պահանջը զետեղվել է «Հետախուզության մասին» օրենքի նախագծում։

«Մենք ողջունում ենք օրինագծում տեղ գտած այս դրույթը, որը հնարավորություն կտա Կոնգրեսին վստահելի աղբյուրից հետախուզական տվյալներ ստանալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրադադարի խախտումների, ինչպես նաև Հայաստանի սահմանին իրականացված ագրեսիայի մասին», - հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

Ադամ Շիֆի ղեկավարած հանձնաժողովը առաջարկում է Ազգային հետախուզության ղեկավարին առավելագույնը 90-օրյա ժամկետում Ներկայացուցիչների տան անդամներին գրավոր փաստաթուղթ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև լարվածության վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասով։

Ըստ կոնգրեսականների, ամերիկյան հետախուզության գնահատականը պետք է ընդգրկի նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած բոլոր նշանակալի զինված միջադեպերի նկարագրությունը, ինչպես նաև գնահատական, թե որ կողմն է առաջինը ուժ կիրառել։ «Հետախուզությունը նաև պետք է գնահատի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ուժի կիրառման նոր դեպքերի ինչպես նաև այլ ապակայունացնող գործողությունների հավանականությունը», - նշված է Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի հանձնաժողովի ընդունած փաստաթղթում։

Այպիսով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան ուշադրության տակ պահելու մասին օրինագիծը: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության մշտական կոմիտեի կողմից հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որը ԱՄՆ-ից կպահանջի գրավոր գնահատական տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ: Կոմիտեի նիստը վարել է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Գնահատումը պետք է ներառի.

1) հայ-ադրբեջանական տարածաշրջանում ԱՄՆ և նրա գործընկերների ռազմավարական շահերի սահմանում:

2) Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 օրացուցային տարվա ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի կիրառման յուրաքանչյուր զգալի տեսակի նկարագրությունը և այդ ուժի կիրառումը նախաձեռնողի գնահատականը:

3) Ադրբեջանին և Հայաստանին Միացյալ Նահանգների ռազմական օգնության ազդեցության գնահատումը ուժերի տարածաշրջանային հավասարակշռության և ռազմական ուժի հետագա կիրառման հավանականության վրա:

4) մոտակա և միջնաժամկետ հեռանկարում տարածաշրջանում ուժի ցանկացած հետագա կիրառման կամ պոտենցիալ ապակայունացնող գործունեության հավանականության գնահատում:

Օրեր առաջ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել հետախուզության թույլտվության ակտի մասին օրենքին (H. R. 7856):

Սույն օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի առաջին փուլում։ Այն կոմիտեի կողմից կքննարկվի հաջորդ շաբաթ՝ նախքան Կոնգրես ուղարկվելը: Ընդունման դեպքում՝ փաստաթուղթը պետք է համաձայնեցվի Սենատի հետ։ Օրինագիծը պետք է ընդունվի Կոնգրեսի և Սենատի կողմից նույն ձևով, այնուհետև այն պետք է ստորագրի նախագահը, որից հետո այն կարող է դառնալ օրենք։

Հայամետ կոնգրեսականների միջոցով նման գործընթացի հասնելն, անշուշտ կարևոր է: Ամերիկյան հայկական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքին զուգահեռ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ ձեռքերը ծալած չպետք է նստի:

Ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև այլ պետություններում, որտեղ հատկապես ուժեղ են ադրբեջանական «նավթադոլարները»՝ պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն: Ադրբեջանական կեղծիքին, կաշառքով հայտարարությունների, փաստաթղթերի, օրինագծեր առաջ տանելու քաղաքականությանը պետք է հակադիր քայլեր ձեռնարկել:

Թուրք-ադրբեջանական միասնությունը, լցված՝ «վրեժի ծարավով», ակտիվորեն գործում է հուլիսյան ռազմական գործողություններից հետո, և հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը չպետք է վրիպի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1163 անգամ
Լրահոս
Այս կոմպրոմատային նողկալի պայքարի քավորները մի բան լավ չեն հաշվել…․ Մե փնթի խինդ, մե գոջիական վժժոց Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ Ռուսական շահերի սպառնալիք, ազդեցության կռիվ. Ի՞նչն է սահմանափակում Երևանի ընտրությունն անվտանգության հարցում Պուտինի հետ հանդիպման արդյունքից սարսափած Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են Լեդի Գագայի տեսահոլովակի կերպարների մի մասի հեղինակը հայ դիզայներ է Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցից հետո, ավելի ու ավելի լավ ես հասկանում` ինչու է Փաշինյանն այդպես հիվանդագին կերպով ատում երկրորդ նախագահին Նիկոլ, քայլելով եկել եք, դե «վազելով ռադ եղեք».ապօրինի պետությունում եմ ապրում.քաղաքացի (video) Աննա Հակոբյանը Գյումրիում մասնակցում է բազմամարդ համերգի (տեսանյութ) Նիկո՛լ, ես որ մոտեցա միկրաֆոնին, ասելու եմ՝ «կախե՛ք Նիկոլին».ազատամարտիկ (video) Ինձ ասում են՝ պարոն Ասրյան՝ «հեռացնենք Նիկոլին» մտքից կարող ա՞ «զադնի տաք» (video) Տեսանյութում այն պահն է, երբ հեղափոխական Նիկոլը ոստիկանին է փոխանցում քսիվ. հետևում ենք Օսիպյանի թիկունքից գործող ոստիկանին Նիկոլ Զիմզիմով, ժողովուրդը չի ուզում, որ քո իշխանության «սատանի ճտերը» պղծեն մեր ընտանիքները.Հովհաննես Շահինյան (video) Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են. Ալիև Արուս Տիգրանյանը հետեւորդներին «ծանոթացրել է» ամուսնու հետ. նոր կադրեր՝ լրագրողի հարսանիքից Խաչիկ Ասրյանի աջակիցները թքեցին, այնուհետև վառեցին ազգային արժեքները պղծող նյութեր պարունակող թղթերը (video) Ռուսաստանն իր նորագույն պատմության մեջ առաջին անգամ տիրապետում է լավագույն և ամենակատարյալ զենքին, որից ոչ ոք չունի. Պուտին Լարված իրավիճակ. ոստիկանները թույլ չտվեցին Խաչիկ Ասրյանին վառել ԼԳԲՏ համայնքի դրոշը (video) Պրեմիերա. Թավշյա հեքիաթ – 5. առաջին եթերաշրջանի վերջին՝ սուպեր հեքիաթը Փաշինյան Նիկոլ,քեզ թվում ա՝ դու դուխով տղա ես հա՞.Խաչիկ Ասրյանը հանրահավաքին հրավիրել էր նաև վարչապետին (video) Ի՞նչ է պետք անել, և ինչ պետք չէ անել Արցախի հարցում.մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանը (video) Վրաստան-Հունաստան ավիահաղորդակցություն. երբ կվերականգնվի Կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտ «Ոտքի՛, հերո՛ս Հայ Ժողովուրդ. ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը և «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը: Թեման՝ «Անկախության օր. մեր անցած ճանապարհն ու քաղած դասերը: Ազգային ազատագրական պայքարը և նրա ջատագովները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա արաբագետներ Արաքս Փաշայանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա- Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, արաբական երկրների քայլերն ընդդեմ թուրքական քաղաքականության: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Թեմա՝ խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից, առատ բերքը՝ գլխացավանք: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը։ Թեմա՝ ագրեսիայի առաջացման պատճառները։ Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Վիգեն Հակոբյանը և ՙՙՀանուն սոցիալական արդարության ՚՚ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Թեմա՝ Արտակարգ դրության ավարտ, կարանտինի սկիզբ, ի՞նչ ունենք և ինչ է սպասվում: Արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական արդյունքները: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Հայաստանի սոցիալական առաջընթացի իրական վարկանիշը: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԱյլընտրանք՚՚ հկ համանախագահներ Նարեկ Մանթաշյանը և Գարեգին Պետրոսյանը: Թեմա՝ Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալախծ պայքարը, կտրվի ինֆորմացիա, թե ինչ ակցիեներ է իրականացնելու ՙՙԱյլընտրքանք՚՚ հկ-ն՝ ուղղված կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով առցանց մամուլի ասուլիս: Գրեթե ամեն աշուն, բերքահավաքի շրջանում, հատկապես, եթե տարին բերքառատ է, հայրենի խաղողագործները բախվում են խաղողի մթերման բազմաշերտ պրոբլեմին: Մթերման ծավալի, գների, ժամկետների հետ կապված խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են դժգոհությունների և բողոքի դրսևորումների: Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18֊ին՝ ժամը 14։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ Ասուլիսի թեման՝ Համաճարակի ազդեցությունը աշխատաշուկայի վրա.աշխատատեղերի կրճատումը և գործազրկության մակարդակը։ Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub